նի, Կուբաթլուի, Քելբաջափ. Շուշիի շրջանների ինքնապաշտորանական և ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Ն. Սատրմյան
ԻՇԻրաՆՅԱՆ Վաչագան Արշակի (ծ. 27.3. 1962, Ստեփանակերտ), ազատամարտիկ-երամանատար։ ՊԲ պահեստի գնդապետ (1999)։ 1980-82-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽում։ 1988ին Ստեփանակերտում կազմակերպել է կամավորական ջոկատ («Վաչոյի ջոկատ», «Որոսգան»)։ 1992-96-ին՝ Շուշիի ՊՇ-ի հրամանատար։ Մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան), Ասկերանի (Խոջալու, Փառովս, Ակնաղբյուր, Բադարա), Մարտակերտի (Վաղուհաս, Փափոսվենդ, Մոխրաթաղ, Լևոնարխ, Մարտակերտ), Քելբաջափ, Կուբաթլուի, Ֆիզուլիի. Շուշիի (Քարինտակ, Բերդաձորի ենթաշրջան) շրջանների, Խաչենի ձորակի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Արցախի պատերազմի վետերանների միության Ստեփանակերտի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ (1996)։ ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1992-95)։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, «Շուշիի ազատագրման համար» և Եվրոպայի վետերանների միության «Ոսկե խաչ» մեդալներով։
Ն. Սարամյան
ԻՍԱԳՈՒԼՈՎ Արմեն Արամայիսի (ծ. 31.12. 1945, Բաքու). ՀՀ ներրին ծառայության գենեոսլ-լեյտենանտ (1993)։ Ավարտել է Բաքվի պետական համալսարանը (1969)։ 1971-72-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽում։ 1975-82-ին՝ Ադրբեջանի դատախազության կարեորագույն գործերի քննիչ։ 1988-91-ին աշխատել է ՀԽՍՀ ՆԳՆ համակարգում, 1991-95-ին և 2001-ից՝ ԼՂՀ ՆԳ նախարար, 1995-99-ին՝ ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչ ՌԴ-ում, 1999-2001-ին՝ ՀՀՆԳ նախարարի տեղակալ։
1989- 94-ին մասնակցել է Ֆիզուլիի շրջանի ազատագրական մարտերին.ՆԳՆ համակարգի ստորաբաժանումների գործունեության համակարգման, կամավորական ջոկատների կազմավորման, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1ին աստիճանի շքանշանով։
Հ. Խաչատյան
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԻՎԿ), կրոնաքաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1969-ի սեպտեմբերին, Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կազմակերպությանը անդամակցում են 55 իսլամական պետություններ (2003)։ Ադրբեջանի Հանրապետությունը ԻՎԿ անդամ է 1991-ից։ ԻՎԿ բարձրագույն մարմիններն են՝ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովը, խորհուրդը, գործադիր կոմիտեն և քարտուղարությունը։ Ունի նաև հատուկ հանձնաժողովներ օժանդակ, մասնագիտացված մարմիններ, առընթեր հաստատություններ և այլն։ Կազմակերպության նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև իսլամական համերաշխություն, նրանց միջև ամրագրել սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում համագործակցություն, վերացնել ռասայական խտրականությունը, համադրել աբավայրերի պահպանությանն ուղղված բոլու միջոցառումները, աջակցել Պաղեստինի ժողովրդի պայքարին, նպաստավոր պայմաններ ստեղծել անդամ պետությունների և այլ երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման համար և այլն։
ԻՎԿ գագաթնաժողովներում և նիստերում բազմիցս անդրադարձ է եղել Ղյարաբաղյան հակամարտությանը։ 1991-ի դեկտեմբերին Սենեգալի մայոսքաղաք Դաքարի գագաթնաժողովում ԱՀ դառնալով ԻՎԿ լիիոով անդամ՝ փուձել է օգտագործել կազմակերպության քաղաքական, տնտեսական և ֆինանսական ներուժը և աջակցություն ստանալ ԼՂ հարցում։ 1992-ի մարտին կազմակերպության հատուկ հանձնախումբն այցելել է Թեհրան, Անկարա, Բաքու, Մոսկվա և Երևան՝ ծանոթանալու Ղարաբաղյան հիմնախնդրի և նրա լուծման հնարավորությունների վերաբերյալ պետությունների ղեկավարների տեսակետներին։ Երևանում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ԳԽ Արցախի հարցերով հանձնաժողովում և քննարկել Ղարաբաղյան հակամարտության իրավական կողմերը, ՀՀ և իսլամական երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը և այլն։ Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ նախագահ Լ. ՏեՊետրոսյանը։