Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոս Սոնա Վանը մեղայագիր մը չէ, որ կը ներկայացնէ

Դուրեանի նման։ Ապա՝ Սոնա Վան կը յարէ.

–«Մի օր սուրբ եմ ես
Մի օր՝ սատանա
Մի օր ծառայ եմ
Մի օր՝ թագուհի
… Ես կերպարանքս
անվերջ փոխում եմ
հագուստիս նման
Մի օր ես կոյս եմ
Մի օր պչրուհի»։

Բնութիւնը եւս ամէն օր կերպարանափոխուելու սովորոյթը ունի, երեւի Սոնա Վան բնութեան կը հետեւի...

Իսկ ժենիա Քալանթարենը կ՛եզրափակէ իր խօսքը այսպէս.

–«Փորձել ենք մտածել առանց վերջնական եզրակացութեան գալու։ Ինչո՞ւ։ Իւրաքանչիւր սերունդ բազմաձայն է, եւ ինչքան շատ են անհատականութիւնները, այնքան դժուար է խօսել բոլորի անունից։ Բայց մի բանում գրեթէ վստահ ենք՝

Սոնա Վանի ձայնը չի կորչում իր սերնդի ձայների մէջ»։

Այսպէս գրած է Քալանթարեան կարծէք ի պատասխան Սոնա Վանի հետեւեալ տողերուն.

–«Ե՞ս եմ ձայնը կանանց իմ սերնդի

Թէ ... մէկ ուրիշը

(մտածի՜ր... մտածի՜ր... երկար) Եւ փորձիր սիրել ինձ ընթացքում»։