Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1991-ին, Երևանում՝ «ՊատանդնեՐԻ պաշտպանության ֆոնդ» անվամբ։ Հիմնափրներ՝ Ա. Մաձասյան, Մ. Արամյան (նախագահ), Լ. Ալավևդյան (գործադիր տնօրեն)։ Կազտօկեոդությունը անդամակցում է «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» միությանը, «Փախստականների իրավունքների և շահերի պաշտպանություն» ընկերակցությանը, «Փախստականների իրավական հ օրենսդրական պաշտպանություն» միջազգային աշխատանքային խմբին և այլ հասարակական կազմակերպությունների։ Համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՞ջազգային ներում (Մեծ Բրիտանիա), Մարդու իրավունքների դիտում (Հելսինկի և ԱՄՆ), Քրիստոնեական միջազգային համերաշխություն (Մեծ Բփտանիա), Փախստականների դանիական խորհուրդ, ՄԱԿ-ի խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամ և այլ ազգային, միջկառավարական ու միջազգային կազմակերպությունների և պետական մի շարք հաստատությունների, ՀՀ և ԼՂՀ անհայտ կորածների հարազատների միությունների հետ են։ Խնդիրներն են՝ որոնել պատանդներին, ռազմագերիներին, անհայտ կորածներին, օժանդակել նրանց վերադարձին և կազմակերպել սոցիալական ու իրավաբանական օգնություն, բացահայտել Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական և քաղաքական կողմերը։

Կազմակերպությունը մշակել է (ղեկավար՝ Ա. Մանասյան) Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթը (բնութագիր-դրույթներ, կապավորում են), կազմել ու տարածել պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների ցուցակները, հայտնաբերել շուրջ 250 պատանդի և ռազմագերիների գտնվելու վայրը։ Տարբեր հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ հայրենիք է վերադարձվել 1800 պատանդ (այդ թվում՝ 20 երեխա)։

1991- 94-ին կազմակերպության միջամտությամբ և նախաձեռնությամբ ԱՀ են վերադարձել ազատագրված տարածքներում գերի վերցված մեծ թվով ադրբեջանցի խաղաղ բնակիչներ։

ԼՂՀ-ում և ՀՀ-ում ապահովում է փախստականների տեղաբաշխումը, օրենսդրական, կազմակերպչական, տեխնիկական և հումանիտար կողմերը։ Հոոտարակել է Ղարաբաղյան հիմնախնդրին և տարածաշրջանային հապերին, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տուժածների խնդիրներին և իրավունքներին նվիրված աշխատություններ։

Լ. Ալավհդյան