Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի, Ուկարինայի և Բելաատրի ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի ու աշխարհաքաղաքական իաղության գոյության դադարեցման համաձայնազրի ստորագրման համատեքստում։

Շահումյանի շրջանը սահմանակից Կասում Իսմայիլոկին միացնելու և Գերանբոյի շրջան ստեղծելու ամ ԷՂԻՄ-ը լուծարելու մասին որոշումները բացահայտել են Աղրբեջանի բուն նոլատակը, այն է՝ ադրբեջանական բնակավայրերը ռազմական հենակետի «միջանկյալ օղակներ»՝ արցախյան այս կամ այն հողատարածքը պոկելու և Ադրթեջանի հարակից շրջանին բռնակցելու համար Հետնաբար, Արցախի ինքնապաշտպանության պատասխանատուների առաջնահերթ խնդիրներից են եղել Աղրբեջանի այդ նկրտումներին հակազդելն ու հաղորդակցության կարեու ճանապարհներն ադրբեջանցի զինյալների վերահսկողությունից ազատելը։

Ստեփանակերտին մերձակա Ջամիլլու գյուղը վնասազերծվել է դեկտեմբերի 15-ին։ Հաջորդ օրը Ասկերանի շրջանի Հասանաբադ գյուղի մոտ հայ ազատամարտիկների խումբը բախվել է ՄՀՆՋ-այինների ու վարձկան ռուս զինվորների միացյալ ուժերին։ Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում հայ ռազմիկները փախուստի են մատնել հակառակորդին։ Թեև օրակարգում կրկժանի ազատագրումն էր, սակայն Արցախի ինքնապաշտպանական ջոկատները գործողություններ են ձեռնարկել Լեսնոյեի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասազերծել վտանգավոր «միջանկյալ օղակներից» մեկը և Կրկժանից շեղել հակառակորդի ուշադրությունը՝ նրա մեծաթիվ ուժերը գամելով Լեսնոյեին։ Այն մշտական սպառնալիք էր Բադարա, Աստղաշեն ու Դահրավ գյուղերի համար և Խոջալուի հետ ռազմավարական գիծ ստեղծելու հավակնություն է ունեցել։

Ռազմական գործողությունն սկսվել է դեկտեմբերի 23-ի զի^քը։ Յոթ ժամ տեած մարտերն ավարտվել են թշնամու այդ կաճար հենակետի վնասազերծմամբ։ Դեկտեմբերի 22-23-ին վնասազերծվել են նան Մարտակերտի շրջանի ադրբեջանական Իմերեթ-Քերեվենդ և Ռւմորդլու գյուղերի հենակետերը։

Դեկտեմբերի 25-ին և 26-ին Արցախից դորու է բերվել ԽԱՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզիան, և միանգամից անպաշտպան են մնացել ԼՂՀ բազմաթիվ բնակավայրեր և ժողովրդատնտեսական կաճար օբյեկտներ, իսկ սահմանագծի ողջ երկայնքով ակտիվացել են ադրբեջանական զինված խմբավորումների խժդժությունները։ Ադրբեջանցիների ակտիվացումը պայմանավորվել է Բաքվից և Աղդամից 300-ական զինյալներ ընղգրկող 18 գումարտակների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և մեկ ՄԻ–24 ուղղաթիռի Արցախ տեղափոխման հանգամանքով։ Տագնապալից իրավիճակի թելադրանքով ՀՀ ՊԿ-ից Արցախ է գործուղվել Ա. ՏԽ-ԹադԱրայաԱըԴ որին հանձնարարվել է անհապաղ ավարտել կանոնավոր զինված ջոկատների կազմավորումը։ Ռազմական իրադրությունից ելնելով՝ տարբեր ժամանակներում ԼՂՀ-ի իրենց գործընկերներին օգնել են բազմաթիվ կադրային զինվորականներ՝ Ռ. ԳզողյաԱը, Ք. ԻվակաԱը, Հ. Հաայանը, Ռ. Մաղաուզյանը, Ն. Հարաթյուճյանը, Ա. Զիճևիչը և ուրիշներ։ Հադրութի և Մսոտունիի շրջանների զինված ջոկատներում ներգրավվել են 400-ական, իսկ Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում՝ 500-ական մարտիկ։ Դ. Դափբարթայանի առաջարկությամբ ԼՂՀ իշխանություններն անցկացրել են նաև մասնակի զորահավաք։