Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վածներով նախատեսվել է թոսքական զորքերը դուքս բեքել Անդրկովկասից, Իրանից և Կիլիկիայից։ իրապես, սակայն Թուրքիայի ներկա - յությունը ԱԴՀրի քաղաքական կյանքում մնացել է առարկայական, իսկ 1922-ի հոկտեմբերին Մորդանիայի զինադադարով (որով ավարտվել է

1919-22-ի հույն-թուրքական պատերազմը) Մորդրոսի զինադադարի պայմանագիրը կորցրել է իր ուժը։

1918-ի նոյեմբերի 17-ին Բաքու են մտել անգլիական օկուպացիոն ուժերը և Անդրկովկասում իրադրությունը վերահսկելու, բրիտանական շահերն Ասիայում «բոլշևիկյան վտանգից» զերծ պահելու նկատառումներով տարածաշրջանում մտցրել ռազմական դրություն, նշանակել նահանգապետ (պոլիցեյմեստեր)։ Ադրբեջանի հետ այսպես կոչված «սահմանային վեճերի» հարցում անգլիացիներն ունեցել են ադրբեջանամետ դիրքորոշում, իսկ 1919-ի հունվարին գեներալ Թոմսոնը հայտարարել է, որ Ղարաբաղը և Զանգեզուրը մինչև հաշտության վեհաժողովի վերջնական որոշումը պետք է ենթարկվեն Ադըրբեջանին։

1918-ի դեկտեմբերից վերսկսել են գործել Հայոց ազգային խորհոալները Բաքվում և գավառներում։ Բաքվի Հայոց ազգային խորհուրդը, որը փաստորեն կտրված էր գավառներից, վարձել է միավորել ու ներկայացնել հայության խնդիրները և լուծում տալ դրանց։ Անգլիական օկուպացիոն իշխանությունները, հասկանալով հայերի պատմական ու իրավական դերը իբրև այդ երկրամասի բնիկ ժողովրդի, Բաքվի Հայոց ազգային խորհրդին առաջարկել են մասնակցել ԱԴՀ-ի օրենսդիր ու գործադիր իշխանությունների գործունեությանը։ Ազգային խորհուրդն սկզբում մերժել է առաջարկը, սակայն անգլիացիների խորհրդով՝ ընդունել։

1919-ին Ազգային խորհուրդն իր 9 ներկայացուցիչներին ուղարկել է խորհրդարան, երկուսին՝ կառավարություն (Խ. Համասփյուռ և Ա. Դաստակյան)։ Պատգամավորների և երկու նախարարների ներկայությունը ԱԴՀ-ի քաղաքական կյանքում սոսկ խորհրդանշական ԷՐ։ Բաքվի Հայոց ազգային խորհրդի ամբողջ գործունեությունը, կառավարության և խորհրդարանի անդամներ նշանակելու նրա իրավասությունը, հայերի տնտեսական, մշակութային ու քաղաքական գործունեությունը ղեկավարելու լիազորությունները վկայում են, որ ԱԴՀ ստեղծվել է պետական իշխանության մարմիններ ունեցող երկու ժողովուրդների՝ հայերի ու թուրք-թաթարների համաձայնության հիման վրա։

ԱԴՀ խորհրդարանն ու կառավարությունը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում առաջնորդվել են Մուսավաթ կուսակցության գաղափարախոսությամբ, որը խարսխվում էր պանթուրքից մի գաղափարների վրա։ 1919-ի հոկտեմբերի 29-ին կնքված թուրք - աղրբեջանական ռազմական դաշինքի համաձայն՝ հանրապետությունն իրավասու չէր որևէ ինքնուրույն քայլ ձեռնարկել առանց Թուրքիայի հավանության։

1921-ի ապրիլի 28ին ռուսական I 1-րդ կարմիր բանակը մտել է Բաքու։ Տեղի է ունեցել իշխանափոխություն։

Ապրիլի 28-ին Ա-ի հեղկոմը հայտարարել է Ադրբեջանի Խորհըրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը և կառավարության՝ ժողկոմխորհի կազմը։

Աղրբեջանի իշխանությունները, ճարպկորեն օգտագործելով բոլշևիկյան Ռուսաստանի ու Անտանտի երկրների հակասությունները, 11-րդ կարմիր բանակի զինված ուժերով 1921-ի ընթացքում զավթել են հայկական Ղարաբաղն ու Նախիջևանը։

Հանրապետությունում նոր իշխանության հաստատման երկրորդ օրը (30.4.1920) վերջնագիր է ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը՝ Ղարաբադից և Զանգեզուրից իր զինված ուժերը դուրս բերելու պահանջով։

1921-ի նոյեմբերի 9-ին, երբ 11-րդ կարմիր բանակի զորամասերը գտնվել են Աղստևի հովտում, Ադրբեջանի իշխանությունները շնորհավորել են խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում և հայտարարել, ՈՐ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերացված են սահմանային վեճերը, իսկ «Ղարաբսպը, Զանգեզուրն ու Նախիջևանը համարվում են Հայաստանի Սո-