Երկրռւմ ծայր՝ առած քաղաքական ճգնաժամի պայմաններում ստեղծված փաստական երկիշխանությունը հարկադրել է ՀՀՇ-ին ստանձնել ԼՂԻՄ-ից ու Ադրբեջանից բռնագաղթած հայերին օժանդակելու և այլ իշխանական գործառույթներ։ Իշխանությունների կամքին հակառակ՝ Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում հոովիրել է ՀԽՍՀ ԳԽ նիստ (24.11 Ժ989). որն աննախադեպ էր ԽՍՀՄ ամբողջատիրության պատմության մեջ։ Տեղի է ունեցել ՀՀՇ 13 համագումար (2003), որից 2-ը՝ արտահերթ։
Վարչության նախագահներ՝ Լ. ՏեՀ-Պետտսյան (1989-90), Դ. Վադանյան (1990-ի օգոստոս-սեպտեմբեր), Վ. Սիրադհղյան (1990-92,
1996- 2000). Տեր-Հուսիկ Լազարյան (1992-97). Ա. Լնզումանյան (2000-2002), Ա. Զուրաբյան (2002-ից)։ Հրատարակել է «Լրատվական թերթիկ» (Ի4ռ 1-4, 1988, ռուսերեն), «Հայոց համազգային շարժման խոսնակ» (1989, շաբաթաթերթ), «Եր այլն» (1988-89), «Հայք» (ՀՀՇ պաշտոնաթերթ. 1989-99) պարբերականները։
1989- 98-ին լինելով իշխող կուսակցություն՝ սկզբունքային դեր է կատարել ՀՀ քաղաքական՝ զարգացումներում։ 1990-ի ՀԽՍՀ ԳԽ ընտրություններում շահել է պատգամավորական տեղերի 40 %-ը, ՀԽՍՀ ԳԽ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետասյանը, 1-ին փոխնախագահ՝ Բ. Արաէքցյանը։ Ձևավորվել է ոչ կոմունիստական կառավարություն՝ Վ. Մանուկյանի գլխավորությամբ, ընդունել է Հայաստանի անկախության մասին հռչակագիդ՝ (23.8.1990), անցկացվել է Անկախության հանրաքվե (21.9.1991) և հռչակվել ՀՀ անկախությունը, ընդունվել է ՀՀ Սահմանադրությունը (5.7.1995)։ Ազգային ժողովի ընտրություններում (5.7.1995) շահել է պատգամավորական տեղերի 34 %-ը («Հանրապետություն» խմբակցության կազմում ՀՀՇ մոտ 58 % էր)։ ՀՀՇ-ից Լ. Տեր-Պետասյանը 2 անգամ ընտրվել է ՀՀ նախագահ, Բ. Արարքցյանը՝ ԳԽ-ի (1991-95) և ԱԺ (1995-98) նախագահ, Հ. Բագրատյանը նշանակվել է վարչապետ (1993-96)։
1997- ի փետրվարի իշխանափոխությունից հետո ՀՀՇ ընդդիմադիր է։
Մերժելով հայ քաղաքական մտքի ավանդույթում մշտական թշնամու և մշտական բարեկամի կարծրատիպը՝ ՀՀՇ ուղեգրել է սեփական ուժերին ապավինելու սկզբունքը, ըստ այդմ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսել է ոչ թե պատմական իրավունքի և պահանջատիրության, այլ քաղաքական կարգավորման՝ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Սկզբնական շրջանում ինքնորոշումը հնարավոր է համարել «վերակառուցման» և ԽՍՀՄ Սահմանադրության 70 հոդվածի հիման վրա՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից ԼՂԻՍ-ի հանձնումը ՀԽՍՀ-ին՝ («միացում»)։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ինքնորոշման սկզբունքի կիրառումը դիտարկել է ոոդես ԼԴ-ի անվտանգության և զարգացման հուսալի երաշխիք։ Ստեղծել է Հայաստանի պաշտպանության խորհուրդ (15.1.1990), ապա՝ Պաշտպանության կոմիտե, կամավորական ջոկատներ։ Իշխանության գալուց հետո ՀՀՇ հաջողությամբ դիմագրավել է խորհրդային և ադրբեջանական իշխանությունների կողմից ԼՂ-ի հայերի բռնագադթեցման ծրագրին։ Ղարաբաղյան պատերազմում ամբողջությամբ ազատագրվել է ԼԴ-ն, ապահովվել նրա փաստական անկախությունը, ցամաքային կայուն կապը ՀՀ-ի հետ, ԼՂ-ի շուրջը ստեղծվել հզոր անվտանգության գոտի, այդ պայմաններում հաստատել զիաԴաԴա> (16.5.1994)։ Միջազգայնացնելով ԼՂ-ի հարցը՝ փորձեր է արել ԼՂՀ-ի համար ապահովել հակամարտության բանակցային կողմի կարգավիճակ։ Հանդես է գալիս հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից։
Ա. Սադպան
ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻԱՎՈՐՈՒՄ, կամավորական ջոկատ: Կազմավորվել է 1988-ին Կապանում: ՈՒնեցել է շտաբ 1984-94-ին մասնակցել է ՀՀ Կապանի (Ղա-