Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունը տիրող վարչակարգի նկատմամբ։ Այդ ամենը, ռազմական ծախսերի աննախադեպ անի պայմաններում. 1970-80-ական թթ. հանգեցրել է երկրի տնտեսության «լճացմանը», ինչը կանխելու նպատակով 1980-ական թթ. կեսերին ձեռնարկվեց, այսպես կոչված, գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականությունը։ Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ են ձեռք բերվել հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի ժողովրդավարացման ուղղությամբ։ Տնտեսության բնագա-

վառում խնդիրը գիտատեխնիկական առաջադիմության միջոցով տնտեսության արդյունավետության բարձրացումն էր («արագացում»)։ Սակայն շուտով պարզվեց, ՈՐ ձեռնարկվող միջոցառումներով հնարավոր չէ կասեցնել հասարակարգի ճգնաժամը, որն էլ 1990-ական թթ. սկգբին հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը։ Հավատ ընծայելով ԽՍՀՄ ղեկավարության հռչակած «վերակառուցման» քաղաքականությանը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարգի (ԼՂԻՄ) բնակչությունը որոշեց նորից բարձրացնել մարզը ՀԽՍՀ կազմի մեջ մտցնելու մասին հարցը։

1988- ի փետրվարի 20-ին արցախահայության պահանջը ձևակերպվել է մարզխահրդի որոշման մեջ. որը ՀԽՍՀ-ում առաջ է բերել համերաշխության և օժանդակության հզոր ալիք, սկսվել է Ղարաբաղյան շահումը։ 1988-ի փետրվարի 21-ին ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոն, քննարկելով ստեղծված դրության մասին հարցը. ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում ծավալած շարժումը

որակել է որպես մի խումբ «ազգայնամոլների՝՝ և «ծայրահեղականների» սադրանք։ Այդ գնահատականներն առաջացրել են հայ ժողովրդի վրդովմունքը. և նա դիմել է համաժողովրդական բողոքի ցույցերի։ 1988-ի փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայ բնակչության ջարդից (տես Սամգայիթի ցեղասպանություն) հետո ՀԽՍՀ-ում նոր թափով վերսկսվել են բազմամարդ հանրահավաքները, գործադուլները, դասադուլները և ցույցերը, ժողովուրդը պահանջել է քաղաքական գնահատական տալ կատարվածին. պատժել ոճրագործությունը, լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Շարժմանը կազմակերպված բնույթ տալու համար Երևանում և Ստեփանակերտում ստեղծվել են «Ղարաբաղ», «Կռունկ». «Միացում» կոմիտեները։ Համոզվելով. ՈՐ Կենտրոնը մտադիր չէ ապարացիորեն լուծել խնդիրը, հանրապետության բնակչությունը ՀԽՍՀ իշխանություններից պահանջել է գումսոել ԳԽ նստաշրջան և քննարկել ԼՂԻՄ-ի մարզխորհրդդի դիմումը։ ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը 1988-ի հունիսի 15-ին. հասարակական կարծիքի ճնշման տակ. համաձայնություն է հայտնել Լեռնային Ղարաբադը ՀԽՍՀ կազմում ընդունելու դիմումին։ Հուլիսի 18-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը Հայաստանի ԳԽ-ի որոշումը որակել է հակասահմանադրական։ Այնուհետև Ղարաբաղի հիմնախնդրին զուգընթաց՝ առաջ են քաշվել նաև ժողովրդավարական բարեփոխումների, հայ ժողովրդի, հայրենիքի և սփյուռքի հատվածների ուժերի համախմբման, հանրապետությունում բնապահպանական ոլորտում վիճակի կարգավորման պահանջներ։ Ստանալով ժողովրդի լայն աջակցությունը՝ 1988-ի վերջին և 1989-ին հանրապետության ԳԽ մասնակի ընտրությունների ժամանակ պատգամավորներ են ընտրվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Լ. Տհ>--Պհտոշպանը. Ռ. Ղազարյանը և ուրիշներ։ 1988-90-ին Ադրբեջանի իշխանություններն իրագործել են հայ բնակչության զանգվածային տեղահանումը Գանձակից. Խանլարից. Շամխորից, ԴաշէՆասնից. Բաքվից և Ադրբեջանի հայկական ու հայաբնակ այլ վայրերից։ Միրսժամանակ ՀԽՍՀ-ից սկսվել է ադրբեջանցիների դուրսբերումը։ ՀԽՍՀ-ի վիճակը կտարկ վատթարացել է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետարի երկրաշարժի հետևանքով, որին զոհ է դարձել շուրջ 25 հզ. (պաշտոնական տվյալներով) և անօթևան մնացել ավերի քան 530 հզ. մարդ, ամբողջովին ավերվել են Սպիտակ և Գյումրի, խիստ տուժել Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ավերի քան հարյուր գպրղ։ Սակայն աղետը չի կասեցրել Ղարաբաղյան շարժումը։