կով տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ավարտին փոխարտգործնախարարները և ԻԻՀ սՄտգործնախաոաը ստորացրել են համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ մեկ շաբաթով հայտարարվում էր զինադադար։ Բանակցությունների ավարտական փուրին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև ԻԻՀ-ում Ռուսաստանի դեսոլան Ա. Գորդևը։
Համատեղ հայտարարության ընդունումից 10 օր անց իրանական միջնորդական առաքելությունը (9 անդամ) ԻԻՀ վր ո(սարտցործնախարաՐ Մահմորդ Վայեզիի ղեկավարությամբ այցելել է ԱՀ և ՀՀ։ 1992-ի արդրիլի 1-ին ՀՀ, ԱՀ, Իուրնի և ՌԴ ներկայացուցիչների մասնակցությամբ Իջևանում տեղի է ունեցել հանդխդում, որին պետք է մասնակցեին նաև ԼՂՀ ներկայացուցիչները, որոնք, սակայն, վերջին պահին հրաժարվել են։ Մ. Վայեզիի առաքելությունը շարունակվել է մինչև ապրիլի 20-ը, որի ընթացքում իրանական կողմը սաաջարկել է հակամարտող կողմերին համաձայնության գալ՝ զինադադար հաստատելու, ռազմագերիներին և զոհվածների դիակները փոխանակելու հարցերում։ Սակայն ռազմաքաղաքական իրադարձությունների սրման պատճառով Իրանի միջնորդական առաջին փորձը շոշափելի արդյունք չարձանագրեց։ Բայցեայնպես, ՄԱԿ-ը հավանություն տվեց Իրանի այդ քայլին։ Մայիսի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտաս Դալին հեռագխ է հղել ԻԻՀ արտգործնախարարին՝ «գոհունակություն և աջակցություն» հայտնելով Թեհրանի միջնորդական ջանքերի առնչությամբ։
Տարածաշրջանում Մ. Վայեզիի մեկամսյա գործունեության արդյունքում հակամարտող կողմերի միջե համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանում զումրաելՀՀ, ԱՀ և Իրանի ղեկավարների գագաթնաժողով։ 1992-ի մայիսի 6-8-ը տեղի ունեցած գագաթնաժողովում ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ԱՀ խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը և ԻԻՀ նախագահ Արի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ստորագրել են եռակողմ հայտարարություն, համաձայն ոփ՝ Մ. Վայեգին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ՝ զինադադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։
Շուշիի ազատագրումը և Լաչինի մադասիոակաԱ միջանցքի բացումը դժգոհությամբ է ըն
դունվել Իրանում՝ եռակողմ հայտարարության ստորագրման օրը։
Այդ պատճառով Լաչինի միջանցքի բացումից (1992-ի մայիսի 18) հետո ԻԻՀ Կառավարությունը ԱՌՆ և Բաքվում ԻԻՀ դեսպանության միջոցով, ստեղծված իրավիճակից մտահոգ, հակամարտող կողմերին կոչ է արել՝ ելակետ ընդունել մայիսի 8-ի թեհրանյան եռակողմ հայտարարությունը և վերադառնալ նախկին դիրքերին։ Բաքվում ԻԻՀ դեսպանը նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև հունիսի 16-ին՝ նշելով, ՈՐ հայտարարության պայմանները կատարելու դեպքում Իրանը պատրաստ է կրկին ստանձնել իր խաղաղարար առաքելությունը։ Միաժամանակ Իշանում, հատկապես Արևելյան Ատոդատականում և թյուրքախոս այլ շրջաններում տեղի են ունեցել հակահայկական ցույցեր։
Ռուսաստանի, ԵԱՀԽ-ի և Մինսկի խմբի հետագա ակտիվության շնորհիվ հակամարտության կարգավորումը հիմնականում ընթացել է Մինսկի խմբի շրջանակներում։ Իրանը, սակայն, բազմիցս հայտնել է միջնորդական առաքելությամբ կրկին հանդես գալու իր պատրաստականությունը։
Գ. Բադալյան, Գ. Հովհաննիսյան Է. Բեգիջանյան
«ԻՔՍ» ԴԱՍԱԿ, կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1992-ին. Երևանում՝ մի խումբ մտավորականներից (Գ. Գինրայան, Ա. Թամանյան, Ա. Կոծինյան. է. Հովակիմյան, Ա. Հովհաննիսյան, Ռ. Հովհաննիսյան, Փ. Մանկիկյան, Մ. Մելքոնյան, Վ. Մխզոյան, Շ. Մնացականյան, Վ. Պախալով, Յու. Սեմյոնով, Գ. Քոչինյան, Գ. Օհանյան)։ 1992-94- ին մասնակցել է ՀՀ Վարդենիսի և ԼՂՀ Ասկերանի, Մարտունիի, Լաչինի, «Արծիվ-մահապարտների» կազմում՝ Մարտակերտի (Վաղահաս, Չլդրան) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից ՀՀ «Արի«իքս» դաԱակի մի խումբ ություն» մեդալով պարգևատրվել է 3, «Արծիվազատամարտիկներ մահապարտ» հուշամեդալով՝ 3 ազատամարտիկ։
Հիմնադիր և հրամանատար՝ Ա. Թամանյան։
Գ. Գինրայան