Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՂԱՊ-ՈՒՄ

Պատերազմի սկզբի ն ՀՀ և ԼՂ առողջապահության ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել կարևորագույն հարցը ժամանակին մարտադաշտից տարհանել ւ իրակ ՈՐ ազատամարտիկներին, կազմակերպել նրանց առաջին բուժօգնությունը, ինչպես նաև խաղաղ բնակչության բուժսպասարկման աշխատանքները։

Մինչև ռազմական բժշկական ծառայության ստեղծումը, 1988-90-ին. Շահումյանի շրջանում և ԼՂ-ում հիվանդ և վիրավոր ազատամարտիկների բժշկական սպասարկումը իրականացվել է ինքնօգնությամբ և փոխօգնությամբ՝ բուժօգնության անհատական միջոցներով, կամավոր մեկնած բժիշկների, բուժքույրերի, տեղական հիվանդանոցների, բժշկական կետերի քաղաքացիական բուժանձնակազմի օգնությամբ։

1992-ից, ՊԲ-ի կազմավորմանը զուգընթաց, ձևավորվել են ռազմական բժշկական ծառայությունները. ստեղծվել են հրապիտալներ, մշակվել և ՝™վա ազատամարտիկների տարհանում

իրականացվել մարտական գործողությունների բժշկական ապահովման միասնական համակարգ, զորակոչվել են բժիշկներ, ստեղծվել արագ արձագանքման բժշկական ջոկատներ, ձևավորվել զորամասերի բժշկական ծառայություններ։

1988-94-ին ՀՀ-ից կամավոր և գործուղումով Շահումյանի շրջան և ԼՂ մեկնել են վնասվածքաբաններ, օրթոպեդներ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, մանկաբույժներ, համաճարակաբաններ, որոնք իրագործել են բացառապես բարդ և լրացուցիչ խնդիրներ, ցույց են տվել անհրաժեշտ բուժօգնություն վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին (նաև խաղաղ բնակիչներին), ապահովել նրանց վերադարձը մարտադաշտ. կանխել համաճարակները և վարակիչ հիվանդությունները։ Ստորև ներկայացվում է բժիշկների կենսագրականները։


ԱԴԱՄՅԱՆ Աշոտ Փարավոնի (ծ. 16.10.1962, Ստեփանակերտ), վնասվածքաբան-օրթոպեդ։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1987)։ 1992-98-ին ծառայել է ՊԲ կենտրոնական զինվռրական կլինիկական հրապիտալում, 1998-ից՝ Հանրապետական մանկական հիվանդանոցի (2001-ից՝ միաժամանակ ԼՂՀ առողջապահության նախարարության) գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ։

1990-94-ին կամավոր մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանությանը, հատուկ ստորաբաժանման կազմում կատարել է հետախուզականդիվեաիոն աշխատանքներ։ Խոջալուի և ՍփրաԱ.Փ.Ադամյան վենդի ռազմական գործողությունների ժամանակ ապահովել է բուժսպասարկումը։ Կենտրոնական զինվոոյսկրււն և մարտական գործողությունների առաջին գծի (Զլդրան, Ավդալ-Գյուլավդու, Ֆիզուլի, Քելբաջար) ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյոսավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

ԱԴԱՄՅԱՆ Փարավոն Մեսապի (ծ. 18.1. 1935, գ. Կոճողոտ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), վիրաբույժ-ուռուցքաբան։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1961)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1953) և Երևանի պետական բժշկական ինստիտուտը