Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1992-ի հունվարի 19-20-ին ազատագրվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանը, որից հետո հայ մարտիկները դիրքեր են զբաղեցրել տիրապետող բարձունքների վրա:

Հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Շուշիի սարահարթից հակառակորդը հարձակման է անցել ՔաՐինտակի ուղղությամբ։ Սակայն հարեան գյուղերից ե. մայրաքաղաքից օգնության հասած ինքնապաշտպանական •ջոկատների ճնշման տակ հակառակորդը հետ է քաշվել (տես ՔափԱտակի իճքՏապաշտպաճության):

1992-ի փետրվարի 9-11-ի ընթացքում հակառակորդը կորցնելով Մալիբեկլուի և Ղուշչուլարի ռազմակայանները՝ հարձակման է անցել ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Փետրվարի 14-ին Շուշիից առաջին անգամ Ստերիանակերտը հրթիռակոծվել է ՄՄ-21 «Գոսդ» հրթիռաԽետանային համազարկային կայանքով։ Մինչ այդ՝ 1991-ի սեպտեմբերի 25-ին՝ «Ալազան»–ով։ 1992-ի հունվարի 13-ին Շահումյան ավանը հրթիռակոծվել էր «Գոսդ»–ով։ Վերջինս միջազգային համաձայնազավ արգելված էր կիրառել խաղաղ բնակչության դեմ. բայց մշտապես օգտագործվել է շուրջ 70 հզ. բնակչությամբ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի դեմ։

Փետրվարի 17-ին և 22-ին Ղարադաղլուի և Վերին Վեյսալուի ռազմական գործողությունները կաճար հաղթանակներ էին Մրատունիի շրջանում միասնական ճակատ ու ապահով թիկունք ստեղծելու, ինչպես նաև այդ ոպղության ռազմաճակատն ամրացնելու առումով։

1992-ի փետրվարի 24-ին ԼՂՀ Օ-Խ-ի նախագահությունը որոշում է ընդունել պետական համապատասխան կարգավիճակ շնորհել մինչ այդ տարերայնորեն ձևավորված կամավորական-ինքնապաշտպանական ջոկատներին։

Հերթական փայլուն հաջողությունը Խոջալուի կրակակետերի ճնշման ռազմագործողությունն էր (տես Խոջալուի ազատագրում)։ Խոջալուի ազատագրումով վերականգնվել է հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, թշնամուց առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար վերականգնվել է րատաՐին աշխարհի հետ հուսաՐԻ օդային կապը, կանխվել հակառակորդի՝ Ասկերանի կողմից Ստեփանակերտ ներխուժելու վաղեմի ծրագիրը, ծանր հարված է հասցվել Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավեՐԻ են ավել Բաքվի իշխանությունների և ընդդիմության ներհակությունները։

1992-ի մարտ ամիսը նշանավորվել է Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից ԼՂՀ խաղաղ բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծություններով և զոսհատեխնիկայի ու ռազմական ուղղաթիռների կիրառմամբ լայնածավալ հարձակումներով։ Միաժամանակ չեն դադարել նաև օտարերկրյա միջնորդական առաքելությունները, իսկ որոշ տերությունների կռղմից՝ նույնիսկ բացահայտ սպառնաՓքները։

1992-ի գարնանային պատերազմաշրջանի սկզբներին հակառակորդին հաջողվել է ռազմաճակատի առանձին տեղամասերում ժամանակավոր հաջողության հասնել։ Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջել են կատարելագածել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքային ու մարտական որակները, այլև կառավարման համակարգը։ Այդ խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուծելու համար անհրաժեշտ էր ունենալ ԻՊՂՒ վարձառու հրամանատար և պաշտպանության խորհուրդ։ Հաշվի առնելով Ա. Տեր-Թադևոսյանի ռազմական գործողությունների ղեկավարման ընթացքում ձեռք բերած հեղինակությունը՝ կադրային սպայի ու աֆղանական պատերազմի հարուստ փորձառությունը և մինչ այդ ԻՊՂՒ հրամանատարի պարտականությունների հաջող կատարումը,