Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցարերում «Հայաստան» համահայկական հիմնադրամը, տարբեր մարդասիրական կազմակերպություններ՝ Լիբանանի «Արցախի օգնության մարմինը», «Վիտա» ընկերությունը. Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը. Համաշխարհային քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունը են։

10. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆԼՈԻԱԱՎՈՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ

Արցախում առաջին դպրոցը (V դ.) հիմնել է Մեսապ Մարտոցը Ամարաս վանքում։ Հետագայում դպրոցներ են հիմնվել Հոռեկա. Երեք մանկունք, Մեծառանից Ա. Հակոբա և այլ վանքերին կից։

Արցախ ներխուժած սելջուկ թուրքերի և ուրիշ զավթիչների ասպատակությունների հետևանքով մշակույթը խաթարվել է. դպրոցների մեծ մասը ավերվել։ Այնուհանդերձ, հայերը կարողացել են դիմակայել և պահպանել իրենց ազգային մշակույթն ու ինքնությունը։ Արևելահայ հատվածում, այդ թվում նաև Արցախում, Ռուսաստանին միանալուց հետո ստեղծվել են նպաստավոր պայմաններ տնտեսության մշակույթի և դպացի զարգացման համար։ 1800-ին Գանձասարում բացվել է ծխական դպրոց (30 աշակերտ)։ 1805-ին Մ. Ագուլյանը Շուշիում բացել է մասնավոր դպրոց, որի օրինակին հետևել է նաև Հ. Ցուզբաշյանը։ 1827-37-ին Շուշիում գործել է Բազել քաղաքի Ավետարանական ընկերության միսիոներական դպրոցը (130 աշակերտ). 1830-ին հիմնվել է գավառական պետական դպրոցը (127 աշակերտ. 15 ուսուցիչ), 1838-ին՝ թեմական դպրոցը (փակվել է 1920-ին)։ 1830-ական թթ. վերջին Լեռնային Ղարաբաղի տարածքում գործել են 25 հայկական ծխական և մասնավոր դպրոցներ։ 1848ին ծխական դպաց է բացվել Աշան, հետագա տարիներին՝ նաև Կուսապատ, Տող. Հադրութ և այլ գյուղերում։ 1857-58-ին Հայոց կաթողիկոս Մատթերա Ա Կոստանդնուպոլսեցու աջակցությամբ ծխական կրթական հաստատություններ են ստեղծվել Ամաորաի և Գանձասարի, 1861-ին՝ Երեք մանկունք և Գտիչի վանքերում։ 1860-70ական թթ. Ղարաբաղի թեմում գործել է 30 ծխական դպաց։ Այդ տարիներին Շուշիում հիմնվել են միջնակարգ, ռուսական յոթնամյա արական դպրոցներ, ռուսական օփորդաց յոթնամյա պրոգիմնազիան, Մարիամ Ղուկասյան հայոց օրիորդաց միջնակարգ դպրոցը (1864). Շուշիի ռեալական ուսումնարանը (1881)։ 1906-ին բացվել է 23 ծխական դպաց, որոնցից 8-ը՝ երկդասյա։ Այստեղ աշխատել և դպրոցական գործին նպաստել են Մ. Թադխսպանը. Պողոս վարդապետ Ղարաբաղցին, Հովսերի վարդապետ ԱՐցախեցին, Պ. Պռոշյանը. Ղ. Աղայանը, Պ. Շանշյանը, Խ. արքեպիսկոպոս Ստեփանեն, Ա. Բահաթրյանը. Մ. Աբեղյանը. Լեոն.Հ. Աճաոյանը և ուրիշներ։ 1918-20-ին թուրք-մուսավաթականների հարձակումների, նրանց հայաջինջ քաղաքականության հետևանքով երկրամասի գրեթե բոլոր դպրոցները փակվել են։

ԼՂԻՄ-ում 1922-23 ուսումնական տարում գործել է 79 (4375 աշակերտ, 140 ուսուցիչ), 1923-24-ին՝ 104 (7687. 222). 1940-41-ին՝ 196 դպրոց (40766. 1696)։ Հետպատերազմյան տարիներին, մարզից հայերի հարկադրաբար հեռանալու պատճառով, աշակերտների թիվը չի աճել։ 1960-88-ին փակվել են 46 հայկական դպրոցներ։ Դպրոցական ծրագրերից հանվել է հայ ժողովրդի պատմությունը, վտխարենը մտցվել է Ադրբեջանի պատմությունը։ 1990-91 ուսումնական տարամ կար (Շահումյանի շրջանի հետ միասին) 214 հայկական դպրոց (շուրջ 36 հզ. աշակերտ)։ Գործել են 89 նախադպրոցական հիմնարկ (7 հզ. երեխա, 800 դաստիարակ), 6 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն (ավելի քան 2200 սովորող). 5 պրոֆտեխնիկական ուսումնարան. 7 արվեստի, 6 երաժշտական. 6 մարզական դպրոցներ. 229 հանրային և մանկական գրադարաններ, 237 ակումբ և մշակույթի տուն. 180 կինրարաք, 4 թանգարան։ 1969-70 ուսումնական տարվանից Ստեփանակերտում գործել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը (հայկական. ադրբեջանական բաժիններով), որը 1973-ից դարձել է ինքնուրույն (հայկական, ռուսական և ադրբեջանական բաժիններով), փակվել է 1988-89 ուսումնական տարում։ 1988-92ին Ստեփանակերտում գործել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի. 1990-91 ուսումնական տարում՝ ԵՊԻ ընդհանուր տեխնիկական բաժանմունքները։ 1992-ին Ստեփանակերտում հիմնվել է Արցախի պետական համալսարանը։ Գործում են Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտը (1976-ից). ԳՀ տարածքային փորձակայանը (1958-ից). «Գիտելիք» ընկերությունը (1948-ից)։

Պատերազմը մեծ վնասներ է հասցրել նաև ԼՂՀ կրթական համակարգին։ Ադրբեջանական