ե ԼՂԻՄ-ից ընտրված ԽՍՀՄ ժողովրդական պատգամավուները նամակով դիմել են Մ. Գորբաչովքւն և Հայաստանի ղեկավարությանը՝ ՀԿԿ-ի ոչ հայանպաստ գործունեության մասին։
1989- ի օգոստոսի 16-ին գամարվել է ԼՂԻՄ-ի հայության լիազու ներկայացուցիչների առաջին համագումարը, ուն ապօրինաբար վերացված կուսակցության մարզկոմի ու մարզխորհրդի փոխարեն ընտրել է Ազգային խորհուրդ: ԼՂԻՄ-ի իրավական վարչական մարմինների. նրա սահմանադրական իրավունքների վերականգնման համար Մոսկվայում հացադուլ են հայտարարել Զ. Բաչայանը, Վ. Համբադումյանը, Ս. Սարգսյանը, Վ. Գրիգորյանը, Ս. Բաբայանը (տես «Մոսկովյան հացադուլ»)։ Նույն խնդրով հացադուլավուներին հետևել են ուփշները Երևանում, Ստեփանակերտում և այլուր։
1990- ի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ԳԽ նստաշրջանում քննարկելով ԼՂԻՄ-ի հարցը՝ ոչ նպատակահարմար են համարել ՀԿԿ-ի հետագա գործունեությունը, և այն լուծարել են։ Փոխարենը ստեղծվել է Հանրապետական կազմակերպական կոմիտեն (տես Կազմկոմիտե հանրապետական): «ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ» («ՀՆԽ»), կամավորական ջոկատ։ Կազմավորվելէ 1989-ին, Երևանում՝ ԽՍՀՄ ԶՈՒ-ի հետախուզական գլխավոր վարչության հատուկ նշանակության բւիգադներում ծառայություն անցած հետախույզներից (դիվերսանտներից)։ «ՀՆԽ» կազմի մեջ էին Դիլիջանի «Վահրամ Պահլավունի» (որպես ճակատային գծի անցումն ապահովող ստորաբաժանում),Համզաչիմանի, Սեքարի ջոկատները, «Հայ արիներ», Մոնթե Մելքոնյանի խմբերը։ 1992-ի հոկտեմբերին ինքնալուծարվել է։ 1989-92-ին «ՀՆԽ» մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս-Այրում, Կոթի, Ոսկևան, Ոսկեպար), Իջևանի (Կիրանց, Ջողասի ջրամբար, Սարիզյոպ, Վազաշեն), Շամշաղինի (Պառավաքար, Զինարի, Այգեձու), ճամբարակի (Արտանիշ, Վահան, Արծվաշենի ամառանոց), Գուիսի (Տեղ, Կոռնիձու) և ԼՂՀ Հադրութի (Տող, Սարինշեն, Ծամձու), Ասկերանի (Նախիջևանիկ, Շոշ, Խոջալու), Քելբաջարի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 13 անգամ հետախուզական առաջադրանքներ է կատարել հակառակուղի խուը թիկունքում։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Վարդանովը (ընդհանուր հրամանատար), Լ. Մաթևոսյանը, հետախուզության պետ՝ Ա. Բագոստյանր։
վ. Կարդանով
ՀԱՐԱՎ, գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 15 կմ հարավ՝ 1180 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 605 հա։ Բնակչությունը՝ 280 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում է Ս. Մեսրոպ կիսավեր եկեղեցին (XVII դ.)։
1990- ին Հ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Կ. Մելքումյան)։ Ջոկատը առանձին կամ 1992-ից Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Շուշիի շրջանների ազատագրական մարտերին։ Հ-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Կ. Մելքումյանը, զոհվել 8 ազատամարտիկ։
Հ. Գասպարյան
ՀԱՐ ԱՐ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 37 կմ հարավ-արևելք Հակարի գետի միջին հոսանքի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 53 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում են ուշ միջնադարյան Ս. Ստեփանրա միանավ բազիլիկ եկեղեցու (XIX դ. օծվել է Սուրբ Հռիփսիմե անունով) ավերակները և XVIIIXIX ղդ. արձանագրությամբ տապանաքարեր։ Գյուղից 3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Փարաջան չբնակեցված գյուղը, ուն ուշ միջնադարում եղել է գրչության կենտրոն։
Ազատագրվել է 1993-ին, բնակեցվել է 1994ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստական ներով։
ՀԱՐՁԱԿՈՒՄ, մարտական գործողությունների հիմնական տեսակ, նպատակն է ջախջախել թշնամուն և գրավել կարևու բնագծեր ու շրջաններ։ Իրականացվում է մարտեփ, ճակատամարտերի և ռազմագործողությունների ձևով։ Հետապնդած նպատակի, ուժերի և միջոցների ընդգրկման առումով Հ. կարող է ունենալ ռազմավարական, օպերատիվ կամ մարտավարական նշանակություն։ Հ. կատարվում է պաշտպանվող (անմիջական շփման պայմաններում), հարձակվող (հանդիպակաց մարտով), նահանջող (հետապնդմամբ) հակառակորդի վրա։
Նմանօրինակ ռազմական գործողություններ են Խոջալոփ, Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղ-