Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոնք հաճախ գործիք են դարձել հանրապետական կազմկոմիտեի ձեռէին։ Ադրբեջանի իշխանությունները. հենվելով մապում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի և բանակային ստորաբաժանումների վրա. ձգտել են մեկուսացնել ԼՂԻՄ-ը արտաքին աշխարհից, շարունակաբար խարիանել են օդային կապը Հայաստանի հետ։ 1991-ի սկզբին ադրբեջանական իշխանություններն արգելել են Եվոսխորհրդարանի ներկայացուցիչների. ապա՝ ԽՍՀՄ և Ռուսաստանի ԳԽ-ների պատգամավորական խմբերի մուտքը Ստեվրանակերտ։

1991- ի փետրվարին. Ադրբեջանի նախագահի հատուկ հրամանագրով, ծավալվել է երկրի տարբեր վայրերից ադրբեջանցիների վերաբնակեցումը Ղարաբաղում։ Միաժամանակ շարունակում էին ոտնահարվել հայ բնակչության իրավունքները. չափազանց լարված իրադրություն էր ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Սովորական էին դարձել հարձակումները սահմանամերձ բնակավայրերի վրա. պատանդներ վերցնելը, անասնագողությունը և ընդհարումները կողմերի զիՍված խմբերի միջե։ 1991-ի առաջին ամիսների ընթացքում ՀԽՍՀ ԳԽ և Կառավարությունը բազմիցս դիմել են ԽՍՀՄ բարձրագույն իշխանություններին՝ նշելով սաստկացող բռնություններին և Ադրբեջանի կողմից ագրեսիայի ընդլայնմանը նրանց նպաստելու մասին։

1991- ի ապրիլ-մայիսին Ադրբեջանական ԽՍՀ Գետաշենի ենթաշրջանում ԽՍՀՄ ներքին զորքերի և բանակային զորամասերի ակտիվ մասնակցությամբ ադրբեջանական իշխանություններն իրագործել են բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման գործողություն (տես «Օղակ»). Միաժամանակ հարձակումներ են կատարվել սահմանամերձ հայկական բնակավայրերի վրա. որոնց հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր ու ավերածություններ։ Ստեղծված արտակարգ վիճակը քննարկելու համար ՀԽՍՀ ԳԽ դիմել է ԽՍՀՄ ԳԽ-ին՝ պահանջելով գումարել ժողպատգամավորների արտահերթ համագումար. ինչը, սակայն, ԽՍՀՄ ԳԽ մերժել Է։

1991- ի օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ հայտարարել է ԽՍՀՄ կազմից իր դորա գալու մասին։ ԼՂԻՄ-ը. օգտագործելով պատմական պահի ընձեռած հնարավորությունը և օգտվելով սահմանադրական իր իրավունքից, 1991-ի սեպտեմբերի 2-ին մարզային և Շահումյանի շրջանային խորհրադների համատեղ նստաշրջանում հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Ա. Մսթափբորի ուղեկցությամբ խաղաղարար առաքելությամբ Ստեփանակերտ են ժամանել ՌԴ նախագահ Բ. Ելցինը և Ղազախստանի նախագահ Ն. ՆազադաևլV. Հաջորդ օրը ժելեզնովոդսկում նրանց նախաձեռնությամբ ՀՀ. ԱՀ և ԼՂՀ պատվիրակությունների միջև կայացել են բանակցություններ և ընդունվել է համատեղ կոմյունիկե (տես ժելհզնովոդրմըան կոմյունիկե)-.

Սակայն այդ միջնորդական նախաձեռնությունը նույնպես չհանգեցրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակի որևէ բարելավման։ Ադրբեջանը կտրուկ սաստկացրել է հրետակոծումները և հարձակումները հայկական բնակավայրերի վրա՝ պատճառելով բազմաթիվ զոհեր և նոր ավերածություններ։ 1991-ի նոյեմբերին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը և Կազմկոմիտեի անդամները հեռացել են ԼՂՀից, որից հետո նոյեմբերի 23-ին Ադրբեջանի ԳԽ օրենք է ընդունել ԼՂԻՄ-ը լուծարելու մասին։ ԼՂԻՄ-ի շրջանները վերանվանվել են և վերաենթափվել նորաստեղծ վարչական կենտրոններին։ ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեն դատապարտել ու բեկանել է Ադրբեջանի ԳԽ այդ օրենքը՝ որպես ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված ԼՂԻՄ-ի կարգավիճակը խախտող ակտ։

1991- ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվել է համահանրապետական հանրաքվե, որի մասնակիցների 98 %-ը քվեարկել է ԼՂՀ անկախության օգտին. ինչը շրջադարձային փուլ էր ղարաբաղյան պայքարի պատմության մեջ։ Իսկ դեկտեմբերի 28-ին ԼՂՀ-ում տեղի են ունեցել ԳԽ ընտրություններ և ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ է ընտրվել Ա. Մկռչյանը: 1992-ի հունվարի 6-ին ԼՂՀ նորընտիր օրենսդիր մարմինը, ելնելով ազգերի ինքնորոշման իրավունրի սկզբունքից և հիմնվելով հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ազատ կամքի արտահայտման վրա, ընդունել է ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը։

1991-ի 2-րդ կեսից և հատկապես Ադրբեջանում ժողովրդական ճակատի իշխանության գալուց (1992-ի մարտ) հետո Ադրբեջանն ընդարձակել է ռազմական գործողությունները ԼՂՀ-ի դեմ՝ օգտագործելով խորհրդային բանակից մնացած հսկայական քանակության մարտական ծանր տեխնիկա, զանգվածային ոչնչացման միջոցներ ու մարտական ինքնաթիռներ։ Սաստկացել են նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող մարտերը։ 1992-ի մայիսին ԼՂՀ ԻՊՈՒ ազատագրել են Շուշին, ապա ճնշել Լաչինի կրակակետերը՝ բացելով ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող «Մարդասիրական միջանցքը»։ Ավելի ուշ՝