Jump to content

Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փաստերը — էակական, անհերքելի փաստերը — բոլորովին ա՛յլ բան չէն ասում:

Հետեւիր, վերլուծիր թէ ի՛նչ փոխյարաբերութիւններ են ստեղծւած դաշնակցական պատասխանատու ընկերների, մարմինների ու խմբակների միջեւ եւ ապա ասա ինձ այդ փոխադարձ անվստահութեան, անհաւանութեան, կասկածների ու մեղադրանքների մթնոլորտում կարո՞ղ է ապրել կուսակցութիւնը... Մի՛ ասա, թէ սա գաղութային երեւոյթ է միայն, — ոչ, երկումն էլ նոյնն էր. այն օրւանից, երբ մենք իշխանութեան գլուխն անցանք, կուսակցական մթնոլորտը թունաւորւեց:

Յիշիր, որ երկու տարի աշխատեցանք ու չկարողացանք գումարեք քեղ յայտնի պատճառներով ընդհանուր Ժողով, որին այնքան կարիք ունէր կուսակցութիւնը - այս անկարողութիւնն ու նրա պաաճառները ապացոյց են արդէն, որ կուսակցութիւն չկայ այլեւս:

Իսկ ամենից պերճախօս ապացոյցը գիտե՞ս որն է: ԽորհրդաԺողովում ընդունւած բանաձեւերը: Միմիայն ոտի տակ հողը կորցրած կուսակութիւնը կարող էր հանել այդպիսի անբովանդակ, հակասական, ոչինչ չասող, ոչինչ չպարտադրող ու ամէն բան պարունակող որոշումներ: Գործ ծրագրող ու գործի ընդունակ կուսակցութիւնը այդպիսի որոշումներ չէր հանի: Որոշումները ցոյց են տալիս, որ կուսակցութիւնը չգիտէ իր անելիքը չունի անելիք եւ զուր փորձեր է անում բառային ֆօրմուլների տակ քողարկելու էր անկենդանութիւնը:

Այսօրւայ իրականութեան մէջ մի բան միայն կարող էր փրկել Դաշնակցութիւնը, կոխբօլշեւիզմի դէմ, կռիւ անվերապահ, ամէն տեղ, ամէն միջոցներով, ամէն կարգի զէնքերով- Բայց որովհետեւ Դաշնակցութիւնը չէ կարող — ու եթէ կարողանար էլ՝ չպիտի անէ այդ, նրան մնում է մի բան միայն, մեռնել:

Իսկ ասել. «նկատի առնելով որ... ու ապա նկատի առնելով- բայց որովհետեւ... ու քանի որ... ուստի ո՛չ այս, ոչ այն... կամ՝ եւ՛ այս, եւ այն»... այսպիսի բանաձեւերով կուսակցութիւնները չեն ապրում:

Սա նոյնպէս «դամբանական» է, միայն թէ զուրկ շիտակութիւնից ու տղամարդութիւնից:



Գրում ես. Խորհրդաժողովը իրաւունք չունի լուծեյու կուսակցութիւնը... իհարկէ, չունի: Բայց չէ՞ որ ես նկատի եմ առել այդ կարեւոր հանգամանքը ու զեկուցագիրս վերջացրել եմ այնպիսի առաջարկներով, որոնք Խորհրդաժողովի իրաւասութեան սահմաններից դուրս չեն գալիս... Չեմ ուզում կրկնել: Կարդա զեկուցագրիս վերջի էջերը, եթէ հետաքրքրւում ես: