Մանիքլու, Կուսապատ), Աղդամի (Փափոսվենդ, Ղարաչըլաւ, Բաշ Գյուներիայա), Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատազարկան մարտերին։ Հրամանատար՝ Ա. Բալայան։
Գ. Չատինյան
«Ս1ՒՅՍ», կամավորական ջոկատ։ Կազմավորվելէ 1992 թվականին, Երևանում։ 1992-94- ին ջոկատը մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի քԽկերւյար), Իջևանի (Ծաղկավան), Շամշադինի (Պառավաքար, Ձինարի, Քոլագեր), Գուիսի (Շոտնուխ, Կոռնիձու) և ԼՂՀ Ասկերանի, Լաչինի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանճերի ինքնարղաշտոյանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Գրիզորյան։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։
Հ. Վաոբսմյան
Ա1ԱԱ9ՈՐ, գյուղ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 10 կմ հարավ-արԱմուտք 900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 18 հա։ Բնակչությունը՝ 191 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկետ։
Գյուղում է Ս. Հովհաննես (XVIII դ.), շրջակայքում՝ Բռշնին եկեղեցիները, Ծերանահատակ, Օծկան վանքերը (XIII դ.), խաչքարեր (XII դ.)։
1989-ին Լ-ում կագմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Ա. Խաչատրյան, Լ. Ավանեսյան)։ 1992-ին ջոկատն առանձին կամ Ասկերանի պաշտպանական շրջանի ստոոսբաժանումների կազմում մասնակցել է գյուղի, Ասկերանի (Խնձւիստան, Բադարա), Լաչինի շրջանների, Ասկերան-Նախիջևանիկ ճակատային գծի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Լ-ից հրամանատարներ են եղել ժ. Զաքարյանը, Լ. Ավանեսյանը։ Զոհվել է 12 ազատամարտիկ։
«ԼՈՒՍԱՌԱՏ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին, Արարատի շրջանի Լուսառատ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1989-94-ին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Արարատի (Քյաւրի (Տիզրանաշեն), Երասխի բարձունքներ ինքնապաշտպանական և ԼՂՀ Ֆիզուլիի, Շուշիի ազատագրական մարտերին։ Ջոկատից ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» մեդալով պարգևատրվել է 1, ԼՂՀ «Արիության համար»՝ 1, «Շուշիի ազատագրման համար»՝ 3 ազատամարտիկ։ Մարտական տարբեր՝գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Արոյանը և Վ. Ալոյանը։