Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձևավորման գործընթացը։ Արցախի ՀՀԴ անդամները, բացարձակ մեծամասնությամբ լինելով ցինվաական կադրեր, առաջինների թվում են ներգրավվել բանակային կառույցներում։ Արդեն 1992-ին մարտական փորձառություն ունեցող ՀՀԴ հայաստանյան կամավորական ջոկատների հիմքի վրա ձևավորվել է Շուշիի առանձնակի ցումաոտակը, որը մինչև պատերազմական գործողությունների ավարտը մասնակցել է բազմաթիվ ծանր ու վճռորոշ մարտերի։ Գումարտակի կողքին շարունակել են Հայաստանից Արցախ գործուղվել ՀՀԴ առանձին ջոկատներ։ Հայաստանի դաշնակցական ջոկատներն ի սկգբանե ձևավորվել են կուսակցության տեղի մասնաճյուղերի հիմքի վրա և գործել են ՀՀԴ ընդհանուր հրամանատարության ներքո։ Այդ ջոկատներից աչքի են ընկել մասնավորապես Երևանի, Աշտարակի, Թալինի, Նաիփի, Արթիկի, Հրազդանի, Վարդենիսի, Աիսիանի, Կապանի, Ալավեպու, Պռոշյան, Գառնի գյուղերի, Հայաստանի սահմանային գոտիներում գործողներից՝ Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Աիսիանի, Գորիսի, Կապանի, Շամշադինի, Իջևանի, Նոյեմբերյանի ջոկատները։ Արցախում մարտնչել են նաև Ջավախքի դաշնակցականներից կազմված ջոկատները։

Նախապատրաստական փուլից մինչ պատերազմի ավարտը Արցախում գործել են նաև սփյուռքահայ դաշնակցականներ Վերջիններս ոչ միայն մասնակցել են ռազմական գործողությունների, այլև ծանրակշիռ ներդրում են ունեցել զինվորական կադրերի պատրաստման, մարտական ջոկատների և պաշտպանական շրջանների ձևավորման գործում։ Կարևորելով Արցախի պետականության ստեղծումն ու կայացումը՝ ՀՀԴ ակտիվորեն մասնակից է եղել ԼՂՀ թե՝ առաջին և թե երկարդ խորհրդարանների գործունեությանը, ՀՀԴ անդամները ներգրավվել են գործադիր իշխանության մեջ, Դաշնակցությունն Արցախում իրականացնում է հասարակական գործունեություն, զբաղվում բարեգործությամբ, երիտասարդ սերնդի դաստիարակությամբ։

ՀՀԴ Ղարաբաղյան պայքարին մասնակցել է թե Արցախում, թե Հայաստանում և թե՝ արտերկրում իր ունեցած ամբողջական հնարավորություններով, մասնավորապես՝ մարտական ջոկատներին զուգընթաց՝ նաև ամենատարբեր օգնություններ են հասցվել Արցախ։ ՀՀԴ կառույցների ուշադրությունը մշտապես ուղղված է եղել

Արցախին. ի նպաստ Ղարաբաղի հարցի արդարացի լուծման՝ իրականացվել է մեծածավալ քաղաքական լոբբինգային և քարոզչական աշխատանք։ Արցախի համար ՀՀԴ կազմակերպել է դրամահավաքներ, մասնակցել է «Հայաստան համահայկական հիմնադրամի օգտին իրականացվող հանգանակություններին։ Կուսակցությունը ներգրավել է բազմաթիվ բարերարների Արցախում շինարարական վերականգնողական և տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։

ՀԱՅ ՊԱՐԻՍ, գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանում՝ շրջկենտրոնից 2 կմ հյուսիս-արևմուտք 1050 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 350 հա։ Բնակչությունը՝ 879 (1988)։ Զբաղվել են հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ։ Ուներ միջնակարգ դպրոց, ակումբ. բուժկետ։ Գյուղում կար եկեղեցի (XX դ.)։

1988- ին Հ. Պ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Սապսյան). որը շրջանի ջոկատների հետ մասնակցել է Հ. Պ-ի և շրջանի այլ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1992-ի ամռանը հակառակորդը գոսվել է գյուղը։ Բնակիչները բռնի տեղահանվել են։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։ Հ. Պ-ից զոհվել են 2 խաղաղ բնակիչներ։

ՀԱՅԱՍՏԱՆ. Հայ ք, Հայոց աշխարհ. Արմենիա, երկիր Առաջավոր Ասիայում, ուտեղ կազմավորվել, պատմական զարգացման բոլոր փուլերն է անցել և իր պետական կազմավորումներն է ստեղծել հայ ժողովուրդը։ Հ-ի պատմական տարածքը (շուրջ 450 հզ. կմ2) համապատասխանել է Հայկական ողջ լեռնաշխարհին, իր մեջ ներառել Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների միասնական տարածքը։ Հայաստանը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Հայկական լեռնաշխարհն իր բնա-