Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սոնա Վանը կարծէք չէզոք դիրք որդեգրած ըլլայ պատերազմի դէմ։ Բայց այդպէս չէ։ Բանաստեղ մը կրնա՞յ չէզոք դիրք որդեգրել պատերազմի դէմ, երբ պատերազմը կը ջնջէ մարդ ու մշակոյթ...

–«Սեղմում եմ կոճակը կառավարման
ու մատուցւում է ինձ պատերազմը
սուրճի հետ
անկողնու մէջ
կրակոցը ընդհաւում է
գովազդով նոր տեսակի
շրթնաներկի
ապա քիչ անց
օրորւում է կրկին մեխից կախուած
հակագազը փղի կնճիթի պէս։


(՛՛Պատերազմ՛՛)»»

Կեանքը այդպիսին է։ Այսօր ալ յամի Տեառն 2016 Մարտի չորսին, երբ Ազերին խախտելով զինադադարի բոլոր օրէնքները՝ կը փորձէ խուժել մեր հայրենի Արցախի սահմաններէն ներս, զէնքի բոլոր տեսակներով։ Երեւանի հեռուստայայտագիրը մեր բանակին պաշտպանական գործողութիւները հեռարձակելէ յետոյ, ցոյց կուտայ գովազդներ, երբ մենք ամէն րոպէ նոր լուրեր կը սպասենք։ Կեանքը այդպիսին է ամէն տեղ։

Սոնա Վանի համար Լոս Անճելըսի մէջ՝ մեզի համար ալ Երեւանի մէջ։