Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապագան: Եւ պատւիրակութեան հայ անդամները չէին, որ պիտի կարողանային թելադրել իրանց կամքը թաթարներին ու վրացիներին:


Արդար լինելու համար պէտք է աւելացնել, որ եթէ այն օրւայ մեր դաշնակիցները (վրացիներն ու թաթարները) նոյնիսկ լրջօրէն, անկեզծօրէն ցանկանային պաշտպանել հայկական պահանջը — յաջողոլթիւն դարձեալ չպիտի ունենային- ոյժերի փոխյարաբերութիւնը արդէն այնպիսի էր, որ թուրքերը ոչ մի պատճառ չունէին զիջող լինելու: Այդ հասկանում էինք եւ մենք, հայ պատւիրակներս:


Բանակցութիւնների ու երկարատեւ վիճաբանութիւնների առարկան սահմանային խնդիրն էր:


Թուրքերը կանգնած էին այն տեսակէտի վրայ, որ Անդրկովկասի ու Թիւրրիայի միջեւ սահմանները գծւած են արդէն Բրեստ-Լիտօվսկում ռուս բօլշեւիկների հետ կնքւած դաշնագրով, որ նրանք եկել են Տրապիզոն ոչ թէ մէկ անգամ լուծւած խնդիրը նոր վերաքննութեան առնելու համար, այլ պարզապէս բարի-դրացիական կապեր հասաատելու համար իրանց նոր հարեւան Անդրկովկասեան Հանրապետութեան հետ: Իսկ անդրկովկասցիք չէին ուզում ճանաչել Բրեստ-Լիտօվսկեան դաշնագրի оրինաւորութիւնը եւ կանգնած էին այն տեսակէտի վրայ, որ Թիւրքիային հողային զիջումներ անելու իրաւունքը պատկանում է մի միայն տեղական (անդրկովկասեան) ժողովուրդներին, նրանց Սեյմին ու կառավարութեան: Ուրիշ խօսքով անդրկովկասեան պատւիրակութիւնը չէր ուզում ճանաչել Սովետական կառավարութեան իրաւասութիւնը — նախ այն պատճառով, որ այդ կառավարութիւնը Ռուսաստանի համար էլ օրինական չէ, երկրորդ՝ համաձայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի, որ հռչակւեց մեծ պատերազմի ընթացքում, Անդրկովկասի տերը անդրկովկասեան ժողովուրդներն են եւ ոչ ռուսական կառավարութիւնը, եթէ նոյն իսկ օրինաւոր կառավարութիւն լինէր այն:


Այս տեսակէտը շատ դժւար էր պաշտպանել ոչ միայն այն պատճառով, որ սա մի նոր ու վիճելի տեսակէտ էր միջազգային իրաւունքի մէջ, այլ գլխաւորապէս այն պատճառով, որ թուրքական բանակը զօրեղանում էր օր օրի վրայ, իսկ անդրկովկասեանը քայքայւում: Նորութիւն չէ, միջազգային վէճերի մէջ իրաւունքը պատկանում է նրան, որի բանակը աւելի զօրեղ է:


Շատ դժար էր նաեւ այն պատճառով, որ անդրկովկասեան պատւիրակութեան ներսումն էլ չկար համաձայնութիւն եւ ցանկութիւնների նոյնութիւն:


Վրացիները շահագրգռւած էին առանձնապէս Բաթումի ու Աջարիայի խնդրով եւ այս շրջանը (ամբողջովին կամ գէթ մասամբ) փրկելու համար պատրաստ էին զիջելու թուրքերին Ղարսն ու Արդահանը: Դրան հակառակ, հայերին պէտք էր Ղարսը եւ այստեղ մի բան շահելու համար մենք պատրաստ էինք շատ մեձ զիջումներ անելու Աջարիայում: Իսկ ազրբէյջանցիների ցանկութիւնն էր, որ Աջարիան կազմի մի