Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առաջին օրն ևեթ երկու կողմերն էլ հայտարարություններ են արել խախտումների վերաբերյալ։

Հերթական միջնորդական նախաձեռնությամբ գործընթացին մասնակցել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Մ. Շերիմկուլովը (տես «Բիշքհկյան ա դա Զազրություն.»)։

Կենտրոնական Ասիայի հանրարդետությունների չեզոք դխքորոշումը Ղարաբաղի հիմնահարցում դաեորվել է նաև թյուրքական գագաթնաժողովների ժամանակ։ Դա հատկապես ակնառու էր 1992-ի հոկտեմբերին Անկարայում կայացած առաջին գագաթնաժողովում, երբ Ն. Նազարբաևը դեմ է արտահայտվել ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման թուրք-ադրբեջանական առաջարկներին՝ նշելով, ու այն կարող է բարդացնել իրավիճակը տարածաշրջանում։ Իսկ եզրափակիչ հայտարարության մեջ անդրադարձ չի եղել Ղարաբաղյան հիմնախնդրին։

1988- ի հոկտեմբերին Ստամբուլում կայացած թյուրքական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ստորագրված հայտարարագրի չուրորդ կետում նշվել է, ու «…պետությունների ղեկավարներն արտահայտում են իրենց աջակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտության շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն իրագործելու համար»։

Ընդհանրա առմամբ՝ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում կառուցողական դիրքորոշում են ունեցել՝ տուրք չտալով թուրք-ադրբեջանական համաթյուրքական համերաշխության դիրքերից հանդես գալու ճնշումներին։

Գրկ. Դենոյան Հ., Ղարաբաղյան հակամարտությանը և թյուրքական գործոնը, Ե.,2002։ 1բ ս IՕ բ »11 II 8. 8., ճրարատ Շբբցորն ՃՅԱԱ. Բշտօբսո, շօ8թտո6ւտօ6 ոօյրօ<8ար8, ոտբշոտարստեր, 8., 1994.

Հ. Դեմոյան

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

(ԿՊՇ), Ստեփանակերտի պաշտպանական շրջան. կազմավորվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի նախագահի 1992-ի օգոստոսի 29-ի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շինարարության կազմակերպման հաստիքային նոր կառուցվածքի անցնելու մասին» իք° 013 հրամանով՝ 1-ին, 4-րդ և 6-րդ վաշտերի հիմքի վրա (հրամանատար՝ Ս.Ջ. Կարապետյան)։ Կազմավորվել են երեք մոտոհրաձգային գումարտակներ (ՄՀԳ). 1-ին ՄՀԳ (ընդգրկվել են 1-ին վաշտը, «Ագոյի դասակը», «Ֆելիքսի վաշտը», «Ագոյի և Շոշի դասակը», հրամանատար՝ Հ.Հակոբյան), 2-րդ ՄՀՕ-ում՝ 4-րդ վաշտ, «Տիգոյի դասակ», «Ամաորա» և «Վրեժ» խմբերը, «Վադո», «Շահեն», «Բորյա» դասակները (հրամանատար՝ Գ. Արագսյան), 3-րդ ՄՀՕ-ում՝ 6-րդ, 3-րդ, 7-րդ վաշտերը (հրամանատար՝ Մ. Հարությունյան)։ ԿՊՇ-ի հիմնադիրներից էին Յու. Պողոսյանը, Ա. Ղուըանը և Մ. Կարապետյանը։ ՆՈՐ ձևավորված գումարտակների կազմալրումն անձնակազմով, սպառազինությամբ և տեխնիկայով իրականացվել է Ստեփանակերտի կայազորի ստորաբաժանումների և զորակոչային պահեստազորի հաշվին։ Գումարտակների անցումը նոր հաստիքների ավարտվել է 1992-ի սեպտեմբերին։ Ստեղծման առաջին օրից զորամասը մասնակցել է

1992- ի սեպտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերին, 1993-ին՝ հյուսիսային ուղղությամբ կազմակերպված հակահարձակողական ռազմական գործողությանը, Քելբաջարի ռազմական հենակետի վնասազերծմանը, Մարտակերտի, Աղդամի ռազմական գործողություններին, հարավային ուղղությամբ մղված ինքնապաշտպանական և հարձակողական մարտերին, արևելրան սահմանագոտու անվտանգության ապահովմանը, Հոոոդիզի և Զանգելանի, Օմարի լեռնանցքի ռազմական գործողություններին և այլն։

Ռազմական գործողությունների ժամանակ զորամասն ազատագրել է 27 հայկական բնակավայրեր. ոչնչացրել հակառակորդի 6 ռազմական հենակետեր Զոհվել են ԿՊՇ-ի շուրջ 400 ազատամարտիկ, 51 զինծառայող արժանացել է «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների, շատերը պարգևատրվել են մեդալներով։

Ս. Հասոսթյան

ԿԵՎՈՐԿՈՎ Բորիս Սարգսի (8.11.1932, Բաքու - 20.12.1998, Մոսկվա). կոմունիստական կուսակցության գործիչ։ ԼՂԻՄ մարզկոմի 1-ին քարտուղար (1973-88)։ Ավարտել է Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1955)։ 1955-73-ին պաշտոնավարել է Ադրբեջանի կոմերիտական և կուսակցական մարմիններում, եղել է կոմերիտմիության Բաքվի Նափմանովի շրջկոմի 1-ին քարտուղար, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի հրահանգիչ. Կոմկուսի 2-րդ քարտուղարի օգնական, Բաքվի Կիրովի շրջկոմի 1-ին քարտուղար. 1973-88-ին՝ կուսակցության ԼՂԻՄ մարզկոմի 1-ին քարտուղար, 1988-91-ին՝ Ադրբեջանի արդարադատության նախարարության աշխատակից։ 1992-ին ձեր-