Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղանակներ, որոնցից մենք չենք կարող ազատւել:


Իսկ ամենից գլխաւորն այն է, որ այսօր մենք գործ ունենք Խորհրգային Ռուսաստանի հետ: Սա ամէնամեծ ու վճռական ոյժն Է՝ մեր հանդէպ կամ մեր կողքին:


Անցեալում մենք մի րոպէ միամտութիւն ունեցանք կարծելու, թէ կարող ենք ազատագրէել ռուսական հեգեմոնիայից ու յենարան գտնել Արեւմուտքում։ Այսօր այդպիսի յոյսերով տարւելու իրաւունք չունենք այլեւս: Մեր միակ յենարանն այսօր Խորհրդային Ռուսաստանն է: Կռւել նրա դէմ չենք կարող ու եթէ կարողանայինք էլ չպիտի կռւենք, որովհետեւ նա պէտք է մեզ, — պէտք է ոչ իբրեւ սօցիալական կամ պետական ռեժիմ (կօմմունիզմ ու դասակարգային դիկտատուրա) այլ իբրեւ քաղաքական ոյժ:


Հայաստան պիտի դաշնակցի Խորհրդային Ռուսաստանի հետ ուրիշ ելք չունի այլեւս:


Իսկ դու գիտես, որ մեր կուսակցութիւնը չի կարող դաշնակցել բօլշեւիկեան իշխանութեան հետ — թէկուզ այն մի հատիկ պատճառով, որ բօլշեւիկները չեն ուզում ճանաչել մեզ, իսկ մենք կարողութիւն չունենք ճնշում գործ դնելու նրանց վրայ — ճանաչել տալու մեր արժէքը, որոնել տալու մեր բարեկամութիւնը:


Հայ բօլշեւիկներն են, որ պիտի դաշնակցեն Ռուսաստանի հետ, իսկ Հ. Յ. Ռաշնակցութիւնը չէ այլեւս Հայսասասնին:


Ահա թէ ինչ մտքով մեր կուսակցութիւնը վերջացրել է իր միսիան, անելիք չունի այլեւս ու վերք պիտի դնի իր գոյութեան:


Ծիծաղելի է թւում քեզ իմ այն խօսքը, թէ հայ բօլշեւիկները մեր ժառանգներն են (անշուշտ, իրանք բօլշեւիկները էլ աւելի կծիծաղէին, եթէ լսէին այդ խօսքը):


Իսկ ինձ — ասում՝ ծիծաղեցնում է, այլ զարմացնում է ձեր երկուսի անհասկացողութիւնը, որովհետեւ մի պարզ ճշմարտութիւն է իմ ասածը:


— Հրաժարիմք ի սատանաբացականչում է դաշնակցականը, լսելով բօլշեւիկի անունը:


— Հրաժարիմք ի սատանայ է, — բացականչում է բօլշեւիկը, լսելով դաշնակցականի անունը:


Զո՛ւր բացականչութիւններ, ընկերներ հրաժարւել չէնք կարող, դա ձեր ցանկութեան կամ ընտրութեան խնդիրը չէ:


Դաշնակցութիւնը վարել է հայ քաղաքական դատը ու բերել է քաղաքականապէս ազատագրւող հայ ժողովուրդը հասցրել մինչեւ մի որոշ տեղ. այստեղ իրան փոխարինելու է մինչեւ հետեւեալ կայանը հայ բօլշեւիկը:


Այս է պատմութեան ընթացքը: