Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նությամբ Խոսավ բեկ Սուլթանովին նշանակել է Լեռնային Ղարաբաղի գեներալ-նահանգարդետ և վերջնագխ ներկայացրել Հայոց Ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։ 1919-ի փետրվարի 19-ին Ղարաբաղի հայերի չորրորդ համագումարը մերժել է Ադրբեջանի վերջնաղի րը և բողոքել Խոսավ բեկ Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու առիթով։ 1919-ի ապրիլի 23ին հրավիրված Ղարաբաղի հայերի հինգերորդ համագումարը նույնպես մերժել է Շուշի եկած Բաքվի անգլիական զորքերի հրամանատար գնդապետ Շաթելվութի՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջը։ Անխուսափելի է դաճել պատերազմը Ղարաբաղի և Ադրբեջանի միջե. ադրբեջանական գրեթե ողջ բանակը կենտրոնացվել է Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ։ Այդ պայմաններում 1919-ի հունիսին համաձայնագիր է ստորագրվել Շուշիի անգլիական առաքելության և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ Ղարաբաղի հայերի վեցերորդ համագումար հրավխելու մասին։ Համագումարի հիմնական խնդիրը մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովի հրավիրումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի փոխհարաբերությունների հարցի քննարկումն Էր։ Սակայն անգլիական առաքելության և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները Շուշի են եկել համագումարի աշխատանքի ավարտից հետո և բանակցությունները չեն կայացել։ Համագումարում ստեղծված հանձնախումբը եկել է այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբադը պատերազմի դեպքում չի կարողանա պաշտպանել իր անկախությունը, և Ադրբեջանի զինված հարձակման սպառնալիքի ներքո Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստիպված սկսել է բանակցությունները։

Տեղի տալով անգլիական իշխանությունների ճնշումներին և ձգտելով ժամանակ շահել ու կենտրոնացնել եղած ուժերը՝ Ղարաբաղի հայերիյոթերորդ համագումարը 1919-ի օգոստոսի 22-ին Ադրբեջանի կառավարության հետ ստորագրել է մի համաձայնագիր, ըստ ոփ՝ մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովում հարցի վերջնական լուծումը, Լեռնային Ղարաբադը ժամանակ շահելու նպատակով ձևականորեն ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության գերիշխանությունը։ Հայերը զենքը ցած չեն դրել, և ադրբեջանական զորքը չի մտել Լեռնային Ղարաբաղ։ Օգոստոսի 22-ի համաձայնագիրը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, երկրամասը շարունակել է մնալ ինքնուրույն քաղաքական միավոր։ Դա է վկայում 1920-ի փետըրվարի 28-ից մարտի 4-ը կայացած Ղարաբաղի հայերի ութերորդ համագումարը, որը մերժել է փետրվարի 19-ին Ղարաբաղի Ազգային խորհրդին Խոսավ բեկ Սուլթանովի ներկայացրած Ղարաբաղն Ադրբեջանին միացնելու պահանջը։

Ադրբեջանը, չհրաժարվելով Լեռնային Ղարաբաղը նվաճելու մտադրությունից, 1920-ի մարտին իր զորքերը մտցրել է Լեռնային Ղարաբաղ։ Թուրք-ադրբեջանական հասակները 1920-ի մարտի 23-ին գոսվել են եփրամասի կենտրոն Շուշին, հրդեհել քաղաքի հայկական թաղամասերը, կոտորել ավելի քան 20 հզ. հայեփ։ Ապրիլի սկզբին ադրբեջանական զորքերը ձեռնարկել են նոր հարձակում՝ ձգտելով գոսվել Լեռնային Ղարաբաղի կենտրոնական և հարավային շրջանները։ Ինքնապաշտպանության ուժերը կարողացել են դիմագրավել և Հայաստանից օգնության հասած ուժերի հետ ազատագրել Լեռնային Ղարաբադը։

1920-ի ապրիլի 23-ին կայացած Ղարաբաղի հայերի իններորդ համագումարը չեղյալ է հայտարարել 1919-ի օգոստոսի 22-ին ստորագրած համաձայնագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակել Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Լեռնային Ղարաբսպը զավթելու Ադրբեջանի կառավարության բոլոր փորձերը մատնվել են անհաջողության։

Ազգերի լիգան վիճելի է ճանաչել հայկական Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ընդ որում՝ ավելի ընդարձակ սահմաններում, քան ԼՂՀ ներկայիս տսրոոծքն է, և որոշել, որ Հայաստանի ու Ադրբեջանի անկախության ճանաչման հարցի առթիվ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծում գտնի Փափզի խաղաղության վեհաժողովում։

1920-ի ապրիլի 28-ին Խորհրդային Ռուսաստանի զորքերը մտել են Բաքու և Ադրբեջանում հաստատել խորհրդային իշխանություն։ Կաշմիր բանակի ղեկավարությունը ևս որդեզրել է Ադրբեջանի միջոցով Անդրկովկասում հաստատվելու քաղաքականություն և ՂարաբաղԶանգեզուրի զինված ուժերի հրամանատար Դ. Կանայանից (Դրո) պահանջել է հեռանալ Ղարաբադից։ Պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են սկսել կարմիր բանակի և Խորհրդային Ադրբեջանի զինված ուժերի միասնական գործողություններ Հայաստանի Հանրապետության ու Լեռ-