Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վում են Ստորաբուրգում. հանձնաժողովների, քաղաքական խմբակների աշխատանքային հանդիպումները նաև Բրյոաելում։

Հայկական հիմնախնղխներին առաջին անգամ անդրադարձել է 1987-ի հուլիսի 18-ի որոշումով. որով Թուրքիային կոչ էր արվում հաշտվել իր պատմական անցյալի հետ և ճանաչել 1915-ի Հայոց ցեղասպանության փաստը։ Առանձին հոդվածով Թուրքիային պարտավորեցվում էր հոգ տանել և պահպանել իր տարածքում գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշարձանները։ Ղարաբաղյան շարժման վերսկսման և Ադրբեջանի կողմից արցախահայությանը պարտադրած պատերազմի ընթացքում ԵԽ ընդունել է մեկ տասնյակ բանաձևեր։ 1988-ի մարտի 10-ին ընդունած առաջին բանաձևում արձանագրվել է Հայաստանում տեղի ունեցող բազմամարդ ցույցերի փաստը և Եվրոպական համայնքի անդամ երկրներին կոչ է արվել հայանպաստ միասնական դիրքորոշում ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում։ Երկրորդ բանաձևը ընդունվել է նույն թվականի հուլիսի 7-ին. որում նշվում է.«… նկատի ունենալով Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորվելու պահանջը և Լեռնային Ղարաբաղի պատմական կարգավիճակը որպես Հայաստանի մաս. ինչպես նաև 1988 թվականի փետրվարին Աումգայիթում սանձազերծած կոտորածները դատապարտել հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները և աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Ղսոսբաղը Հայաստանի հետ միավորելու պահանջին, ապահովել Ադրբեջանի հայ բնակչության անվտանգությունը, պատմել հայկական ջարդերն իրականացնողներին…»։ Բանաձևում, որպես հիմնախնդրի ժամանակավոր լուծում, առաջարկվել է ԱԼ-ի կառավարումը հանձնել կենտունական իշխանությանը։

1989-1991- ին ընդունած բանաձևերում մտահոգություններ են արտահայտված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների անօրինական ձերբակալության, Բաքվի հայկական ջարդեփ, ՀՀ և ԼՂ շրջափակման, «Օղակ» գործողության ժամանակ խորհրդային բանակի և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականների կատարած բռնությունների և անօրինականությունների կապակցությամբ։ 1991-94-ին ընդունված բանաձևերն առանձնանամ են հակամարտող կողմերի միջև որոշակի հաշվեկշիռ ապահովելու ձգտմամբ և փոփոխված դիրքորոշումներով։

2002- ի փետրվարին և 2004-ի հունվարին խորհրդարանը պատգամավոր Պ. Գարթոնի ներկայացրած զեկույցների հիման վրա ընդունել: երկու բանաձև, որոնցով կոչ է արվում հակամարտող կողմերին հիմնախնդիրը լուծել քաղաքական և ոչ առճակատման ճանապարհով։ ք

Հ. Դհմոյա-

ԵՎՐՈՊԱՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԵԱՀԿ), մինչև 1994-ը՝ Եվրոպա-*) յի անվտանգության ու համագործակցության խորհրդակցություն (ԵԱՀԽ), տարածաշրջանս։ - յին խոշոր կազմակերպություն՝ Եվրոպայի. Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերխ կայի 55 երկրների (2004) մասնակցությամք Հիմնադրվել է 1975-ին, նստավայրը՝ Վիեննայում։ Մասնաճյուղեր ունի Կոպենհագենում ժնևում, Հաագայում, Պոսհայում և Վարշավայում։ Զբաղվում է եվրոպական առանձին տարածաշրջաններում հակամարտությունների կանխատեսման, կանխարգելման, իրադրության կարգավորման ու առողջացման հարցերով։

Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԽ-ի անդա4 են 1992-ից, որից անմիջապես հետո այն դարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի կապավոոՏամբ զբաղվող հիմնական կազմակերպությունը։

ՀՀ և ԱՀ կառավարությունների հրավերով ԵԱՀԽ-ի առաջին պատվիրակությունը հակամարտության գոտի է այցելել 1992-ի փետրվարի 12-18ին։ Առանձին խմբերով Ստեփանակերտում, Գոլիսում և Աղդամում կատարած ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում, պատվիրակության կազմած զեկուցագրի հիման վրա, ԵԱՀԽ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն փետրվարի 28-ին որոշում է կայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Հիմնական շեշտը դրվել է կոսկը դադարեցնելու, մարդասիրական միջանցքի ստեղծման, զինամթերքի առաքման արգելքի սահմանման և այլնի վրա։ Առաջարկվել է նաև տարածաշրջանում ունենալ ԵԱՀԽ դիտորդներ

Մակայն, որոշման իրականացման ընթացքը վերահսկող մեխանիզմների անկատարության և կոնկրետ լծակների բացակայության պատճառով, ԵԱՀԽ-ի որոշումը իրական որևէ ազդեցություն չի ունեցել։ Օգտվելով դրանից՝ Ադրբեջանը շարունակել է հարձակողական ռազմական գործողությունները, ԼՂՀ-ի շրջափակումը են։ Չընդհատվող ռազմական գործողությունները հսո կադրել են ԵԱՀԽ-ին 1992-ի մարտի 14-ին անդյ ապսանալու Ղարաբաղյան հակամարտության խնդրին, վերահաստատել նախկին որոշման պա-