զորամիավորումների կողմից գրավված բոլոր բնակավայրերում ավերվել են դպրոցներն ու նախադպրոցական հիմնարկները։ Ստեփանակերտի գրեթե բոլոր դպրոցները տուժել են ռմբակոծումներից և հրետակոծումներից։ Ներկայումս (2004) ԼՂՀ-ում գործում է 149 դպրոց (30 հզ. աշակերտ, 2884 ուսուցիչ)։ Կառուցվել են 15 նոր դպրոցներ, մի քանիսի կառուցումն ընթացքի մեջ է։ Բացի Արցախի պետական համալսարանից, ԼՂՀ-ում գործում են նաև 11 մասնավոր բուհեր, այդ թվում՝ «Մեսրոպ Մարտոց» համալսարանը, միջնակարգ մասնագիտական 3 ուսումնական հաստատություններ, գյուղատնտեսական քոլեջ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ։ Գործում են մշակույթի 6 շրջանային (քաղաքային) տներ, գյուղական 127 ակումբ, 136 գոսդսաոն, 7 պատմաերկրագիտական թանգարան, 1 պատկերասոսհ, 6 երաժշտական և 1 արվեստի դպրոցներ, հանրապետական 2՝ Մեսապ Մարտոցի անվան և Հ. Թումանյանի անվան (մանկական) գոսդարանները։
Հանրապետությունում գործում են մանկապատանեկան 10 մարզադպրոց, Ստեփանակերտի շախմատի կենտրոնական տունը և շախմատային դպրոցը, 2 մարզադաշտ՝ Ստեփանակերտում և Մարտակերտում, մարզական 10 ֆեդերացիա։
Գրկ. Հարությանյա ն Գ., ժողովրդական կրթությունը Լեռնային Ղարաբաղում, Ե.. 1985։ Նույնի, Արցախի դպրոցն ու մանկավարժական միտքը 5-րդ դարից 20-րդ դարի սկիզբը, Ս., 2002։
10. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղում անդրանիկ պարբերականը «Հայկական աշխարհն» և (1874)։ Այնուհետև հրատարակվել են «Գործ» (1882-84) հանդեսը, «Ազգագրական հանդեսը» (1896), «Ղարաբաղ» (1911-12) եռօրյա թերթը. «Շուշինսկի լիստոկ» (1911) շաբաթաթերթը, «Շուշինսկայա ժիզն» (1913-14), «Ծիածան» (1916) գրական ամսագիրը, «Փայլակ» (1915-17), «Նեցուկ» (1917), «Արցախ», «ՆՈՐ կյանք» (երկուսն էլ՝ 1919) և այլն։
1920-ից հետո շարունակել են հրատարակվել մի շարք պարբերականներ։ Պետական լրատվամիջոցը «Ղարաբաղի գեղջուկն» էր (1998-ից՝ «Ազատ Արցախ»), 1929-ին լույս է տեսել «Կայծ» հանդեսը (5 համար)։ 1934-41-ին Ստեփանակերտում հրատարակվել է «Երիտասարդ բոլշևիկ» մարզային հնգօրյա թերթը, 1941-58-ին՝ «Սովետսկի Կարաբախ»-ը (ռուս.)։ 1932-ից հրատարակվում են նաև շրջանային թերթեր՝ «Ջոսբերդ», «Դիզակ», «Ամարաս», «Խաչեն», «Շուշի»։ 1958-ից լույս է տեսնում «Մետաքսագործ» բազմատպաքանակ թերթը1989-ից՝ «Արցախ», 1991-ից՝ «Պըլը Պուղի» հանդեսները, 1994- ից՝ «Եդիցի լույս» թերթը։
1928-ից գործում է մարզային ռադիոհանգույցը։ 1960-ից մինչև 1988-ի մայիսը մարզն ընդունում էր ԽՍՀՄ և Ադրբեջանի հեռուստահաղորդումները։ 1988-ին ԽՍՀՄ պետհեռուստառադիոն թույլատշել է ԼՂԻՄ-ում ստեղծել հեռուստատեսային ստորդիա։ Այն ստեղծվել է ՀՀ-ի տրամադրած միջոցներով և մասնագետների օգնությամբ։ 1990-ի փետրվարին զինվորական պարետի հրամանով դրա աշխատանքը դադարացվել է, վերականգնվել է 1992-ի մայիսին՝ Շուշին ազատագրելուց հետո։ 2002-ից գործում է ԼՂՀ ռադիոհեռուստատեսային ընկերությունը։
Գրկ. Լեո, Պատմության Ղարաբաղի Հայոց թեմական հոգևոր դպացի, 1838-1913, Թ., 1914։ Ավագյան Ս., էջեր Լեռնային Ղարաբաղի կողտուր-կրթական կյանքի պատմությունից, Ե., 1982։ Նույնի, Ղարաբաղի մամուրի պատմության (1829-1920), Ե., 1989։
11. ԳԲԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մեզ է հասել VII դ. բանաստեղծ Դավթակ Քերթողի «Ողբք ի մահն Ջևանշէփ՝ մեծի իշխանին» դամբանական ոդբը, որն աշխարհիկ թեմայով պահպանված ստեղծագործություններից հնագույնն է հայ քնարերգության մեջ։ Բանաստեղծ ու ճարտասան է եղել Գ-տիչ ամրոցի տեր, Արցախի հզոր իշխաններից մեկը՝ Եսայի Աբու Մուսեն (IX դ.)։ Արաբ զորավար Բուղա Շարաբին գրած նար «Թուղթը» (պահպանվել է Թովմա Արծարնու «Արծոսնյաց տան պատմություն» երկում) արցախահայության դիմադրական ոգին փառաբանող բանաստեղծական հրովարտակ է։ «Թղթի» մասին Լեոն գրել է. «Դժվար թե գտնվի մի այլ վավերագիր, որի մեջ այդպիսի կլասիկ պարզությամբ արտահայտված լինի լեռնական մի պարզամիտ ժողովրդի հոգին»։ Գանձասարի վանքում է գործել խաչենցի եպիսկոպոս Տեր-Իսոսյելը (XIII դ.), որը խմբագրել է «Հայսմավուրքը», այն հարստացրել հայ իրականության արտացոլումով, հայ գործիչների սրբախոսական պատմություններով։
Ուշ միջնադարում գրականություն է ստեղծվել նաև Արցախի բարբառով։ Մելիքության շրջանում մեծ ժողովրդականություն է վայելել զվարճախոս Պըլը Պորդին (1731-1815)։ Վերջինիս ավանդույթները շարունակել է երգիծաբան Կ. Մելիք-Շահնազարյանը (Տմբլաչի Խա-