Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դունած հռչակագրում նորաստեղծ պետական կազմավորումն իրեն ճանաչել է 1918-ի մայիսի 27-ին ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ։

1991- ի դեկտեմբերին սահմանադրական հիմունքներով. տարբեր երկրների դիտորդների (հասարակական հիմունքներով) հսկողությամբ, ԼՂ-ում անցկացվել է անկախության հռչակման, ԼՂՀ կազմավորման ու ԼՂՀ օրինական իշխանությունների ձևավորման հարցերով հանրաքվե. իսկ նույն թվականի դեկտեմբերին լուծարվել է ԽՍՀՍ-ը, արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ստեղծվել են երկու անկախ իրավահավասար պետություններ՝ ԼՂՀ ու ԱՀ, և օրինական ձևով դադարեցվել են լուծարված ինչպես ԽՄՀՄ-ի. այնպես էլ Ադրբեջանական ԽՍՀ-ի նկատմամբ ԼՂՀ ժողովրդի, տարածրի ու իշխանությունների ենթակայության հարաբերությունները։ ԼՂՀ-ի կայացման կարևոր քաղաքական-խավական առանձնահատկությունն այն է, ՈՐ ի տարբերություն այլ՝ ազգամիջյան հակամարտությունների ընթացքում ստեղծված ինքնահռչակ պետությունների, ԼՂՀ-ում անկախ պետականության ձևավորումն իրագործվել է ԽՍՀՄ սահմանադրության և ԽՍՀՄ նշված օրենքի իրավակիրառության ժամանակային շրջանակներում։ Այս ամենի հետևանքով Ղարաբաղյան հակամարտությունը ձեռք է բերել որակապես նոր ձև՝ անկախ ազգային-պետական կողմնորոշմամբ։ Դրա հետ մեկտեղ ԼՂՀ-ն միջազգայինիոովական հիմնավորմամբ ձեռք բերեց տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքները կիրառելու իրավունք ի շահ իր իսկ՝ ԼՂՀ-ի, որպես նորաստեղծ անկախ պետության։ 1991-ին ազգային անվտանգության ու քաղաքական նախադրյալներ են ստեղծվել ԼՂՀ և ԱՀ իշխանությունների միջև հակամարտությունը ներքին ճանապարհով լուծելու համար։ Սակայն ԱՀ-ի հետագա ռազմաքաղաքական հակազդեցության պատճառով տեղի ունեցավ զինված հակամարտություն (",ձ,օոօ7աա՝6ս>տեա ոբօրօրա տ >1\6«680րա>ւ րարրքօրրգրւյա 07 12 ՏՔՐՕՐՏ 1949 Ր., 1ՀՑՇՑ10ՐԴ1ՐԱՇ5Ր ՅՅՐդՐՈեՐ յրտտթրո >ւօ։>ւ<բ\\րաբօ,ձ,ւււ>Րճ տօօբ7տրար>ւճ

«օրրրի1՝03 (Ոբօրօրսքւ. I). ոտօռ I, շրաեո 1, ո. 4. Ղրատօբշաաորա ծօատօբս". ՕՕՐ1, Ւ1է10-Լ1օբւշ « >5<.6Տ6ՏՅ, 1994, Շ. 1028)։

ԼՂՀ-ում, սկսած 1991-ից, ձևավորվել է օրինական պետական ներկայացուցչական և գործադիր իշխանություն, անկախ միջազգային դիտորդների հսկողությամբ՝ համաժողովոլականորեն ընտրվել են ԼՂՀ խորհրդարանը և նախագահը։ ԼՂՀ ստեղծումը ընթացել է պետականության՝ դարէր շարունակ պահպանվող ավանդույթների. նրանց օրինաչարի զարգացման և նոր քաղաքական-պատմական պայմաններում։ Տես նաև Լեռնային Ղարաբարի Հանրապետության:

Հ. Քոթանջյան

ԼԵԶԳԻՆԵՐ (ինքնանվանումը՝ լեզգիյար). ժողովուրդ։ Ապրում են Դաղստանի Հանրապետության հարավ-արևելքում և ԱՀ-ում։ Մինչև XIX դ. քաղաքական ամբողջություն չեն կազմել և մեծ մասամբ մտել են գյուղական անկախ համայնքների. ՈՐՈՇ մասը՝ ավատական (ֆեոդալական) կազմակերպությունների (Դերբենդի խանություն և այլն) մեջ։ Ընդհանուր թիվը՝ մոտ 400 հզորից 165 հզ.՝ ԱՀ-ում (2003)։ Խոսում են լեզգիերեն. շատերը՝ նաև ադրբեջաներեն և ռուսերեն։

Լ. ԱՀ տարածքում տասնամյակներ շարունակ ենթարկվել են թյուրքացման պետական քաղաքականությանը. զրկվել ազգային դպրոցներ ունենալու իրավունքից։ 1980-ի վերջին ակտիվացել են ազգային ինքնավարության և իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժումները, ստեղծվել են «Սադվալ» («Միասնություն») ընկերությունը և «Շարվեփ» մշակութային կենտրոնը։ 1991-ի մայիսի 27-ին «Լեզգիական-ժողովոլական խորհրդի» (ստեղծվել է 1989-ի վերջին) նախագահ Ն. Ռամազանովդ և «Սադվալ» շարժման նախագահ Գ. Աբւբււռահիմովը դիմել են ՌԴ, ԱՀ և ԱՊՀ մյուս երկրների նախագահներին և ԳԽ նախագահներին՝ ճանաչել և ապահովել փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը և կանխել ԱՀ- ում ապրող մյուս ժողովուրդների՝ Ղարաբաղյան պատերազմի մեջ ներքաշման ադրբեջանական իշխանությունների պարտադրանքը։

1991- ի սեպտեմբերի 21-ին Դաղստանի Կասումքենդ գյուղում լեզգիների 3-րդ համազգային համագումարում հռչակվել է Լեզգիստանի Հանրապետություն՝ ՌԴ կազմում։ ԱՀ իշխանությունները կանխել են հետագա զարգացումները և ձերբակալել բազմաթիվ ակտիվիստների։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին լեզգի ռազմագերիներին ԼՂՀ զինվորական մարմինները հանձնել են լեզգիական ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Լեզգի զորակոչիկների մեծ մասը խուսափել է զորահավաքներից՝ ապաստանելով Դաղստանի Հանրապետությունում։ Արձանագրված են նաև ԼՂՀ ԶԱՐ-ին կամավոր հանձնվելու դեպքեր։

Հ. Դհմոյան