Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րը կարոդ է առաջանալ նաև Նախիջևանի պարագայում. այնորամենայնիվ, Թուրքիան որդեգրել էր ադասոդական դիրքորոշում՝ խուսափելով ԽՍՀՄ-ի կողմից հնարավոր հակազդեցությունից։

Թուրքական իշխանությունների հետաքրքրություններն Այակովկասում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ավելի են մեծացել

1988- ին՝ Բաքվի հայկական ջարդերից և քաղաքում խորհրդային զորքեր մտցնելուց հետո, երբ ադրբեջանական հասարակական-քաղաքական շրջանակներում ավելի հաճախ են քննարկվել Թուրքիայի օգնությանը դիմելու և նույնիսկ միասնական պետություն ստեղծելու գաղափարները՝ հիմնված էթնիկական և լեզվական ընդհանրության վրա։

ԽՍՀՄ թուլացմանը զուգընթաց, Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու և այն հօգուտ ԱՀ լուծելու Թուրքիայի ձգտումները դարձել են ավելի բացահայտ։

Մշակելով նախկին ԽՍՀՄ թյուրքալեզու երկրՕերում իր ազդեցությունը տարածելու ծրագրեր՝ Անկարան ձգտել է ղարաբաղյան խաղաքարտն օգտագործել Այսրկովկասում, մասնավորապես ԱՀ-ում դիրքերն ամոսպնդելու համար։ Թուրքիայի համսս հատկապես կարևոր է ԱՀ-ի դերը և աշխարհագրական դիրքը՝ հյուսիսկովկասյան և մերձվոլգյան թրքախոս ժողովորոլների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ անմիջական կապ հաստատելու առումով։ Հետևաբար, Ղարաբաղյան հիմնահարցը դիտվում է որպես Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականության իրականացմանը խանգարող գործոն։

Ղողես ԵԱՀԽ Մինսկի խմբի 12 անդամ երկրներից մեկը՝ Թուրքիան ակտիվորեն մասնակցել է հակամարտող կողմերին ներկայացվող առաջարկների մշակմանը՝ փորձելով ամրագրել ադրբեջանամետ մոտեցումներ։

Շուշիի ազատագրումից (1992-ի մայիսի 9) հետո Թոոքիայի վարչապետ Ս. Դհմխհլը, դատապարտելով հայերի «հերթական ագրեսիան» ադրբեջանցիների նկատմամբ, այն որակել է որպես «իսկական աղետ» և նշել, ՈՐ Թուրփան այսուհետ չի կարող կողմնակի դիտորդ լինել։ Թոմքական կառավարող շրջանակներն սկսել են հաճախ հանդես գալ ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններով, դիմել գործնական քայլերի։ Այդ քաղաքականության կողմնակից էր Ձախ ժողովրդական կուսակցության առաջնորդ Բ. էջևիթը. որը հանդես էր գալիս թուրքական զորամիավորումներ Նախիջևան մտցնելու առաջարկով՝ իբր հայկական ուժերին դիմագրավելու համար։ Մեջլիսում նա առաջարկել է դադարեցնել Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնության առաքումը ՀՀ։ Ղարաբաղի հիմնահարցում խիստ հայատյաց դիրքորոշում է ունեցել «Ազգայնական շարժում» կուսակցության և «ԳՈՐՇ գայլեր» քաղաքական կազմակերպության առաջնորդ Ա. Թյուսեշը։ Նա գործուն մասնակցություն է ունեցել թուրքական ահաբեկչական ու գրոհային ջոկատներ կազմելու և դրանք ԱՀ ուղարկելու աշխատանքներին։ Ա. Թյուրքեշի հետ սերտորեն համագործակցել է «ԳՈՐՇ գայլերի» ադրբեջանական մասնաճյուղի պարագլուխ Ի. Համիդովը։ Ա. Թյուրքեշը հանդես է եկել նաև Ղարաբաղի հիմնախնդրի շոռջ ընդհանուր, համաթյուրքական մոտեցում մշակելու առաջարկներով։ Այս ընթացքում մի քանի անգամ խոշոր ռազմական ուժեր է կենտրոնացրել հայ-թուրքական սահմանի երկայնքով։ Թուրքիայի ռազմական ներխուժումը բացառելու համար զգուշացումով հանդես է եկել ԱՊՀ միացյալ ուժերի գլխավոր շտաբի պետ մարշալ Ե. Շապոշնիկովը։

Նպատակ ունենալով շրջավրակման միջոցով ստիպել ՀՀ-ին միակողմանի գի2ո1մներ կատարել Ղարաբաղի հիմնահարցում՝ Թուրքիան

1989- ի մարտին նախ փակել է հայ-թուրքական սահմանը, ապա նաև՝ իր տարածքով անցնող միջազգային Ա-50 օդային միջանցքը։ Նախիջևանի շոռջ իրադարձությունների լարվածության ընթացքում (1992-ի մայիս) Թ. Օզափ՝ ՀՀ- ին «մի փոքր վախեցնելու» ցանկությունը, իսկ Քելբաջարի ազատագրումից հետո, 1993-ի ապրիլին արված հայտարարությունը, թե «հայերը դաս չեն քաղել Անատոլիայում կրած պատժից», ավելի ցցուն են դարձրել Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դիրքորոշումը։ Այդ ժամանակ թուրքական քաղաքական շրջանակներում ձևավորվել էր կարծիք, թե Ղարաբաղի հիմնահարցում վճռական քայլերից խուսափումը կարող է հանգեցնել Թուրքիայի հեղինակության անկմանը ԱՀ-ում և Կենտրոնական Ասիայում։

ից Թուրքիան պատրաստականություն է հայտնել Ղարաբաղի հիմնահարցում հանդես գալ միջնորդի դերում։ Սակայն հաջողություն չունենալով՝ փորձել է ռազմական օգնությամբ