յին։ Կազմված է 10 մարզից՝ Արագածոտնի, Արարատի. Արմավիրի, Գեղարքունիքի. Լոռու. Կոտայքի, Շիրակի. Այունիքի. Վայոց ձորի, Տավուշի։ Մայոսքաղաք Երևանն ունի մարզի կարգավիճակ։ Պետական իշխանությունն իրականացվում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա։ Կառավարման համակարգը նախագահական է (սահմանվել է 1991-ի հունիսին՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» օրենքով)։ 1991-ի դեկտեմբերի 16-ին, այլընտրանքային հիմունքներով կայացած նախագահական ընտրություններում, առավելագույն ձայներով (83,028 %) հաղթել է Լ. Տեր-Պետրոսյանը և դարձել Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին նախագահը։ Փոխնախագահ է ընտրվել Գ. Հարությունյանը. ԳԽ նախագահ՝ Բ. Արարքցյանը։ Անկախություն հաստատվելուց հետո ՀՀ-ում օրենսդրորեն հաստատվել է բազմակուսակցական համակարգը. ապաքաղաքականացվել են ՆԳ և ԶՈՒ, հիմնարկներում ու ձեռնարկություններում արգելվել է կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։ Հաստատվել է խոսքի, խղճի և մամուլի ազատություն, վերացվել է գրաքննությունը։ Ապահովվել է Հայ առաքելական եկեղեցու անարգել գործունեությունը։ Հայերենը ճանաչվել է որպես միակ պետական լեզու, և հայոց լեզվով կրթությունը և նրա կիրառությունը բոլոր կարգի պետական հիմնարկների գործավարություններում դարձել է պարտադիր։ ՀՀ միացել է մարդու իրավունքների մասին միջազգային հիմնական պայմանագրերին և վավերագրերին։ Օրենքներով ընդունվել են՝ որպես պետական դրոշ՝ Եռագույնը, օրհներգ՝ «Մեր հայրենիքը», հաստատվել նոր զինանշան, սահմանվել են պետական պարգևներ՝ շքանշաններ և մեդալներ։
Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/340
Արտաքին տեսք