ԼԵՆԻՆԱՎԱՆ, Մարգուշավան, քաղաքատիպ ավան ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 16 կմ հյուսիս-արևելք Թարթառ գետի աջ ափին՝ 450 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 4000 հա։ Բնակչությունը՝ 4700 (1989)։ Լ. և Մարաղան կազմել են տնտեսական և վարչական մեկ միավու։ Զբաղվել են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ուներ 2 միջնակարգ դպրոց, գրադարաններ, մշակույթի տներ, կապի բաժանմունք, հիվանդանոց են։ 1992-ի ապրիլին հակառակորդը զավթել և ավերել է գյուղը, իսկ բնակիչները տեղահանվել են։ Տես Մարաղայի եղեռնագործություն։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ (ԼՂԻՄ), 1923-ի հուլիսի 7-ից մինչև
1991- ի սեպտեմբերի 2-ը ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՄՀ կազմում։ Տարածքը՝ 4,4 հզ. կմ2։ Բնակչությունը՝ 1572 հզ. (1989)։ Ներառում էր Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի և Շուշիի վարչական շրջանները։ Ուներ 2 քաղաք, 7 քաղաքատիպ ավան։ Կենտրոնն էր Ստեփանակերտ քաղաքը։
Կազմվել է ՌԿ(Բ)Կ Կովբյուրոյի 1921-ի հուլիսի 5-ի որոշմամբ և Ադրբեջանական ԽՍՀ կենտգործկոմի 1923-ի հուլիսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծման մասին» դեկրետով։ Մինչև 1936-ը կոչվել է Ինքնավար Մարզ Լեռնային Ղարաբաղի։ Ադրբեջանական ԽՄՀ խախտելով Կովբյուրոյի «Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածից ստեղծել ինքնավար մարզ…» որոշումը՝ մարզի կազմում չի ներառել ԼՂ հարավային (Կուբաթլու, Զանգելան, Ֆիզուփ, Ջաբրայիլ), արևմտյան (Լաչին, Քելբաջար), կենտրոնական (Խանլար, Շահումյան) և հյուսիսային (Դաշքեսան, Գետաբեկ, Շամխու) շրջանները, ուտեղ հայելը կազմում էին բնակչության մեծամասնությունը։ 1986-ին Ադրբեջանական ԽՍՀ ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» օրենք, ուտեղ արտացոլված են ԽՍՀՄ ազգային-պետական կառուցվածքի համակարգում ԼՂԻՄ-ի պետականության բնորոշ հատկանիշները։ Օրենքում հաստատագրված է, ու ԼՂԻՄ-ի կարգավիճակը որոշվում է ԽՍՀՄ սահմանաղրությամբ և «Ինքնակալ մարզի տարածքը չի կարող փոփոխության ենթարկվել առանց ԼՂԻՄ-ի ժողպատգամավուների խորհրդի համաձայնության» (հոդված 3)։ 1992-ի հունվարի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնակալ Մարզը լուծարելու մասին» օրենքը (Բաքվի կողմից թվագրված է 23.11.1991)։ Օրենքը հակաիրավական է, քանի ու Ադրբեջանի Հանրապետությունը չի դարձել Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդը և ուևէ առնչություն չունի ԼՂ-ի հետ։ Բացի այդ, դեռևս օրենրի հրապարակումից առաջ ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի միավորամբ 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Պատմության, պետական կսալի, բնակչության, տնտեսության, մշակույթի, զրականության, կրոնի և այլնի մասին տես Լեռնային Ղարաբրարի Հանրապետության, Ազգերի ինէնորոշման իրավունք, Լեզ)ւտիմություն, Օրենք ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին հոդվածներում։ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն
1. Րնդհանուր տեղեկություններ
2. Պետական կարգը
3. Զինված ուժերը
4. Հա ս ա ոս կ ա կ ա ն - ք ա ղա ք ա կ ա ն կազմակերպությունները
5. Բնությունը և բնական պաշարները
6. Բնակչությունը
7. Պատմությունը
8. Կրոնը և եկեղեցին
9. Տնտեսությունը
10. Առողջապահությունը և սոցիալական ոլորտը
11. Կրթությունը, մշակութային-լուսավորական հիմնարկները
12. Զանգվածային լրատվության միջոցները
13. Գրականությունը
14. ճարտարապետությունը
15. Կերպարվեստը
16. Երաժշտությունը
17. Թատրոնը
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) հայկական պետական կազմավորում է։ Հռչակվել է 1991-ի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի միավորմամբ։ Տարածքը՝ 12,047 հզ. կմ2, բն.՝ 144 հզ. (2003), մայրաքաղաքը՝ Ստեփանակերտ։ ԼՂՀ պետական լեզուն հայերենն է։ Հանրապետությունում կա 10 քաղաք, 391 գյուղ, 277 համայնք, որից 267 գյուղական, 10 քաղաքային։