Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

  Ստեփանակերտում չեն կառուցվել նաև նախօրոք հայտարարված Առևտրի սարքավորումների տեխնոլոգիական գործարանը («Վըօկա», 8.6.1981), խոշոր գյոսլմեքենաշինական գործարանը (տես «Ագիտատոր», 14° 12,1983) և այլ գործարաններ։

Ավելի քան 15 տարի շարանակ պլանավորվել է Ստեփանակերտում կառուցել 800-տեղանոց մշակույթի պալատ, բայց շինարարությունը հնգամյակից հնգամյակ հետաձգվել է։ Նույն ճակատագրին են արժանացել նաև մարզային արխիվի և այլ շենքերի կառուցումները։

Ավերման և «կառուցման» կարճ ժամանակամիջոցում Արցախում փակվել և ավերվել են 44 բնակավայրում գործող 54 արդյունաբերական փոքր ձեռնարկություններ, որի հետևանքով շուրջ 2600 գործազուրկ բանվորներ հարկադրաբար մեկնել են Բաքու, Աումգայիթ, ՄինգեչաՈՄ։ Տեղահանվել են երկրամասի 47 հայկական գյուղեր։ Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները ծրագրված քաղաքականությամբ մի կողմից քանդել-ավեոել են ԼՂԻՄ-ում գործող արդյունաբերական ձեռնարկությունները, ինչի հետևանքով հազարավոր գործազուրկ արցախահայ բանվորներ ստիպված լքել են հայրենի բնակավայրերը, մյուս կողմից՝ խնամքով թաքցնելով արցախահայության դեմ կատարված հանցագործությունները՝ արտաքուստ բարեոաի, ինտերնացիոնալիստի կեցվածք ընդունել։

ԼՂ Ադրբեջանին բռնակցվելուց և Անդրֆեդերացիայի լուծարումից հետո (1936) մարզում կոշտ ծածկով ճանապարհներ չեն կառուցվել, չեն բարեկարգվել ու վերականգնվել եղած ճանապարհները։

Վիճակն աղետալի էր բնակչությանն առաջին անհրաժեշտության ապոսնքների, սննդամթերքի ֆոնդերի հատկացման բնագավառում։ 1971-ին Ստեփանակերտում յուրաքանչյուր բնակչի հաշվով վաճառվել է 6,5 կգ յուղ, իսկ հարևան ադրբեջանաբնակ Շուշիում՝ 13,7 կգ, համապատասխանաբար շաքար՝ 16,1 կգ և 32 կգ, միս 20 կգ և 28 կգ, օդի 184 դկլ և 382 դկլ, կաթնամթերք 44 կգ և 151 կգ և այլն։

ԽԱՀՄ-ի, ԱԽՍՀ-ի և ՀԽՄՀ-ի համեմատությամբ ԼՂԻՄ-ում 1971-ին վաճառվել է 7-10 անգամ ավելի քիչ առաջին անհրաժեշտության մթերք Այդ նույն տաշում ԼՂԻՄ-ը մթեշել է 12 հզ. 5 միս, ոշի միայն 5 %-ն է հատկացվել տեղի կարիքների համաշ։ Իսկ Մարտակերտի շրջանին հատկացված մսի վաճառքի ֆոնդը կազմել է ընդամենը 6 5, ավելի քան 3 հզ. .տ մթերման դիմաց։

Նույն ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ում մեկ շնչի հաշվով վաճառվել է 38 կգ միս, 307 կգ կաթնամթերք, 38,8 կգ շաքար, 35 կգ միրգ (տես «Ագիտատոր», 14° 12, 1978, էջ 62)։ Եշկշում միջին ամսական աշխատավարձի՝ 211 ռուբլու դիմաց՝ ԼՂԻՄ-ում կազմել է ընդամենը 97 ռուբլի։

ԼՂԻՄ կոլեկտիվ և պետական տնտեսություններում արտադրված հացահատիկի 80-85, անասնապահական մթերքների 94, խաղողի 99, բրդի, ձվի 100 %-ը զանազան պլանային առաջադրանքների կատարման պարտադրանքով մարգից դուրս են տաշվել։ Միաժամանակ ստիպել են, ՈՐ յուրաքանչյուր հայ ընտանիք անհատույց ադրբեջանական մթերակայաններին հանձնի տարեկան 51 կգ միս, 76 հատ ձու, այծի կամ ոչխարի 2 մորթի, յուրաքանչյուր ոչխարից 2,7 կգ բաշդ, այծից՝ 1,6 կգ մազ, 4,8 կգ յուղ, 49 կգ կարտոֆիլ և այլն։ Իսկ հարկային պարտականությունները ժամանակին չկատարողների նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ ծեծ, ունեցվածքի բռնագրավում և այլն։ Փաստորեն արցախահայության դեմ իրականացվել է տնտեսական ահաբեկչություն, որի հետևանքով 1945-59-ին երկրամասից հեռացել է ամբողջ բնակչության 41,2 %-ը։ ԼՂԻՄ-ում իրականացվող կապիտալ շինարարության ծրագրերը դիտավորյալ ձախողելու և հատկացված միջոցները հետ տանելու նպատակով արգելել են մարզում օգտագործել տեղական շինանյութեր, տեղում ստեղծել անհրաժեշտ շինարարական, նյութատեխնիկական բազա։ 1966-80-ին մարզում կապիտալ շինարարության ծավալը կրճատվել է 57, իսկ բնակարանային շինարարության պլանները՝ 65-70 %-ով։

Մարզում ջրատնտեսական և հողաբարելավման աշխատանքներ գրեթե չեն կատարվել։ Ավելին՝ մայիս-հոկտեմբերին (ոռոգման շրջան) մարգի գետերի երկարությամբ կարգվել են ադրբեջանցի հսկիչներ, որոնք արգելել են հայ բնակչությանն օգտվել ոռոգման ջրից։ 1965-76-ին մարզին հատկացված կապիտալ ներդրումների (150 մլն ռուբլի) հաշվին կառուցվել է 500 մլն մ՝ ծավալով Սաշսանգի ջրամբարը։ Ջրամբարի շահագործումից հետո, սակայն, Մարտակերտի շրջանի ջրովի հողերի կեսից ավելին զրկվել են Թարթառ գետի ջշերից օգտվելու հնարավորությունից։ Ջրամբարի և հիդրոտեխնիկական կառույցների (ջրանցքներ և այլն) տակ են մնացել հրայորոսվոր հա բերրի հողեր, մեկ տասնյակից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ, աշտադրամասեր և բնակելի շինություններ Անմխիթար վիճակում էմարգի ջրամա-