որից հետո Դ. ազատվել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից։
1988-ին հիմնադրել է Հայաստանի ժողովողսկան կուսակցությունը (ՀԺԿ)։ 1999-ին, ՀՀ խորհրդարանական ընտարթյունների ժամանակ, եղել է ՀԺԿ և Հայաստանի հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Վ. Սարգսյանի հետ)։ Ընտարթյուններում ՀԺԿ ստացել է 21 պատգամավորական մանդատ, իսկ Դ. 1990-ի հունիսին ընտրվել է ՀՀ Աժ նախագահ։
Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված ոճոսգործության ժամանակ։ Պարգևատրվել է Լենինի 2, ԽՄՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և ՀՀ «Հայրենիք» շքանշաններով հ մի շարք պետական այլ պարգեներով։ Գի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում։ 2004-ից Երևանում գործում է Գի թանգարանը։
Հ. Այվազյան
ԴԵՎՐԻԿՅԱՆ Վարդան Գեուգի քծ. 18.5. 1964, Կիրովական (այժմ՝ Վանաձուվ, լրագրող։ ՀՀ բանակի կապիտան (1994)։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1996)։ ՀՀԴ կուսակցության անդամ (1991-98)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1986)։ 1989-93-ին «Գթություն» բարեգործական կազմակերրդության «Լուսավուիչ» թերթի խմբագրի տեղակալ, ապա՝ խմբագիր, 1990-ից՝ միաժամանակ Մատենադարանի գիտաշխատող, 1993-ից՝ նաև «էջմիածին» ամսագրի խմբագրի տեղակալ, 2000ից՝ գլխավոր խմբագիր 1988-94-ին պաւբերաբար եղել է «Հայ զին կոշ» և «Երկիր» թերթերի հատուկ թղթակից ԼՂՀ-ում, 1994-ի փետրվար-հուլիսին՝ Մարտակերտի ռազմաճակատում տեղաբաշխված 5-ւղ առանձին մոտոհրաձգային կամավորական բւիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա։ ՀՀ մամուլում հրատարակել է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված հարյորոսվոր հոդվածներ։ Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։
Երկ. Երուսաղեմի հայ ուխտավայրը, Ե., 1994։ Լուսավորչի կանթեղը, Ս. էջմիածին, 2001, Սուրբ էջմիածինը հայ մատենագիտությունում (Ս. էջմիածին, 2003, համահեղինակ)։ Նարեկյան էջեր Սուրբ էջմիածնի Հեռագրերից, Ս. էջմիածին, 2003։ Չսկսված և չավարտված պատերազմ, Ե., 2004։
«ԴԻԶԱԿ», ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1934-ից (մինչև 1957-ը՝ «Կոլխոզնիկ», 1966-89-ը՝ «Կոլտնտեսական», 1989-ից՝ «Դ»)։ Խմբսպիրներ՝ Ա. Ավագյան (1954-55), Ն. Բաղդասարյան (1955-57), է. Լալայան (1966-72), Գ. Մարդանյան (1972-79), Ա. Խասապետյան (1979-90>. Յու. Մաղունց (1990-ից)։ 1991-94-ին «Դ.» չի հրատարակվել տպագրիչների զոհվելու, էլեկտրաէներզիայի մատակարարման խափանման, տպարանի ռմբահարման պատճառներով։ 1988-ից տպագրել է Ղարաբաղյան հիմնախնւլւին վերաբերող նյութել. ԽՄԿԿ ԿԿ և խորհպային մարմինների որոշումները, շրջկենտրոնում տեղի ունեցած իրաղարձությունները (ցույց, հանրահավաք. գործաղուլ են)։ 1991-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին լուսաբանել է Տողի և Մարինշենի ազատազրումը, Այգեստանի ինքնապաշտպանական և բազմաթիվ այլ մարտեր։ Այդ տարիների իարագրերն էին՝ «Դիզակցիներ, պայքար մինչև վերջ», «Այս հողը մերն է», «Եվ աշխատենք, հ ցույցի դուրս գանք», «Աչ մի վստահություն Մոսկվային», «Մեր հողը մենք պետք է պաշտպանենք». «Դիզակցի, պատրաստվիր մարտնչելու քո հողի համար», «Լուրեր մարտական դիրքերից» և այլն։
Զինադադարից հետո լուսաբանում է շրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքը։
Յա. Մադայան
«ԴԻԶԱԿ», հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպություն։ Ստեղծվել է 1989-ին երևանաբնակ հադրութցիների (է. Բաբայան, Ռ. Հակոբյան, Մ. Մարության, Ռ. Գեուգյան, Շ. Մկրտչյան, Մ. Մուրադյան և ուրիշներ) նախաձեռնությամբ։
1988-94-ին Հադրութի շրջան է առաքել սննդամթերք, 28 էլեկտրաշարժիչ, կազմավորել կամավորական ջոկատներ, մասնակցել շրջանի ռազմավարական նշանակության միջգյուղային ճանապարհների («Փրկության ճանապարհ») շինարարության. բռնազավթած հադրութցիների ՀՀ-ում տեղավորման և նյութական օգնության, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման աշխատանքներին։ Զինադադարից հետո նյութական օգնություն է ցույց տվել զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, Հադրութ քաղաքում տեղադրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամափր. հրատարակելՀ. Աբրահամյանի և Շ. Մկրտչյանի «Արցախի համար զոհված դիզակցի ները» (Ե., 2000) զիլք-հուշամատյանն ու այլ զլքեր։