Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղավուզ, Ջոսբեոլ, Հակոբ Կամափ, Մարաղա, Ձայլու են), Լաչինի (Ղոչազ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է Մարաղա-Ձայլու ուղղությամբ ընթացող ազատագրական մարտի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Արմավիր քաղաքի Ի1շ 1 միջնակարգ դպրոցը կոչվել է նրա անունով, բակում տեղադրված է Ե-ի կիսանդրին։

Գրկ. Ասհակյան Ռ., Գիրք վշտի և հպառության, Ե., 1996։

Ռ. Սահակյան, Խ. Մկրտչյան

ԵՈՑԱՀՈՂ. գյուղ ԼՂՀ Շուշիի շրջանի Բերդաձուի ենթաշրջանում՝ շրջկենտրոնից 35 կմ հարավ-աւեմուտք։ Բնակեցված է եղել դեռես վաղ միջնադարում։ Գյուղում կար եկեղեցի (վերականգնվել է XV դ.)։ Բնակիչները բռնագաղթել են 1991-ին, գյուղը մասնակի ավերվել է. ազատագրվել է 1992-ի մայիսին և վերաբնակեցվում է։

Մինչև բռնագաղթը ունեցել է միջնակարգ դպրոց, ակումբ, զոսդարան, բուժկետ։ Բնակիչները զբաղվել են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

ԵՄԻՇՃԱՆ, գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արեմուտք 91X1 1 բարձրության վրա։ Տարածքը՝ 1226 հա։ Բնակչությունը՝ 200 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, բուժմանկաբարձական կետ։ Գյուղի շրջակայքում են «Նու Մուրբ», «Եղծան խութ» և այլ աբատեղիներ։

1988- ին Ե-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Հովհաննիսյան)։ Ջոկատը 1992-ին ներառվել է Մարտունիի պաշտպանական շրջանի կազմում, որի և այլ ջոկատների հիմրի վրա ստեղծվել է վաշտ, ապա՝ գումարտակ։ Ե-ի ազատամարտիկները ջոկատի, վաշտի և գումարտակի կազմելում մասնակցել են Աղդամի, Մարտունիի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Լ. Շումանյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Հովհաննիսյանը, «Մարտական ծառայությունների համար» մեդալով՝ է. Աբրահամյանը։ Զոհվել է 1 ազատամարտիկ։

Հ. Աբրահամյան

ԵՆՈՔՅԱՆ Գոհար Աղաբեկի (ծ. 25.1.1942, Երևան), արտադրության կազմակերպիչ, բարերար. հասարակական գործիչ։ Ավարտել է Կիեթ թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը (1974)։ 1975-96-ին աշխատել է ՀՀ թեթե արդյունաբերության նախարարության համակարգում՝ կարի, կոշիկի, կաշվի արտազրության ոլլանատնտեսական բաժնի պետյ «Կրասնի Շվեյնիկ» կարի ֆաբրիկայի տնօրեա «Օ-արան» արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1996-ից՝ «Գարուն» բաց բաժնետիրական ընկերության նախագահ և գործսսա տնօրեն։

Ե. Ստեփանակերտում հ ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում հիմնադրել է «Գարուն» արտարական միավորման մասնաճյուղեր։ 1989-91ին ազատամարտիկների համար Արցախ է առաքել մեծ քանակության ոտքի փաթաթանի կտաէղեն, ձմեռային տաբատներ։

Լինելով ԽՍՀՄ ժողոլատգամավոր (198՝-1991)՝ Ե. ԽՍՀՄ ԳԽ նիստերում պաշտրղանել է արցախահայության արդարացի պահանջը Ա պահանջել լուծել Լեռնային Ղյարաբաղի հաա։։

2000-ին ԱՄՆ-ի Կենսագրական ինստիտուտ։ կողմից արժանացել է «Դարի մարդ» կոչմանը է ոսկե մեդալի։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մխիթար Գոշ» շքանշանով, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ոսկե մեդալով։

Հ. Խաչատդա.

ԵՊԻՍԿՈՊՈՍ ՅԱՆ Հրանտ Լևոնի (3.8.1921գ. Խաչակապ (Ադրբեջանի ԴաշէՆսար։ շրջան) - 12.11.1994, Մոսկվա), փիլիսոփսՓիլիսոփայական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1966)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է Աո սկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը (1949)։ 1962-71-ին գիտախմբագրական աշխատանք է կատարել Մոսկվայի տարբեր հրատարակչություններում, 1969-ից դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանում։

Ղարաբաղյան շարժման տարիներին Մոսկվայում կազմակերպել է Շարժման ակտիվիստների հանդիպումներ կուսակցական, պետական աշխատողների հետ, ելույթներով ու հրապարակումներով հիմնավորել Հայաստանի հետ Արցախի, Գարդմանքի և Նախիջևանի վերամիավորման հիմնախնդիրը։ Թաղված է Մոսկվայում։

ԵՌԱԲԼՈՒՐ, ՀՀ ՊՆ հուշահամալիր (պանթեոն). ազգային գերեզմանատուն, որտեղ ամփոփ-