Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ կպատռւեն, գինին էլ կթափւի:


Անցեալում Հ. Յ. Դաշնակցութիւնը պէտք էր Հայաստանին ու հայ ժողովուրդին ապագայում նա պէտք չի լինելու այլեւս: Ուրիշ Դաշնակցութիւն պիտի փոխարինի նրան, — թերեւս հայ պետական Դաշնակցութիւն:


Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս, ոչ ներկայում, ոչ ապագայում. նա վերջ պիտի դնի իր գոյութեան:


Պիտի անի այդ՝ նոյն իսկ իր սեփական անցեալը, իր անունն ու պատիւը փրկելու համար:


Նայենք մեր շուրջը, միթէ մենք ապրում ենք այսօր, միթէ ունե՞նք կուսակցական կեանք ու աշխատանք. Միթէ չենք տեսնամ, որ քայքայման պրօցեսի մէջ ենք արդէն եւ որ քայքայման պատճառները արտաքին ու պատահական չեն, այլ ներքին են, օրգանական...


Երիտասարդութիւնը, նոր սերունդը մեզ հետ չէ այլեւս, ինչպէս էր 20-25 տարի առաջ: Թարմ, ոգեւորութիւնով ու հաւատով լի ոյժեր չեն գալիս շատացնելու մեր շարքերը, փոխարինելու յոգնածներին, ինքնավստահութիւնն ու հաւատը կորցրածներին: Ընդհակառակը՝ փախչում են մեզանից, լքում են կուսակցութիւնը կամ — որ շա՛տ աւելի վատ է — մնում են միայն անւանօրէն, իներտ, անտարբեր, աշխոյժից ու ոգեւորութիւնից զուրկ, աշխատանքի անընդունակ, մահւան ցուրտը սրտերի մէջ ու հեգնական ժպիտը շրթունքների վրայ:


Մենք չենք ուզում տեսնել իրականութիւնը եւ սովորութիւն ենք արեք մի շաբլօն բացատրութիւն տալու երեւոյթին — ասում ենք. վատերն են, շահախնդիրները, վարձկաններն ու վախկոտները, որ լքում են մեզ իսկ լաւերը, անկեղծները, անշահախնդիրները, գաղափարականներն ու գիտակիցները, հոգով ու մտքով առողջները մնում են մեզ հետ, ինչպէս եւ եղել են միշտ... մի՞թէ բացատրութիւն է սա, մի թէ այս որակումը նոյնը չէ, ինչ եւ բօլշեւիկների յիմար խօսքը, թէ բուրժուազիի վարձկաններն են, աւազակները, թալանչիները ու ամէն կարգի բաղտախնդիրները, որ կազմում են այսօր Դաշնակցութիւնը.


Սա բացատրութիւն չէ, միամիտ երեխաների կամ անզուսպ խուժանավարների խօսք է սա:


Մեր կուսակցութիւնը քայքայւում է, որովհետւ կորցրել է իր raison detre-ը: Ահա դառն ճշմարտութիւնը: Քաջութիւն պիտի ունենանք խոստովանելու այդ ճշմարտութիւնը եւ հարկաւոր եզրակացութիւնն անելու:


Իսկ միակ կարելի եզրակացութիւնն այն է, որ պէտք է վերջ դնենք մեր կեանքին: