Ղարաբաղի կենտրոն Շուշին վերականգնելու մասին, որն ավերվել էր 1920-ին, մինչև խորհըրդային իշխանության հաստատումը»։ Ընդ ոարմ,
1945- ի հուլիսին Գ. Հարությունյանը Ստալինին դիմել էր նաև Կաաի մարզը և ՍոաՏալորի գավառը Հայաստանին վերադարձնելու հարցով, որի անհրաժեշտությունը տվյալ պահին պատճառաբանվում էր նաև սփյոտէահայության հայրենադարձությամբ։ Տվյալ հարցին Գ. Հարությունյանն անդրադարձել է նաև 1946-ի փետրվարին՝ ընտրողների առջև ունեցած ելույթում։
Մարգի և ՀԽՍՀ միջև որևէ շփումների հնարավորությունն ընդհանրապես մերժող Ադրբեջանի և Կենտրոնի պաշտպանությունն ակնկալող Հայաստանի միջև սկսվել է հակադրության նոր շրջափուլ։ Գ. Հարությունյանի նամակը Կենտրոնից առաքվել է Բաքու՝ «կարծիք» իմանալու նպատակով։ Հայաստանի առաջարկության հիմունքները չեզոքացնելու նպատակով Ադրբեջանի կառավարությունն առաջարկել է տարբերակ, որով «լուծվելու էին» և Հայաստանի, Մ Ադրբեջանի առջև ծառացած խնդիրները, այն է՝ Հայաստանից Ադրբեջան տեղափոխել ադրբեջանցի բնակչությանը՝ Մոպանի դաշտավայրի տարածքները բնակեցնելու և հողերը մշակելի դարձնելու համար, իսկ Հայաստանում նրանց ազատած բնակարանները տրամադրել ներգաղթող հայ բնակչությանը։ Միութենական կառավարությունն ընդունելի է համարել այդ տարբերակը։
ժողովրդական լայն զանգվածների միջավայրում, նաև ղեկավար շրջաններում Ղարաբաղյան հարցը նույնպես եղել է քննարկման առարկա։ Երևանի պետական համալսարանում 1940-ին ստեղծված ընդհատակյա կազմակերպությունը խնդիր էր դրել Ղարաբաղի հարցի վերաբերյալ նամակ ուղարկել Ստալինին։ «Եթե դիտենք տնտեսական տեսանկյունից, ապա Նախիջևանի մարգը պետք է կցվի Հայաստանին, որովհետև նա ՀԽՄՀ անբաժան տարածքային մասն է։ Իսկ եթե դիտենք ազգային տեսանկյունից, ապա Ղարաբաղը պետք է կցվի Հայաստանին, որպես 90 % հայ բնակչություն ունեցող մի երկիր» իրենց հայացքների մասին հարցաքննության ժամանակ գրել է ընդհատակյա կազմակերպության ղեկավարներից Ռոլանդ Լիսիցյանն իր «Ինքնախոստովանագխ» ընդարձակ պատասխանում։ Խմբի ղեկավարներից էր նաև պատմության ֆակուլտետի 4-րդ կորուի ուսանող Ռաֆայել Ավագյանը։ 1941-ին մատնությամբ խումբը բացահայտվել է, ձերբակալվել են նրա անդամներն ու դատապարտվել, իսկ ղեկավարները և 4 այլ անդամներ գնդակահարվել։
1956-ին անհատի պաշտամունքի քննադատության առիթով կուսակցական սկզբնական կազմակերպությունների ժողովնետրմ անցյալի սխալներից օրինակ էր բերվում նաև ղարաբաղյան հարցը։ 1966-ի սեպտեմբերի 30-ին Ղարաբաղի և Նախիջևանի խնդավ ԽՄԿԿ ԿԿ-ին նամակով դիմել են նաև ՀԿԿ ԿԿ-ի 1-ին քարտուղար Ա. Քորինյանը և հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Բ. Մուրադյանը։ Մինչև այդ, Հայաստանի մտավորականների մի խումբ համապատասխան նամակ և ուղղել ԽՄԿԿ 23-րդ համագումարին (1966), իսկ կենտկոմի քարտուղարությունն այն վերադարձրել էր Հայաստան՝ կարծիք հայտնելու, որը և կատարել էր հանրապետության ղեկավարությունը։ Խնդիրը մերժվել է Բրեժնև-սուսլովյան ղեկավարության կողմից։ Հարցը մեկ անգամ ևս բարձրացվել է
1976- ի ԽՍՀՄ սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկումների ժամանակ, երբ հույս էր ակնկալվում, թե կվերանայվեն ու կճշտվեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները։
1946- 48-ին իրականացվել է սփյուռքահայության երկրորդ հայրենադարձությունը։ Աշխարհի 12 երկրներից հայրենիք է վերադարձել մոտ 90 հզ. հայ։ 1965-ին Հայաստանում նշվել է Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը։ Այդ առիթով որոշվել, այնուհետև կառուցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-համալիրը Ծիծեռնակաբերդում։ 1960-70-ական թթ. նշանավորվել են Աոիա-Սևան ջրատարի, հայկական ատոմակայանի, Երևանի մետրոպոլիտենի և այլ խոշոր կառույցներով։ Ստեղծվել են արդյունաբերական նոր կենտրոններ՝ Հրազդան, Չարենցավան, Աբովյան և այլ քաղաքներ։
«Մառը պատերազմի» տարիներին, սակայն, խորհրդային պետության տնտեսական ու գիտական նվաճումները չէին ուղեկցվում բավարար սոցիալական առաջընթացով, իշխանությունը մնում էր կուսակցական բյուրոկրատիայի մենաշնորհը, ծաղկում էր վարչահրամայական համակարգը, կաշառակերությունը, ժողովրդի իշխանությունը մարմնավորող ընտրովի խորհըրդարանն աստիճանաբար մղվել էր հետին պլան, ինչը, ինչպես խորհրդային ողջ պետության մեջ, այնպես էլ Հայաստանում խորացրել է դժգոհու-