Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բեմերի թիվը մշտապես փոխվել Է։ Տափեք ժամանակներում Գանձասարի կաթափկոսությանն են ենթաքկվել նաև Հաբանղի, Շամախու. Շիովանի, Բաքվի, Դետենդի, Աստարխանի և այլ եոլիսկորդրաական թեմեք։

ԳանձասաՐԻ կաթողիկոսությունը հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել Արցախ-Ղարաբաղի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին։ Հատկապես Հասան-Ջալսղյանների հայրապետության տարիներին եղել է Արցախում հաստատված մահմեդական խաների բռնակալության դեմ մելիքների պայքարի, XVIII դ. 1-ին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչը, ոգեշնչողն ու հոգևոր, քաղաքական կենտրոնը։ 1815-ին ցարական կառավարությունը լուծարել է Գանձասարի կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն՝ Մայր աթոռ Ս. Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմերով և մեկ հաջորդական վիճակով։ Այդ բաժանումը վերահաստատվել է «Պոլոժենիե»-ով (1836)։ Շուշիի կամ Արցախ-Ղարաբաղի թեմի (կենտրոնը՝ Շուշի) մեջ մտել են Դիզակ. Վարանդա, Բեոլաձոր, Խաչեն, Ջրաբերդ, Գ-յուլիստան, Շափ, Կապաղակ, Հաջի, Խենի, Կամբեճան, Արաշ (Արեշ), Լենքորան (Լանքարան) գավառնեպ։ Շամախու (Շիրվանի) թեմը (կենտրոնը՝ Շամախի) ընդգրկել է Դեփենդի, Ղուբայի, Շամախու, Բաքվի, Աաղյանի և հարևան գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Գանձակի հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման. Փառիսոս, Զավե գավառնեպ։

1830-ական թթ, Արցախի թեմում գործել են 25, 1860-70-ական թթ-ին՝ 30 եկեղեցականծխական դպրոցներ։ 1914-ին թեմն ունեցել է 222 գործող եկեղեցի ու վանք, 180 հոգևորական։ 1930-ին թեմը դադարել է գործելուց, փակվել են բոլոր վանքերն ու եկեղեցինեպ, աքսորվել և գնդակահարվել են բազմաթիվ հոգևորականներ։

Արցախի թեմը (առաջնորդ՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյաև) վերակազմավորվել է 1989- ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով։ Առաջին վերաբացված տաճապ Գանձասարի վանքն ե (1989-ին), որն էլ սկզբում դարձել է թեմի առաջնորդանիստը (ներկայումս Շուշիի Ղազանչեցոց Ա. Ամենափրկիչ եկեղեցին է)։ 2004-ին թեմն ուներ 10 քահանա, նորոգվել, կառուցվել և գործել է 17 եկեղեցի։ 1994-ին

Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը, որը Խատարակել է 50-ից ավեխ կրոնաաստվածաբանական գրքեր։

Թեմում գործում են Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը,

Շուշիի հոգևոր դպրանոցը, թեմի լրատվական կենտրոնը, Քրիստոնեական մշակութային կենտրոնը, Եկեղեցասիրաց մանկանց միությունը, Եկեղեցասխաց եղբայրակցությունը և այլն։ Ստեփանակերտում թեմը հիմնել է ծերանոց, Երևանում՝ «Զատիկ» մանկատունը։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Արցախ-Ղարաբաղում հնագույն ժամանակներից զբաղվել են գորգագործությամբ, բրուտագործությամբ, զինեգործությամբ, ձիաբուծությամբ և մետաղաձորլությամբ։ Գործել են նաև օղեթորման (թթից և խաղողից), փայտամշակման, կղմինղՓ, սայլերի, կառքերի, տակառների և կենցաղային կահ-կարասու պատրաստման գործատներ, ջրաղացներ, դսսբնոցներ, ձիթհաններ, բնական ներկերի ստացման արհեստանոցներ։

ԼՂՀ Մարտունիի շրջանի Բեոլաշեն գյուղի տարածքում հայտնաբերվել է մետաղաձորլարան, իսկ առանձին վայրերում նաև՝ ապակե ապարանջաններ, ջնարակապատ հախճապակե անոթներ, ոսկե դրամներ, սրեր, նետեր, գունավոր կավե քրեղաններ. որոնք իրենց ձևերով նման են Դվինում հայտնաբերված համանման գտածոներին։

Երկրամասի գյուղատնտեսության առավել շահութաբեր ճյուղերը եղել են հացահատիկային բույսերի (ցորեն, գարի, կտավատ, կորեկ, վարսակ, հաճար), ծխախոտի, բամբակի մշակումը, պտղաբուծությունը (նուռ, թուզ, հոն, մոշ և այլն), խաղողագործությունը, բանջարաբուծությունը, մսակաթնատու անասնաբուծությունը, մեղվաբուծությունը։ Արցախում բուծել են զտարյուն ղարաբաղյան ձիեր, որոնք համալրել են հայոց այրուձին, իսկ հետագայում՝ ռուսական հեծելազաը։

Արցախ-Ղարաբաղում բոժոժի արդյունաբերական վերամշակումն սկսել են XIX դ. 60-ա-