Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խ

ԽԱՆԱԲԱԴ. գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 4,5 կմ հյուսիս-արեմուտք 600 մ բարձրության վրա։ Տսրարծքը՝ 1821 հա։ Բնակչությունը՝ 1000 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ, այգեգուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում է Ս. Աստվածածին եկեղեցին (XVIII դ.), շրջակայքում՝ XII-XV դդ. խաչքարեր. Մեծ նան, Մայունց օջախ, Նահատակ աբավայրերը։

1988-ին Խ-ում կազմավորվել են կամավորական ջոկատներ, որոնց հիմքի վրա 1990-ին ստեղծվել է վաշտ։ 1992-ի հունիսի 12-ին, սեպտեմբերի 19-ին և հոկտեմբերի 2-ին հակառակորդը հարձակվել է Խ-ի վրա։ Թշնամու երեք հարձակումներն էլ խանաբադցիները հետ են մղել։ 1992-94-ին Խ-ի ազատամարտիկները Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Ասկերանի, Աղդամի և ԼՂՀ այլ շրջանների ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Խ-ից հրամանատարներ են եղել Ա. Հայրապետյանը, Ա. Ծատրյանը (հետմահու՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան), Գ. Մանգասարյանը, Ա. Պետրոսյանը (հետմահու՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան), Ա. Պետրոսյանը, Ա. Շահրամանյանը, Ա. Արզումանյանը, Ա. Գաբրիելյանը։ Խ-ից զոհվել է 38 ազատամարտիկ։

Գ. Մանգասաղան, է. Խաչատղան

ԽԱՆԱՂՅԱՆ Կամո Հակոբի (22.8.1967, ք. Տաշիր (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում) - 21.4.1994. գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի առևտրի ուսումնարանը (1985)։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻ-ում։ 1994-ին կամավոր անդամագրվել է Վ. Վարդևանյանի գրոհային ջոկատին և մասնակցել Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Կարմիրավանի ազատագրական մարտերի ժամանակ. Խ. և 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա՝ ապահովել շրջապատման մեջ ընկած ջոկատի ազատամարտիկների նահանջը, իրենք զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Գքկ. Ս ոսպյան Հ., ՏասԱեռկու առծվայիճ թռիչք, Ե1998։

ԽԱՆԶԱԴՅԱՆ Աերո Նիկոլայի (3.12.1915. Գուիս - 26.6.1998, Երևան), գրող։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984)։ Հայրենական մեծ պատերազմի (1941-45) մասնակից։ Հայաստանի գրողների միության նախագահ (1990-94)։ Խ-ին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (Ե., 1961, համանուն կինոնկար՝ 1978) պատմավեպը՝ նվիրված հայ ժողովրղի XVIII դ. ազատագրական շարժումներին։ Իր ժամանակի մարդու կերպարն է բացահայտվում և ամբողջանում նրա «Կորած արահետներ» (Ե., 1964), «Քաջարան» (Ե., 1965), «Երեք տարի 291 օր» (Ե., 1972, ՀՀ Պետական մրցանակ 1977) և այլ գործերում։ «Խոսեք, Հայաստանի լեռնել» (Ե., 1976) գրքում պատկերել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը 1915-16-ին։ «Թագուհին հայոց» (Ե., 1978) վեպում գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը, «Անդրանիկում» (Ե., 1989)՝ Զորավար Անդրանիկի հերոսական պայքարն ընդդեմ թուրք ցեղասպանների։