Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լու գործողությունները վկայում են, ու՝ Ադրբեջանի ղեկավարությանը ձգտել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել իր նախընտրած՝ ուժային եղանակով։

1988- ի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ 0-Խ երկրորդ նստաշրջանը ՀԽՍՀ-ից և ԷՂԻՄ-ից ընտրված պատգամավորների բացակայության պայմաններում քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ընդունվել է Հատուկ կառավարման կոմիտեն լուծարելու մասին որոշում և փոխարենն ստեղծվել ԼՂԻՄ կազմակերպական կոմիտե (տես Կազմկոմիտե համապետական)՝ առանց նշելու նրա նպատակներն ու իրավասությունը։ Կազմկոմիտեի ստեղծումից հետո մարզի ադրբեջանաբնակ բնակավայրեր են մտել ադրբեջանական ՄՀՆՋ-ի ստորաբաժանումները։ Հետագայում կազմկոմիտեն ԽՍՀՄ ՆԳՆ և խորհրդային բանակի աջակցությամբ իրականացրել է ԼՂԻՄ-ի և մերձակա շրջանների հայ բնակչության տեղահանության գործողություններ

1988- ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի մասնակցությամբ, որոշում է ընդունել «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին», ըստ որի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա տարածվել են Հայաստանի քաղաքացիության իրավունքները։ Միաժամանակ խնդիր է դրվել իրագործել անհրաժեշտ միջոցառումներ Հայաստանի և ԼՂԻՄ-ի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների միաձորլման և միասնական պետական-քաղաքական համակարգի ստեղծման համար (տես Ռաշում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանի 1989-ի դեկտեմբերի 1-ի)։

1989- ի հունվարի 10-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունն ընդունել է հատուկ որոշում, որով ՀԽՄՀ ԳԽ որոշումը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, հայտարարվել է հակասահմանադրական (տես Որոշում ԽՍՀՄ Գեոաբսյն խորհոյի 1990-ի հունվարի 10-ի)։

16.ՂԱՊ

1989- ի հունվարի 1319-ին Բաքվում Ադրբեջանի ժողովրդական ճակատի հասակները տեղական իշխանությունների թողտվությամբ և աջակցությամբ կազմակերպել են տեղի հայ բնակչության կոտորածներ։ Հայերի ջարդը, նրանց ունեցվածքի կողոպուտն ու վայրենի բռնությունները շարունակվել են մի քանի ՕՐ՝ Բաքվում գտնվող խոշոր զինվորական կայազորի, ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի և ոստիկանության աչքի առաջ։ Իսկ բանակային ուժերը Բաքու են մտցվել միայն այն ժամանակ, երբ

Ադրբեջանի ժողովրդական ճակատի վայրագությունները սպառնացել են վերածվել հակախորհըրդային հեղաշրջման փորձի։ Բաքվում մտցվել է արտակարգ դրություն, ինչը միաժամանակ տարածվել է նաև ԼՂԻՄ-ի վրա։ Տես Բաքվի ջարդեր։

1990-ի փետրվարի 19-ին ԽՍՀՄ ԳԽ փակ նիստում վեուտին քննարկվել է ԼՂԻՄ-ի հարցը, մարտի 5-ին ընդունած որոշումով Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվել է բանակցություններ սկսել՝ վստահության և խաղաղության միջհանրապետական պայմանագիր կնքելու նպատակով։ Այդ որոշումը, սակայն, չկարողացավ վերջ տալ ազգամիջյան հակամարտությանը, առավել ես վերացնել դրա պատճառները։ Ադրբեջանը շարունակել է իր ագրեսիվ քաղաքականությունը և Արցախի ու Հայաստանի շրջափակումը՝ փորձելով աստիճանաբար իրագործել նաև մարգի վարչատարածքային բաժանման մասնակի փոփոխություններ։ Այդ քաղաքականության նպատակն էր փոփոխել մարգի ժողովրդագրական պատկերը (ավելի ուշ Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել Շահումյանի շրջանը լուծարելու և այն հարեան՝ հիմնականում ադրբեջանաբնակ շրջանին միացնելու մասին)։

1990-ի մայիսին ՀԽՍՀ ԳԽ ժողպատգամավորների ընտրություններին մասնակցել է նաև ԼՂԻՄ-ի հայ ազգաբնակչությունը (այնտեղ ստեղծվել էին 10 ընտրական օկրուգներ)։ Օգոստոսին տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր ԳԽ նստաշրջանը, որը հաստատել է իր հավատարմությունը 1989-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՄՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» ՀԽՍՀ ԳԽ և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։

1990-ի 2-րդ կեսին ԼՂԻՄ-ում իրադրությունը չի փոխվել, չի վերականգնվել մարզային խորհուրդը, չի գործել ԽՍՀՄ ԳԽ ստեղծած վերահսկիչ հանձնաժողովը, շարունակվել է մարգի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի կողմից։ Վրաստանի անկախության հռչակումից հետո Ադրբեջանը մնացել էր Անդրկովկասի միակ հանրապետությունը, որտեղ իշխանության կառուցվածքները չէին ենթարկվել ժողովրդավարական փովրոխությունների, և Կոմկուսը պահպանել էր իր իշխող դիրքը, ինչը էապես նպաստեց ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի ղեկավարության հետագա մերձեցմանը։ Կենտրոնական լրատվամիջոցները գրավել են աղրբեջանամետ դիրք, անսքող արշավանք ծավալել ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ։ ԼՂԻՄ-ում իշխանությունը զավթել են զինվորականները.