Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րահամյան, տեղակալ Ա. Ավետիսյան), 2-րդ (Գ. Մելքոնյան, Ֆ. Սաոցան), 3-րդ (Ժ. Վապանյան, Ա. Աբրահամյան), 4-րդ (5ու. Ղափբյան, Գ. Հովհաննիսյան), 5-րդ (Բ. Ղահոոմանյան, Ա. Ջավանշիրյան), 6-րդ (Ջ. Սահակյան, Վ. Աթաբեկյան), 7-րդ (Վ. Պապոյան, Հ. Թանգամյան), 8-րդ (Ս. Պողոսյան, Ռ. Խաչատրյան), 9-րդ (Հ. Հարությունյան, Գ. Տեր-Գեորղյան), 10-րդ (Ս. Կարարդետյան, Ռ. Ղազարյան), 11-րդ (Վ. Սարգսյան, Վ. Մանուկյան), Արարատի (Տ. Գեորգյան, Հ. Սմբատյան), Ալավեոլիի (Հ. Հովհաննիսյան, Ս. Բեկթաշյան), Գորիսի(Մ. Խոլյունց, Ն. Առուստամյան), Եղեգնաձորի (Հ. Օհանյան, Հ. Դանուղյան), Իջևանի (Ա. Հովակիմյան, Վ. Շահինյան), Կապանի (Լ. Ասրյան, Ա. Մարտիասյան), Կարմիրի (Ա. Ղանսպյան, Վ. Երեմյան), Կիավականի (Ա. Թունյան, Գ. Մաղաքյան), Հրազդանի (Վ. ժամհարյան, Վ. Մարտիասյան), Մեղրիի (Լ. Տոնոյան, Ղ. Հովհաննիսյան), Նոյեմբերյանի (Գ. Շառոյան, Ռ. Ասլանյան), Շամշադինի (Հ. Աթոյան, Վ. Շառոյան), Ջերմուկի (Ռ. Աղաջանյան, Գ. Բագոոտյան), Սիսիանի (Կ. Ասկանյան, Մ. Գաբփելյան), Վայքի (ժ. Մսալրայան, Հ. Ստեփանյան), Վարդենիսի (Ն. Քոչարյան, Ա. Մալխասյան) վաշտերը, Արծվաշենի (Ս. Առաքելյան), Ապարանի (Ն. Տոնոյան) դասակները։ Հիմնադիր հրամանատար՝ Ս. Առաքելյան, տեղակալներ՝ Ս. Պողոսյան, Ռ. Գզողյան (շտաբի պետ), Կ. Կոստանյան, Վ. Ձիբովսչյան։

1989- ի հոկտեմբերից «Հ. գ.» վերանվանվել է ՀՀ ՆԳ նախարարության «Պարետապահակային ծառայության գունդ»։ 1992-ի հունվարից գունդը ներառվել է ՊՆ կազմում՝ որպես «Սահմանապահ 14° հատուկ գունդ»։ «Հ. գ.» կազմավորման սկզբնական շրջանում զինվել է թեթև հրազենային զինատեսակներով (ինքնաձիգ, գնդացիր, որսորդական հոոցան, ատրճանակ, նռնականետ, ինքնաշեն զենք և այլն)։ Գնդի կազմում գործել է զինաՓծների խումբ։ 1990-92-ին «Հ. գ.» ստորաբաժանումները գործուն մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շահումյանի (Գետաշեն, Մարտունաշեն, Բուզլուխ, Խարխափուտ, Մանաշիդ, էրքեջ, Վերինշեն, Հայ Պարիս, Կարաչինար), Մարտակերտի (Կիչան, Սփրավենդ, Մարտակերտ), Լաչինի (Ղոչազ, «Կոբրայի» դիրքեր, «Մարդասիրական միջանցք», Տիզիկ1, Տիզիկ-2), Աղդամի (Փարիոսվենդ), Կուբաթլոփ, Ջաբոսյիլի, Զանգելանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Գնդից զոհվել է 156 ազատամարտիկ։

Գրկ. Եղի ազար յան Ս., Նվիրյալները, Ե., 1999։

Հ. Վարդանյան, Ս. Եդիազարյան

ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ,

տես Արտակարգ իրավիճակների վարչություն։ ՀԱՏՈՒԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ (ՀԿԿ), ԼՂԻՄ Ժամանակավոր կառավարման մարմին։ Ստեղծվել է 1989-ի հունվարի 12-ին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության հրամանագրով։ ՀԿԿ-ի նախագահ է նշանակվել Ա. Ի. վոլսկին, անդամներ՝ Մ. Միշինը, Վ. Սիդորովը, Մ. Կուպրևը, Վ. Պլիսովը, ՍԱ. Բաբայանը, Վ. Թովմասյանը, Վ. Ջաֆաավը։ ՀԿԿ-ի կազմավորումով դադարեցվել են ԼՂԻՄ-ի 20-րդ գումարման ժողովրդական պատգամավորների լիազորությունները։ Կոմիտեն ենթարկվել է ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին, օժտված էր ինքնավար մարզի ժողովըրդական պատգամավորների խորհրդի և նոո գործադիր կոմիտեի լիազորություններով։ ՀԿԿին իրավունք էր տրվել դադարեցնել ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների շրջանային, քաղաքային, գյուղական, ավանային խորհրադների, նրանց գործադիր և կարգադիր մարմինների լիազորությունները, ինչպես նաև նշանակել հիշյալ տեղական խոշհոալների ընտրություններ և կազմակերպել դրանց անցկացումը։

Հունվարի 13-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում «Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ում կառավարման նոր ձև մտցնելու հետ կապված միջոցառումների մասին», ոավ ԽՍՀՄ պետպլանին և ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ԽՍՀՄ պետական բյուջեի մեջ, սկսած 1989-ից, հատուկ տողով նախատեսել՝ ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն ցուցանիշները։ Մարտի վերջին ՀԿԿ, ցրելով մարզգործկոմի մի շարք բաժիններ, ստեղծել է բնակարանային և կոմունալ տնտեսությունների, բնակչության կենցաղային սպասարկման, բնության պահպանության և այլ միավորումներ։ Հատկացված միջոցներն ու նյութատեխնիկական հնարավորությունները տնօրինել է Ադրբեջանական ԽՍՀ, միաժամանակ մարզի ադրբեջանական բնակավայրերում ձեռնարկվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ ԼՂԻՄ-ի կուսակցական կազմակերպությունների ղեկավարները