Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հատել են դոոմներ, որոնք ունեցել են լայն շրջանառություն։ Արտաշեսյան արքայատոհմի անկումից քիչ անց Մեծ Հայքի թագավորական գահին հաստատվել է Արշավանիների արքայատոհմը (52/66-428)։ Հռոմական նվաճողական քաղաքականության դեմ համառ պայքարով Մեծ Հայքի թագավորները պահպանել և ամարպնդել են Հայոց թագավորությունը։ Պարսից գահին Սաա ՏաՏ սանյանների հաստատումից (226) հետո Հ. հայտնվել է պարսկահռոմեական հակամարտության ճակատային գծում։ 301-ին Հում պետական կան է հռչակվել քրիստոնեությունը։ Հայկական մշակույթի զարգացման գործընթացում կարևոր նշանակություն ունեցավ Մեսրոպ Մարտոցի կողմից 405-ին հայոց գրերի ստեղծումը։ Այն անմիջապես լայն տարածում և կիրառում ստացավ։ I 428-ին Արշակունյաց թագավորության անկուI մից հետո Հ-ի արևելյան մասը Պարսից տերության կազմում կառավարվում էր մարզպանների միջոցով՝ պահպանելով իր ներքին ինքնավառս թյունը (428-630-ական թթ.)։ Հ-ի քաղաքական կարգավիճակի վրա կարևոր ազդեցություն ու նեցավ արաբների կողմից Պարսկաստանի և Բյուզանդիայի արևելյան նահանգների գրավումը։ Ստիպված լինելով ընդունել արաբների գերիշխանությունը՝ Հ. համառ պայքարով կարողացավ ոչ միայն պահպանել իր սոցիալտնտեսական ու էթնիկ-մշակութային ինքնատիպությունը, այլև իրար հաջորդող ապստամբությունների շնորհիվ վերականգնել իր պետական անկախությունը։ Հ-ում թագավորական գահին հաստատվեց Բագոոտունյաց հարստությունը (885-1045)։ Այդ ժամանակաշրջանում հայոց հասարակական-քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացումը հասել է առավել բարձր մակարդակի։ Մշակութային վերելքի մասին են վկայում Անիի ու Ադթամարի ճարտարապետական հուշարձանները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ոդբերգության»-ը, հայ պատմա-