Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոգեբանութիւնով լեզուն ու ռուս ագգային իդէալներով տարւած:


Բայց թող որ էս սխալւած լինեմ հայ բօլշեւիկնէրի մտայնութեան մասին, թո՛ղ որ նրանք հոգուն միանգամայն խորթ լինի հայ ժողովուրդի քաղաքական անկախութիւնը հայրերի հողի վրայ — նրանք այնուամենայնի, շարունակելու են մեր գործը, կամայ-ակամայ ամրացնելու են մեր գրաւած դիրքերը, նեցուկ են դառնալո, յետագայ նւաճումներին համար:


Դա նրանք անելու են (ու արդէն անում էն), Նոյն իսկ հակառակ իրանց ցանկութեան (ենթադրելով, թէ իրօք հակառակ ցանկութիւն ունեն)...


Ուզում ես մի խօսք էլ ասեմ, որպէսզի վերջնականապէս համոզւես, որ ես խելառել եմ: Ահա այդ խօսքը հայ բօլշևիկնէրը — դաշնակցականներ են՝ միակ դաշնակցականները այսօր՝ աւելի դաշնակցական՝ քան դու եւ ես:


Որովհետեւ այնտեղ, ուր ես ու դու անզօր ենք այլեւս, նրանք փոխարինել են մեզ ու կատարում են մեր կեանքի գործը:


Անկախ չէ Հայաստանը...


Բայց միթէ մենք երբեւիցէ կարծել ենք, թէ կարող ենք կազմել իսկապես անկախ պետութիւն: Միթէ չգիտէինք նոյնիսկ մեր ոգեւորութեան ու արբեցման գագաթնակէտին՝ որ անկախ չենք կարող լինել, որ անխուսափելիօրէն «կախւած» պիտի լինենք մէկից...


Իհարկեէ, դիտէինք եւ այդ գիտակցութեան հետեւանքով էր, որ պետութիւն կազմելու առաջին իսկ օրից այնքան որոնեցինք մի «մանդատէօր»...


Հարցը նրանումն էր միայն, թէ ո՞ր աստիճանի կախւած պիտի լինենք եւ ումից:


Հարցը լուծւեց յօգուտ Ռուսաստանի եւ Հայաստանի պետական անկախութիւնը սահմանափակւեց Մոսկւայի շատ ակտիւ վերհսկողութիւնով: Գուցէ մեզ համար գերադասելի էր Ամերիկան... Բայց պատմութիւնն ունի էր լօգիկան, որ մենք անկարող ենք փոխել ամենաշատը, որ կարող ենք անել (ու պէտք է անենք) — դա այն է, որ հասկանանք հաշւի առնենք ու օգեագործենք կարելին:


Խորհրդային հանրապետութիւնը — անկախութեան այն maximum-ն է, որին ընդունակ է Հայաստան այսօրւայ պայմանների մէջ:


Եւ սա քիչ բան չէ:


Յամենայն դէպս, այսօր Հայաստանի նրեկան ու ապադան ապահովւած է շատ աւելի, քան էր 1920 թ. Նոյեմբերին, երբ մենք նստած էինք Երեւանում եւ ինքներս էինք վարում պետութիւնը:


Յիշի՛ր այն օրերը:


Յիշի՛ր, որ օրհասական քամին, երբ մենք սպառել էինք արդէն մեր վերքի ոյժերը, բօլշեւիկները ասպարեզ իջան, խորտակեցին մեզ բայց երկրին պաշտպան կանգնեցին: