Ստեղծվել է մաքսային ծառայություն, վերափոխվել են ՆԳ ն ԱԱ համակարգելը, ընդլայնվել ինքնակառավարման մարմինների իրավասությունները։ 1993-ին ներդրվել է հայկական արժույթը՝ դրամը։ Դեռևս 1990-ի նոյեմբերին ԳԽ որոշում էր ընդունել սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին, որին հանձնարարվել էր մշակել նոր հիմնական օրենքի՝ ՀՀ սահմանադրության նախագիծը։ 1995-ի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեն հավանություն է տվել ներկայացված նախագծին։ Սահմանադրության ընդունումով ավարտվել է պետականության ստեղծման կարևոր փուլը. ՀՀ դարձավ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական իրավական պետություն (հոդված I)։ Սահմանադրությունը հնարավորություն տվեց բարեփոխել պետական կառույցները, հստակեցնել նրանց իրավասություններն ու փոխհարաբերությունները. իրականացնել իշխանությունների տարանջատման սկզբունքը, կյանքի բոլոր ոլորտներում շարունակել բարեփոխումները։ Դրվեցին ազատ շուկայական տնտեսության անցնելու հիմքերը, սեփականության մասին ընդունված օրենքով ճանաչվեց սեփականության բոլոր ձևերի օրինական լինելը և իրավական հավասար պաշտպանվածության իրավունքը։ իրականացվեցին հոդի, գյուղատնտեսական տեխնիկայի և անասնագլխաքանակի մասնակի անհատույց, պետական բնակարանների անհատույց և արտադրական ձեռնարկությունների 20 Գ անհատույց սեփականաշնորհումը։ Պետական մնացած գույքի սեփականաշնորհման համար թողարկվեց և անհատույց բաժանվեցին վաուչերնեո Չնայած հոդի սեփականաշնուհման ընթացքում թույլ տված հապճեպությանն ու սխալներին, այն ՈՐՈՇ չափով նպաստել է գյուղատնտեսական արտադրության ընդլայնմանը։
Վերափոխումներն իրագործվել են տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում. Հայաստանը չէր վերականգնվել 1988-ի աղետալի երկրաշարժից հետո։ ԽՍՀՄ փլուզման հետևանքով խզվել են տասնամյակներ շարունակ գործող տընտեսական կապերը։ 1991-ի վերջից, Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջը ղարաբադյան-ադրբեջանական հակամարտության սրման պայմաններում, Ադրբեջանն իրագործել է Հայաստանի էներգետիկ և երկաթուղային շրջափակում։ Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող. Վրաստանով անցնող երկաթգիծը խափանվում էր հաճախակի դարձած դիվեաիաներից, իսկ ավելի ուշ՝ վրաց-աբխազական հակամարտության սոման պատճառով ՌԴ-ի ուղղությամբ դադարել է գործել։ 1991 -93-ին շրջափակված Հայաստանն ստիպված էր ցորեն և ալյուր ներկրել հիմնականում օդային ճանապարհով կամ ավտոշարասյուներով՝ Բաթում և Փոթի նավահանգիստներից։ Կտրուկ անկում է ապրել արտադրությունը, կանգ է առել բազմաթիվ ձեռնարկությունների արտադրական գործունեությունը, խորացել է գործազրկությունը, մեծ չափերի հասել բնակչության արտագաղթը։ Ձմեռային ամիսներին չեն գործել ուսումնական հաստատությունները, հիմնարկները, չեն ջեռուցվել բնակարանները, և բնակչության զգալի մասը հայտնվել է նյութական ծանր, անապահով վիճակում։
Հավանություն տալով հանրապետությունում իրականացվող տնտեսական բարենորոգումներին՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունները ՀՀ-ին տրամադրել են երկարաժամկետ վարկեր, մասնակցել նրա տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրի մշակմանը։ Միաժամանակ մի շարք ձեռնարկություններ աստիճանաբար հարմարվել են նոր պայմաններին և վերսկսել խենց արտադրական գործունեությունը։ 1994-ին գրանցվել է (առաջին անգամ 1988-ից հետո) համախառն ներքին արդյունքի, արտադրված ազգային եկամուտի և արդյունաբերական արտադրության ՈՐՈՇ աճ։ Դրսևորվել է տնտեսական կայունացման միտում։
Վերսկսել է աշխատանքը 1988-ի երկոոշսոժից հետո փակված Հայկական ատոմակայանը, ինչը մեղմել է էներգետիկ ճգնաժամը։ Տնտեսության բնագավառում որոշակի կայունացումը կառավարությանը հնարավորություն է տվել իրականացնել նեպրումային քաղաքականություն. ապահովել ներդրումներ տնտեսական և սոցիալական ոլորտի ճյուղերում։ Մի քանի ծոսգշեր ֆինանսավորել է 1992-ին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Հաջողվել է մեղմել արժեզրկումը. կայունացնել ազգային ղրամական միավորի՝ դրամի փոխարժեքը։ Տնտեսական բրաեփո-