Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԴԱՎԻԴՈՎ Գփզորի Ափաղիի (26.3.1971. ք. Հադրութ (ԼՂՀ) - 262.1994, գ. Կարախանբեյլի (Ֆիզուլիի շրջանի, ազատամարտիկ-հետախույզ։ ՊԲ լեյտենանտ (1993)։ Ավարտել է Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը (1992)։

1988-91 –ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1992-94-ին Հադրութի կամավորական ջոկատի ապա ՊՇ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Խծաբեոլի ինքնապաշտպանությանը, Ղաջարի, Գյումշաթլուի կրակակետերի ճնշման գործողություններին, Ֆիզուլիի, Ջաբոսյիլի, ԶանգելանխՀոոոդիզի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հադրութում։

Շ. ՄկՀտչյան

«ԴԱՎԻԹ ԲԵԿ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Երևանում։ Ունեցել է շտաբ, հրամանատարների խորհուրդ։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Բաղանիս), Վարդենիսի, ճամբարակի (Վահան) և ԼՂՀ Հադրութի (Ծամձոր), Ասկերանի (Նախիջևանիկ, Փւջամալ), Շահումյանի (Բուզլուխ), Մարտակերտի (Մաղավուզ, Կարմիրավան), Աղդամի (Շոթանլի) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Փխումովը, Պ. Հակոբյանը, Ա. Հունանյանը, Ա. Պետասյանը, Հ. Վարդումյանը, է. Բաղդասարյանը, շտաբի պետ՝ է. Բաղդասարյանը։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Ա. Պետասյան

«ԴԱՎԻԹ ԲԵԿ», կամավորական ջոկատ, կազմավորվել է 1991-ին Երևանում։ Հիմնադիրներ՝ Գ. Աբրահամյան, Ա. Կարապետյան, Ա. Յազիչ յան և Վ. Մելքոնյան։ 1991-94-ին մասնակցել է Վարդենիսի ինքնապաշտպանական, Լաչինի (Ղոջազ) շրջանների ազատագրական մարտերին, ազատագրված գյուղերի պաշտպանությանը։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։

Գ. Աբոսհամյան

ԴԱՐԲԻՆՅԱՆ Արմեն Վաղինակի (ծ. 12.9.1949. Երևան), ՀՀ բանակի գեներալ-մայոր (2003 < Ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1973-75-ին աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներում, 1975-ից՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգում։ 2003-ից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

1989- 93-ին որպես օպերատիվ մարտական ջոկատի հրամանատարի տեղակալ, հրամանատարի պաշտոնակատար ՀՀ սահմանամերձ շրջաններում ղեկավարել է մարտական, օպերատիվ գործողություններ և հասարակական կարգի պահպանությունը։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և «Արիություն» մեդալով։

ԴԱՐԲԻՆՅԱՆ Վոլողյա Ասրգսի (14.2.1969. գ Վերին Կարմիրադբյուր (ՀՀ Գեդա ժանիքի մսալ - 8.8.1992, գ. Արծվաշեն (Գեղարքունիքի մարզ), ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ|. ազատամարտիկ։ 1987–ին սովորել է Գորկու (Ռուսաստան) զինվորական բարձրագույն ուսումնարանում, 1990-ից Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հեռակա բաժնում։ 1990-92-ին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական, Վահան-Արծվաշեն գյուղերի ոպղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանական մարտերում։ Դ. և 11 ազատամարտիկներ իրենց վոո վերցնելով հակառակորդի գրոհները՝ ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։