ԹԱԹԱՐՑԱՆ Գևորգի Անդրեյի (24.6.1926, Բաքու - 2.4.1991, Երևան), բարերար։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1985)։ Ավարտել է Կիրովաբադի շինարարական տեխնիկումը (1968)։ 1956-82-ին աշխատել է ԽՍՀՄ նավթաքիմիական արդյունաբերության համակարգի Կենտրոնհատուկշին, Տոսնսհատուկշին, Խողովակշին տրեստներում, շինվարչություններում, 1982ից՝ Հայգազտոսնս արտադրական միավորման (ապա՝ «Հայգազարդ» պետական կոնցեռն) գլխավոր տնօրեն։ Մասնակցել է «Դարժբա» («Բարեկամություն») մայրուղու գազամուղի ք1ւրենգոյ-Ուժգորոդ-Արևելյան Եվրոպայի երկրներ-ԳեոՏանիա), ղեկավարել Բերդ-Սևան, Եվլախ-Նախիջևան-Գորիս-Իլիչեսկ-Երևան, Զանգեզուր-Ստեփանակերտ գազամուղների, Աբովյանի ստորգետնյա գազապահեստաեորերի, Սպիտակի երկրաշարժի փրկարարական, Լենինականի, Սպիտակի, Կիավականի ջրամատակարարաման, գազամուղների համակարգերի վերականգնման, բնակարանաշինության աշխատանքներին։ Թ-ի նախաձեռնությամբ սկսվել է Հյուսիսային Կովկաս-Անղրկովկաս գազամուղի շինարարությունը, որի կառուցումով (1995) ապահովվել է ՀՀ գազամատակարարումը։ 1988-91-ին Արցախ է առաքել զենք, զինամթերք, դրամական ու նյութական օգնություն։ Հանդես է եկել արցախցիների ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ։
ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1989-91)։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Կարմիր դրոշի, ժողովոալների բարեկամության շքանշաններով և ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով։
ԹԱԹԵՐ, ազգություն։ Ապրում են ԱՀ մերձկասպյան շրջաններում, Հարավային Դաղստանում (ՌԴ), մասամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Ընդհանուր թիվը ԱՊՀ երկըրներում 14-15 հզ. է։ Խոսում են թաթերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի հարավարևմտյան իրանական խմբին) և ադրբեջաներեն։ Հավատացյալ Թ. շիա մահմեդականներ են։ Թ-ի հայ լուսավորչական դավանանքի ոչ մեծ խումբ ապրում էր ԱՀ Նուխիի շրջանի Քելվար և Մադրասա գյուղերում, որոնց ճակատագիրը Ղարաբաղյան պատերազմի զարգացումներից հետո անհայտ է։
ԹԱԹՈՅԱՆ Սիմոն Արամի (2.4.1962, Սիփա - 27.1.1994, Ֆիզուլի), ազատամարտիկ։ ԵԿՄ պատվավոր անդամ։ 1966-ից ներգաղթել է ՀՀ
1988-94-ին «ԱկԱալիճ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ ճամբարաեի։ (Լևծվաշեն) և ԼՂՀ Ֆիզուփի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Ափաթյուն» մեդալով։ Թաղված է Ակնալիճ գյուղում (ՀՀ Արմավիրի մարզ)։
Խ. Մկռչյան ք
ԹԱԼԻՇ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում շրջկենտրոնից 28 կմ հյուսիս՝ 600 մ բարձրության վրա։ Արցախի հնագույն գյուղերից է, եղել է Գյուլիստանի (Թալիշի) մելիքության իշխանանիստը։ Տարածքը՝ 6400 հա։ Բնակչությունը՝ 560 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժմանկաբարձական կետ։
Գյուղում է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.), շրջակայքում են Շիրախան գյուղատեղիս. Թալիշի կամ Գյուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատունը, պալատների, Հոռենա վանքի (V դ.) ևՀոռեկ գյուղի ավերակները։
1988-93-ին Թ-ում կազմավորվել են աշխարհազորային (հրամանատար՝ Ա. հաղափյան), 2 պարտիզանական (հրամանատարներ՝ Այ Իսկանդարյան, Ա. Արսրգսյան), «Արծիվ-1» մահապարտների կազմում «Թալիշ» կամավոա- կան (հրամանատար՝ Վ. Օհանյան) ջոկատնեղէ Ջոկատներն առանձին կամ ՊԲ-ի ստորաբաժայ նումների կազմում մասնակցել են Մարտակետի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք» շրջանների ինքնապաշտպանական և ազատա