Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ման, աչքի են ընկել զորավարներ՝ ավիացիայի մարշալ Մ. Խոսլյակովը (Ա. Խանփերյանց), գե ներալ-գնդապետ Մ. Պաաեղովը, գեներալ-լեյտենանտ Մ. Սապարյանը, գեներալ-մայոր Ա. Ղազսսյանը և ուրիշներ։

Այդուհանդերձ, ինչպես նախապատերազմյան տարիներին, այնպես էլ պատերազմից հետո խոչընդոտվել է մարզի սոցիալ-տնտեսական, հատկապես ազգային մշակութային զարգացումը։ Կենտրոնական իշխանությունների նպատակադիր քաղաքականության հետևանքով ոտնահարվում էին հայ բնակչության ազգային իրավունքներն ու պահանջները, ոչնչացվում կամ յուրացվում հայկական մշակութային արժեքներն ու ճարտարապետական կոթողները (տես Ազգային մշակութային եղեռն)։ Մարզի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ըստ էության, դարձել էին սոսկ հումքի ու կիսաֆաբրիկատի մատակարարներ։ Տասնամյակներ շարունակ մարզը լիովին մեկուսացված էր Հայաստանից, խոչընդոտվում էին անգամ Հայաստանի հետ մշակութային առնչությունները։

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը խորհրդային տարիներին շարունակել է պայքարել Ադրբեջանի կազմից մարզի դուրսբերման համար։ Ադրբեջանական ԽԱՀ Կոմկուսի կենտկոմը 1920-ական թթ. սալեն բազմիցս ստիպված է եղել անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Իսկ ԽԱՀՄ կենտրոնական մարմինների առջև Լեռնային Ղարաբաղի հարցը հսաոցելու վարձեր ձեռնարկվել են հատկապես հետպատերազմյան տարիներին. այդ նպատակով բազմիցս նամակներ ու հանրագրեր են հղվել Մոսկվա։ 1965-ի հանրագրի տակ դրվել է 45 հզ. ստորագրություն։ Այդ դիմումի հիման վրա ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը 1966-ին ընդունել է որոշում, որով Հայաստանի և Ադրբեջանի Կոմկուսների կենտկոմներին հանձնարարվել է համատեղ պատրաստել Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը։ Սակայն հնարավոր լուծումն արգելակվել է Ադրբեջանի կողմից՝ ԽԱՀՄ ղեկավարության ազդեցիկ անձանց աջակցությամբ։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունների կողմից մարզում հրահրվել են ազգամիջյան ընդհարումներ և համաժողովրդական բողոքի ճնշման գործընթացում գնդակահարվել ու բանտերում սպանվել է մոտ 20 հայ, անհայտ կորել 10-ը, ավելի քան 150-ը բռնադատվել։ Երկու տարվա հետապնդումների հետևանքով Ղյարաբադից հարկադրված հեռացել են 100-ից ավելի հայ ընտանիքներ՝ հատկապես մտավորականներ։ Ղարաբադյան հարցի լուծման բազմաթիվ առաջարկներ են արվել 1977-ին՝ ԽԱՀՄ նոր սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ։ Ամենաբարձր մակարդակներում ճանաչվել է հիմնահարցի առկայությունը, բայց դրա լուծումը միշտ հետաձգվել է անորոշ ժամանակով։

1980- ական թթ. կեսից ԽՍՀՄ-ում «վերակառուցման» հռչակած կարգախոսները ոչ միայն անմիջապես լայնորեն տարածվել, այլև ոտքի են հանել մարզի ամբողջ հայ բնակչությանը։ Պատվիրակների խմբեր են մեկնել Մոսկվա և մարզի հայության ոտնահարված իրավունքները վերականգնելու պահանջներով ներկայացել ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ ու ԽՄԿԿ ԿԿ։

Ղարաբադյան շարժման մեջ որակական նոր փուլ է սկսվել 1980-ական թթ. վերջին. 1987-ի երկարդ կեսին սկսված յուրատեսակ հանրաքվեով, որի տակ ստորագրել է ավելի քան 80 հզ. մարդ, ԼՂԻՄ-ի բնակչությունը դիմել է Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջով։

1988- ի փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպված ցույցը պահանջել է, ՈՐ մարզի կուսակցական ու խորհրդային մարմինները դիմեն երկրի գերագույն իշխանությանը՝ այն Ադրբեջանական ԽԱՀ կազմից հանելու և ՀԽԱՀ-ին վերամիավորելու համար։ Նույնպիսի որոշումներ են ընդունել նաև մարզի շրջանային ու քաղաքային խորհուրդները։ Փետրվարի 20-ին ժողպատգամավորների մարզխորհոալն արտակարգ նստաշրջանում միահամուռ ընդունել է հետևյալ որոշումը. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽԱՀ Գերագույն խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորն ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԷՂԻՄ-ը Ադրբեջանական ԽԱՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ ԷՂԻՄ-ը Ադրբեջանական ԽԱՀ-ի կազմից Հայկական ԽԱՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար» (տես Արտահերթ նստաշրջան ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհըրդի 20-րդ գումարման 1988-ի փետրվարի 20-ի)։

Արցախահայության պահանջը լայն պաշտպանության է արժանացել Հայաստանի և համայն հայության կողմից։ Երևանում և Հայաստանի այլ վայրերում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքնետրմ ընդունվել են բանաձևեր ա որոշումներ՝ ի նպաստ Ղարաբաղի խնդրի արդարացի լուծման։ Փետրվարի 21-23-ին Հայաստա-