ԼՂՀ տարածքն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի մի մասը։ Ընդգրկում է Սյունիքի բարձրավանդակը։ Սահմանակից է Հայաստանի Հանոաղետությանը. Ադրբեջանի Հանրապետությանը. Իրանի Իսլամական Հանրապետությանը։
ԼՂՀ տարածքը բաժանված է 7 վարչական շրջանների՝ Ասկերանի, Հադրութի. Մարտակերտի. Մարտունիի. Շուշիի, ՇահումԼՂՀ նախագահի նստայանի և Քաշաթաղի. որոնք կազմված են քաղավայրը Ստեփանակերտում քային և գյուղական համայնքներից (2004)։
Շրջաններում իրականացվում է պետական կառավարում։ Վարչակազմի ղեկավարներին նշանակում և ազատում է ԼՂՀ կառավարությունը։
2. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԼՂՀ ինքնիշխան հանրապետություն է։ ԼՂՀում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև պետական և իշխանության տեղական մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Պետական իշխանությունն իրականացվում է օրենքներին համապատասխան՝ օրենսդիր. գործադիր և դաԼՂՀ Կառավարության տական իշխանությունների տարանջատման
տունը Ստեփանակերտում սկզբունքի հիման վրա։ ԼՂՀ պետության և կառավարության գլուխը հանրապետության նախագահն է. օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ Ազգային ժողովը։
Հանրապետության նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից՝ ուղղակի համընդհանուր քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Նույն անձը հանրապետության նախագահի պաշտոնում չի կարող ընտրվել երկուսից ավելի ժամկետով։ Նախագահի հիմնական պարտականությունն է արտաքին և պաշտպանական քաղաքականության ձևավորումն ու իրականացումը, պետական ինստիտուտների բնականոն գործունեության ապահովումը են։ ԼՂՀ նախագահը նշանակում է հանրապետության վարչապետին. հաստատում կառավարության կառուցվածքն ու կազմը։
Կառավարման նախագահական ձեը ԼՂՀում մտցվել է 1994-ի դեկտեմբերի 22-ին։ Գործող խորհրդարանի կողմից ԼՂՀ նախագահ է ընտրվել Ռ. Քոչայանը, իսկ 1996-ի նոյեմբերին համընդհանուր ընտրությունների արդյունքում նա դարձել է ԼՂՀ առաջին ընտրված նախագահը։
1998- ին և 2002-ին ԼՂՀ նախագահ է ընտրվել Ա. Ղուկասյանը։
Ազգային ժողովը ԼՂՀ բարձրագույն միապալատ օրենսդիր մարմինն է։ Աժ-ի լիազորությունները սահմանված են «ԼՂՀ խորհրդարանի մասին» ԼՂՀ օրենքով։ Աժ կազմված է 33 պատգամավորից, ովքեր ընտրվում են 5 տարի ժամկետով. և խորհրդարանական 6 մշտական հանձնաժողովներից։ Աժ իր լիազորությունների ամբողջ ժամկետով, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ընտրում է Աժ նախագահ և փոխնախագահ։ Աժ հատուկ նիստեր կաաղ են հրավիրվել հանրապետության նախագահի, Աժ նախագահի. Աժ Նախագահության կամ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից։ Աժ ընդունած որոշումները հաստատում է ԼՂՀ նախագահը։
Կառավարությունը ԼՂՀ բարձրագույն գործադիր իշխանությունն է (պատերազմական իրադրության պայմաններում՝ 1992-94-ին, լիազորությունների մեծ մասը ժամանակավորապես անցել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին): Կառավարությունը գլխավորում է վարչապետը (2000-ից՝ Ա. Դանելյան)։ Կառավարության կազմի մեջ մտնում են փոխվարչապետները. նախարարները, պետական վարչությունների պետերը և կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Կառավարության լիազորությունները կանոնակարգվում են «ԼՂՀ Կառավարության մասին» ԼՂՀ օրենքով։ Կառավարությունը հաշվետու է նախագահի և Ազգային ժողովի առջև։
3. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ
ԼՂՀ զինված ուժերը կազմավորվում են ԼՂՀ «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ 18 տարին լրացած երիտասարդների զինակոչի միջոցով։
ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հանրապետության նախագահն է. ընթացիկ ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախաայր-պաշտպանության բանակի հրամանատարը։ ԼՂՀ ԶՈՒ ձևավորվել ու կազմավորվել են պատերազմական ծանր պայմաններում։ Տես Պաշտպանության բանակ: