Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երևանի պետական համալսարանը (1978) և ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացները (1984)։ 1979-97ին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության, իսկ 1997-ից՝ ՆԳ (1999-ին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ) համակարգերում:

1990- 93-ին մարտական հանձնարարաթյուններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում և ԼՂՀ-ում։ Աշխատանքային գործունեության տարիներին, կարճ ժամանակահատվածում բացահայտել է հասարակական հնչեղություն ստացած ծանր հանցագործություններ, ակտիվացրել հանցագործությունների և հանցավոր խմբավորումների դեմ պայքարը և այլն։

Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», ԽՍՀՄ «Մարտական կարմիր դրոշ» շքանշաններով, ԽՍՀՄ «Արիության համար», «Վետերան-ինտերնացիոնալիստ», «Ֆ. Նանսեն. միջազգային ֆոնդի» ոսկե, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100» և այլ մեդալներով։

Գ. Միճասյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հուսիկ Սուրենի (ծ. 163. 1945, ք. Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր՝ ՀՀ Արմավիրի մսալում)), ռազմական, պետական գործիչ։ ԽԱՀՄ անվտանգության ծառայության գեներալ-մայոր (1989)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1967), ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դպրոցը (1979)։ 1967-73-ին աշխատել է ՀԽՍՀ մեքենաշինության բնագավառում։ 1973-75-ին՝ կոմերիտմիության Հոկտեմբերյանի շրջկոմի առաջին քարտոպար, 1975-77-ին՝ Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի երկրորդ քարտուղար։ 1985-88-ին՝ ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ, 1988-90-ին՝ ՀԽՍՀ ՆԳ նախարար, 1990-91-ին՝ ՀՀ պետական անվտանգության կոմիտեի նախագահ,

1991- 92-ին՝ ՀՀ ազգային անվտանգության վարչության, 1992-93-ին՝ ՀՀ հարկային տեսչության պետ։ 1993-ից աշխատում է «Անդրնավթգազշին-Պամեթևս» ընկերությունում։ Մասնակցել է ՀՀ բանակաշինության գործին, գերիների փոխանակման, Ադրբեջանի համապատասխան մարմինների աշխատողների հետ բանակցություններին։ 1992- ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Միխայիլ Հարությունի (ծ. 10.2.1946, գ. Սադյան (Ադրբեջանի Շամախիի շրջան)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-գնդապետ (2000)։ Ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը (1967), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան (1976) և ԽՄՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի (1988) ռազմական ակադեմիաները։ 1967-73-ին ծառայել է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում, 1976-83-ին՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգում. 1983-86-ին՝ 7-րդ բանակի բաժնի պետ, շտաբի պետի տեղակալ։ 1988-91-ին՝ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ամբիոնի վարիչ։ 1992-94-ին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 1997-ից՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։

Մ. Խաչատղան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մխիթար Ռաֆիկի (7.11. 1962, ք. Աղդաշ (Ադրբեջանի Հանրապետություն) - 10.1.1996. գ. Բադարա (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ։ ՊԲ մայոր (1994)։ 1980-82-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1990- 94-ին նորոգման-վերականգնողական հենակետերի կամ Մարտակերտի ՊՇ (տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ) մասնակցել է Մարտակերտի, Մարտունիի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ 1994-

1991- ին նշանակվել է ՊԲ ուսումնական կենտրոնի հրահանգիչ, ապա՝ սպառազինության գծով հատուկ տանկային զորամասի հրամանատարի տեղակալ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է ավտովթարից։ Թաղված է Բադարայում։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Նելսոն Միքայելի (31. 12.1965, գ. Մաճկալաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 14.1.1994. գ. Ներքին Վեյսալու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1983-85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1987)։

1988-94-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների (գումարտակի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական, Վերին Դիվանլափ, Եղլավենդի,