Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անվան ռազմական ակադեմիան (1949) և Լենինգոսդի զինվորական օկարգի հրետանային ակադեմիայի բարձրագույն դասընթացները (1962)։ 1938-78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին (1941-45)։ 1941-42-ին՝ ԽՍՀՄ ԶՈՒ հրետանային գնդի շտաբի պետի խորհրդական,

1942- 43-ին՝ 195-րդ ականանետային գնդի,

1943-44-ին՝ 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու, Ուկրաինայի ռազմաճակատի 128-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (մարտերով հասել է մինչև Զեխոսլովակիա)։ 1949-52-ին եղել է հրետանային կոոդուսի մարտական պատրաստության բաժնի պետ, 1952-55-ին՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ զորախմբի 280-րդ գվարդիական կործանիչ հակատանկային գնդի, 1956-58-ին՝ Առանձին գվարդիական կործանիչ հակատանկային բրիգադի հրամանատար, 1958-61-ին՝ Օդեսայի պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնի պետ, 1962-68-ին՝ Օդեսայի զինվոր կան օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար, 1968-73-ին՝ նույն օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու պետ, 1973-78-ին՝ Անդրբայկալյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։

1992-97-ին եղել է ԼՂ պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական, ապա՝ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, զորամիավորման հրամանատար, ապա՝ տեղակալ։ Զգալի ավանդ ունի ԼՂՀ բանակային կառույցների ու ծառայությունների, հատկապես հրետանու կազմավորման, ուսումնական զորամասերի, կենտրոնների, հրաձգարանների և փորձադաշտերի ստեղծման աշխատանքներին։ Ղեկավարել է հակառակորդի մի շարք կրակակետերի (Ստեփանակերտի հարակից շրջանների, Մարտունիի և այլն) ճնշման ռազմական գործողությունները։

Պարգևատրվել է Լենինի (1941 և 1943), Կարմիր դաշի, Աուվոավի 3-րդ աստիճանի, Կարմիր աստղի՝ 3, «Ոսկե արծիվ» և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։ Ի-ի անունով են կոչվել Ստեփանակեոտի ռազմական ուսումնարանը և Ասկերանի շրջանի Խոջալու գյուղը։

0կ. Դևրի կյա Ա Տ., Եէկա պատերազմճերի լեգեճդը, Ե.. 2003։

Ս. Հասոսթյան

ԻՎԱՆՅԱՆ, նախկինում՝ Խոջալու, գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 4 կմ հարավ-արևմուտք Բադարա և Կարկառ գետերի միախառնման տեղում՝ 600 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 249 հա։ Բնակչությունը՝ 811 (2003)։

1999-ի հոկտեմբերից գյուղը կոչվել է գեներալլեյտենանտ Ք. Իվանյանի անունով։

1920-ին գյուղում ապրում էր 72 հայ և 2 ադըրբեջանցի ընտանիքներ, 1987-ին՝ 2025, 1990-ին՝ շուրջ 6000 ադրբեջանցի։ Խոջալուի ազատագրումից հետո Ի-ում բնակություն են հաստատել Բաքվից, Ադրբեջանի հայաբնակ այլ շրջաններից բռնագաղթած հայերը։ Գործում են արտադրական փոքր ձեռնարկություններ։ Զբաղվում են նաև

դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Մ. Աղաջանյան

ԻՐԱՆԸ ԵՎ ԳԱԸԱԲԱԳՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) մի քանի անգամ հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական առաքելության առաջարկություններով, հատկապես մինչև ԵԱՀԽ Մինսկի խմբի ձևավորումը (1992) դիմել է գործնական քայլերի։

1988- ի նոյեմբերին, ԽՍՀՄ փլուզումից մեկ ամիս առաջ, Իրանի րատգործնախարար Ալի Աքբար Վելայաթին Մոսկվայում առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, ՈՐ Իրանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ստանձնել միջնորդի դեր։

1989-ի սկգբին ԻԻՀ ճանաչել է ՀՀ-ի և ԱՀ-ի անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրանց հետ։

1992-ի փետրվարի 6-9-ը ՀՀ արտգործնախաՈԱՐ Ր. Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության ԻԻՀ կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ, երբ ստորագրվել է (փետրվարի 9-ին) ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր, ի թիվս այլ հարցերի, խանական կողմը կրկին հանդես է եկել միջնորդի դեր ստանձնելու առաջարկությամբ։ Մինչ այդ, նման առաջարկություն արվել էր նաև ԱՀ-ին։

Ստանալով կողմերի պատրաստակամությունը՝ 1992-ի փետրվարի վերջին ՀՀ այցելած ԻԻՀ արտգործնախարարը ներկայացրել է իրանի տեսակետները հակամարտության կարգավորման հարցում և արել կոնկրետ առաջարկություններ։

ԻԻՀ հրավերով մարտի կեսին Թեհոոնում ՀՀ և ԱՀ փոխարտգործնախարարների մակապա-