Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ևն) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Հրամանատար՝ Յու. (Ջաբի) Իշխանյան։

Մ. Հարությունյան

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ,

սկսել են կազմավորվել 1988-ի փետրվարի 22-ից, Ասկերանի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո։ Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններում, հատկապես ադրբեջանցիների հետ սահմանակից բնակավայրերում, կազմավորվել են նախ աշխարհազորային խմբեր, ապա նաև՝ ինքնապաշտպանական կամավորական ջոկատներ

1991- ի վերջերին և 1992-ի սկգբներին Ստեփանակերտում կազմավորվել և գործել են տասից ավելի կամավորական վաշտեր ու ջոկատներ Դրանք հիմնականում ստեղծվել են տարածքային ու ընկերային սկզբունքներով և իրենց մեջ ներառում էին հազարից ավելի ազատամարտիկների։

1992- ի օգոստոսի 29-ի Պաշտպանության կոմիտեի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շինարարության կազմակերպման հաստիքային նոր կառուցվածքի անցնելու մասին» ԻՆ 013 հրա- մանի համաձայն՝ 1-ին, 4-րդ և 6-րդ վաշտերի հիմրի վրա կազմավորվել են մոտոհոոձգային գումարտակներ հետևյալ կառուցվածքով.

1- ին մոտոհրաձգային գումարտակ՝ 1-ին վաշտ, «Ազոյի դասակ» (Ա. Կարապետյան), «Ֆելիքսի վաշտ», «Ազոյի (հրամանատար՝ Ա. Հարությունյան) և Շոշի դասակ» (հրամանատար՝ Հ. Հակոբյան),

2- րդ մոտոհրաձգային գումարտակ՝ 4-րդ վաշտ, «Տիգոյի դասակ», «Ամաորա» և «Վրեժ» խմբեր, «Վադո», «Շահեն», «Բորյա» դասակներ (հրամանատար՝ Դ. Սարգսյան),

3- րդ մոտոհրաձգային գումարտակ՝ 6-րդ վաշտ,

1- րդ վաշտ, 7-րդ վաշտ (հրամանատար՝ Ս. Հարությունյան)։

1989- ի սեպտեմբերին այդ գումարտակների հիմրի վրա կազմավորվել է Կենտրոնական պաշտպանական շրջանը (հրամանատար՝ Ս. Կարապետյան):

Ս. Հասոսթյան

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԱՐՑԱԽԻ, տես Պաշտպանության բանակ։ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԼՂՀ, տես Պաշտպանության կոմիտե։ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ, վարչական ինքնավարության ձև ԽՍՀՄ-ում, որը վարչական ինքնավարության հիմունքներով մտնում էր միութենական

հանրապետության կամ երկրամասի կազմի մեջ և տարբերվում էր ազգային կազմի, բնակչության կենցաղային, մշակութային և այլ առանձնահատկություններով։ ԽՍՀՄ-ում կար ութ ինքնավար մարզ. ՌԽՖՄՀ-ում՝ Ադըղեական, Լեռնային Ալթայի, Հրեական, Կարաչայ-Զերքեգական, Խակասական, վրացական ԽՄՀ-ում՝ Հարավ Օսեթական, Տաջիկական ԽՄՀ-ում՝ Լեռնային Բադախշանի, Ադրբեջանական ԽՄՀ-ում՝ Լեռնային Ղարաբաղի (1988)։ Ինքնավար մարզերը ներկայացվել են միութենական հանրապետության և ԽՍՀՄ (հինգ պատգամավոր՝ Ազգությունների խորհրդում) պետական իշխանության մարմիններում, սակայն նրանք զրկված են եղել պետական ատրիբուտներից (չեն եղել միջազգային իոովունրի սուբյեկտ, չեն ունեցել բանակ և սեփական արժույթ)։ 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում որոշում է կայացվել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին, իսկ 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ամրագրվել է նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով՝ մասնակիցների 98%-ը քվեարկել է ԼՂՀ-ի անկախության օզտին։

1988- ին Հարավ Օսեթական Ինքնավար Մարզը ինքնորոշվել է և հայտնի է որպես չճանաչված պետություն։

Հ. Խաչատրյան

ԻՇԽԱՆԱՑԱՐ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 62 կմ հսաով-արևելք Հակարի գետի ափին։ Բնակչությունը՝ 211 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1998-ին՝ Ադրբեջանից բռնագադթած հայ փախստականներով։

ԻՇԽԱՆՅԱՆ Յուրի Գեորգիի, «Ջաբի» (9.1. 1947, Ստեփանակերտ - 143.1998, Ստեփանակերտ), ազատամարտիկ-հրամանատար։ Ավարտել է Ստեփանակերտի առևտրի տեխնիկումը (1966)։ Հանոոհավաքներ, ցույցեր կազմակերպելու համար 1988-ին ձերբակալվել է և սսդփլ-օգոստոսին պահվել Բաքվի, Մոսկվայի, Շուշիի բանտերում։

1988-94-ին տարբեր կամավորական ջոկատների, 9-րդ վաշտի (հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Լաչի-