չան)։ XIX դ. վերջ - XX դ. սկզբին Շուշին դարձել է հայ գոոկան կյանքի նշանավոր կենտրոն։ Այստեղ են խենց գոոկան առաջին քայլելը կատարել Մորոսցանը, Լեոն և ուփշներ։
1920-ական թթ. գեղարվեստական զարկանության զարգացման օրինաչարի ընթացքը ԼՂԻՄ-ում խախտվել է խորհրդային վարչակարգի և Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականության հետևանքով։ Ձերբակալվել ու հալածանքի են ենթարկվել մի շարք հայ մտավորականներ, արգելվել է Ստեփանակերտի պետհրատի գործունեությունը։ Գրողների ստեղծագործությունների հրատարակման միակ միջոց են մնացել «Խորհրդային Ղարաբաղ» և «Երիտասարդ բոլշևիկ» թերթերը։
1930-ական թթ. 2-րդ կեսից սկսել են տպագրվել Ի. Պետրոսյանի, Վ. Վերխաչյանի, Բ. Ջանյանի, Ա. Գոսշու, Ս. Գրիգորյանի բանաստեղծությունները։
Հետպատերազմյան առաջին տարիների զրական շարժման ու ստեղծագործական մթնոլուտի համար մեծ նշանակություն է ունեցել 1948-ին Ա. Իսահակյանի այցը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործելով այդ փաստը՝ հալածանքներ է կազմակերպել հայ զրական գործիչների դեմ (ձերբակալվել է Բ. Ջանյանը), ադրբեջանական մամուլում զրոլարտչական հոդվածներ են տրդագրվել «հայ ազգայնամոլ մտավորականության» մասին։
1950-ական թթ հրատարակվել են Ի. Պետրոսյանի առակների, Բ. Ջանյանի, Բ. Ռւլուբաբյանի, Գ. Գաբւիելյանի, Վ. Օվյանի, Հ. Բեգլարյանի, Գ. Հովսեփյանի բանաստեղծությունների ժողովածուները։ Աադարեզ են եկել արձակագիրներ, որոնց թեմատիկան Արցախ աշխարհն է, նրա մարդիկ՝ իրենց հոգսերով ու երազներով, գյուղի ու քաղաքի առօրյան, մատաղ սերնդի դաստիարակության հարցերը։ Լույս են տեսել Բ. Արլուբաբյանի «Հայրենի հող» (1959), «Այգեստան» (1960), «Մարդը» (1963), «Թարթառ» (1963), Բ. Ջանյանի «Ես մենակ չեմ» (1964), «Լեռներն արձագանքում են» (1967), Արազիս Աբոսհամյանի «Սերունդների հետ» (հ. 1-2,1957-58), «Մեր քաղաքը» (1963), «Ալորաններում» (1967), «Հավատարմություն» (1967) վիրղակներն ու վերղերը, Ի. Ալավերդյանի, Սերո Աբոսհամյանի, Վ. Օվյանի պատմվածքներն ու բանաստեղծությունները։
1960-ական թթ. վերջերին Ադրբեջանի կուսակցական ղեկավարության կազմակերրդած նոր սադրանքը նկատելիորեն ջլատել է ԼՂԻՄ-ի գոոկան բաժանմունքի աշխատանքները, դարձյալ ազգայնամոլական խարանով մեղադրվել են Բ. Արլուբաբյանը, Բ. Ջանյանը և ուփշներ։ Գոոկան կյանքը, այնորամենայնիվ, շարունակվել է։ 1970-80-ական թթ. տրդագրվել են Ս. Խանյանի «Քո անունից» (1980). Գ. Աղաջանյանի «Օջախ և ծուխ» (1977), «Եզերք» (1981), Ա. Հովհաննիսյանի «Հայրենիք և սեր» (1980), Հ. Բեգլարյանի «Կապույտ լեռների երգը» (1975) , Վ. Հակոբյանի «Մի կռունկ անցավ» (1983), Ն. Ավազյանի «Երկրորդ շնչառություն» (1978) բանաստեղծությունների, Մ. Հովհաննիսյանի «Գյուղացի մարդիկ», «Եվ սիրտն ասաց», «Նարնջագույն գիշերներ» պատմվածքների ժողովածուները։
1988- ի վերազարթոնքը մարզի զրական կյանքում նոր տեղաշարժերի սկիզբ է դրել։ Ստեփանակերտում հիմնվեցին հոոտարակչություն, «Արցախ» հանդեսը։ Ամլացել է կապը Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հետ։ Ընդամենը երկու տարում Երևանում լույս է ընծայվել Արցախի զրողների մոտ 20 անուն գիլք։ Գրողների շարքերը համալւվել են երկու տասնյակ նոր անուններով։ Տրդագրվել են Կ. Դանիելյանի, Ռ. Եսայանի, Դ. Միքայելյանի, Կ. Գաբւիելյանի, Ա. Քոչարյանի, Հ. Ալեքսանյանի, Յա. Բաբայանի, Ս. Բալայանի, Հ. Ղարայանի և ուփշների անդրանիկ գրքերը։ Կազմակերպվել է ԼՂԻՄ-ի զրական ֆոնդ, ստեղծվել զոոկանության քարոզչության բյուրո (1990)։ 1939-ին ստեղծված զրողների մարզային բաժանմունքը դուրս է եկել Ադրբեջանի ԳՄ կազմից, միացել է նախ Մոսկվայի Գրողների կազմակերպությանը, 1990-ի սեպտեմբերից՝ ՀԳՄ-ին, 1991-ի սեպտեմբերից դարձելինքնուրույն։ 1995-ի մարտի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ գրողների առաջին համազումարը։ Արցախի գրողները գործուն մասնակցություն ունեն Հայաստանի և սփյուռքահայ գրական կյանքին։
ԼՂՀ գրողների բաժանմունքի քարտոպարներ են եղել Ի. Պետրոսյանը (1939-41 և 1954-55), Բ. Ջանյանը (1941, 1945-48), Մ. Հարությունյանը (1942-44), Բ. Արլուբաբյանը (1949-67), Գ. Աղաջանյանը (1967-74), Ա. Հովհաննիսյանը (1974-83), Վ. Հակոբյանը (1983-ից, 1990ին նաև ՀԳՄ քարտոպար)։ Տես նաև Ղարաբաղյան ազատագրական պատերազմի արտացոլումը գրականության մեջ։