Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ֆիզկուլտուրայի դիաղանսերները, 6 կենտրոնական շրջանային. մեկ շրջանային, 6 գյուղական տեղամասային եիվանդանոցներ, մեկ բուժմիավորում, քաղաքային և ստոմատոլոգիական պոլիկլինիկաները, սվստորոշիչ և վերականգնողական կենտրոնները։ Գործում են նաև արյան փոխներարկման, շտապ բժշկական օգնության կայանները, հանրապետական դատաբժշկական փուձաքննության բյուրոն և «Արցախդեղագուծական» ՍՊԸ։ Միջին բուժաշխատողներ են պատորատում Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում։ Գյուղական բնակչությունն առաջնային բուժօգնություն է ստանում գյուղական բժշկական 13 ամբուլատուիաներում և 148 բուժակամանկաբարձական կետերում։ Հակահամաճարակային ծառայությունն ապահովում են 7 հակահամաճարակային և մեկ հակաժանտախտային կայանները։

Պատերազմի հետևանքով լուրջ ավերածությունների են ենթարկվել հանրապետության գրեթե բոլու բուժհիմնարկները, զգավր է բուժաշխատողների, դեղորայքի, բուժսարքավորումների պակասը։ ԼՂՀ բնակչության բուժօգնության բարելավման ուղղությամբ հանրապետությունում աշխատում են միջազգային մի շարք կազմակերպություններ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, աջակցություն ստանալով ամերիկյան Կարմիր խաչից և համագործակցելով ՄԼՀ առողջապահության նախարարության հետ, 1998-ի սեպտեմբերից հանրապետությունում իրականացնում է առաջնային բուժսպասարկման ծրագիր։ Ծննդօգնության ծառայության կատարելագործման մեծ ծրագիր է իրականացնում ամերիկյան «ՐՁոսխ շաշ» կազմակերպությունը։ Ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունն իրականացնում է «Տուբերկուլոզի դեմ պայքարի» ծրազիրը, իսկ բելգիական «Րժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը սկսել է «Հոգեկան հիվանդությունների դեմ պայքարի» ծրազիրը։ «Միջազգային քլիստոնեական համերաշխություն» կազմակերպության շնուհիվ Ստեփանակերտում գործում է Մեծ Բւիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Ք. Քոքսի անունը կրող օրթոպեդիական պրոթեզավորման կենտրոնը, որի ծառայություններից օգտվում են հաշմանդամներն ու վիրավոր ազատամարտիկները։

Հանրապետության առողջապահության ոլուտում զգալի ներդրումներ է կատարում հայկական սփյոտքը։ Հովարդ Կարագյոզյան հաստատության հովանավորությամբ Ստեփանակերտում գործում է մանկական ատամնաբուժական պոլիկլինիկան։ Կանադայի հայ ատամնաբույժների միությունը մեծերի և փոքրերի համար Շուշիում բացել է ատամնաբուժական կաբինետ։ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերությունը Կիչան գյուղում կառուցել է բուժկետ, տրամադրել է դեղորայք, գույք, նորոգել Ստեփանակերտի մանկական հանրապետական հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքը։

ԼՂՀ Կառավարության գործունեության ռազմավարական ուղղություններից է տնտեսական զարգացումը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Կառավարությունն իրականացնում է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործման աշխատանքներ։ 1996-ի հունվարից հանրապետությ ունում գործում է «ՄԼՀ քսպաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» օրենքը, ըստ որի՝ կենսաթոշակների չափը որոշվում է աշխատանքային ստաժի հիման վրա։ Հանրապետության սոցիալական ծառայությունները պարբերաբար հատուկ հետազոտություններ են անցկացնում քսպաքացիների կարիքավորության աստիճանը որոշելու և բնակչության սակավ ապահով խավերին օգնելու համար։ Տարբեր չափերի դրամական պետական նրդաստներ են հատկացվում երեխաների առանձին խմբեփ, միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխաների ծնողներին և այլն։ ԼՂՀ կառավարությունը 1997-ին հաստատել է հնգամյա ծրագիր, որով, մասնավորապես, ընտանիքում ծնված չուրորդ և հաջորդ երեխաների համար, նրանց անունով հաշիվ է բացվում Արցախ բանկում՝ ամերիկյան 1000 դոլարի չափով, որից կարելի է օգտվել մինչև երեխաների 18 տարին լոսնալը։ 1999-ից հանրապետությունում պետական պատվերի շրջանակներում իրականացվում է սոցիալական առանձին խմբերի բուժսպասարկում և բուժում, անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվում է դեղորայք։ Ստեփանակերտում գործում է միայնակ թոշակառուների սպասարկման կենտրոն, հատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների և զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանը։

Սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ՄԼՀ-ին էական աջակցություն են ցու-