Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նության. իսկ վերակառուցման քաղաքականության անհաջողության դեպքում՝ Ադրբեջանի լրիվ անկախության օգտին։ Ազգային հարցում Աժճ-ն կողմ էր հանրապետության տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային ինքնավարությանը։

Աժճ-ն պայքարել է ԼՂԻՄ-ի նկատմամբ Ադրբեջանի իրավունքների սահմանափակման փորձերի դեմ. ինչպիսին համարել է 1989-ի հունվարի 12-ին ԼՂԻՄ-ում Ա. Վոլսկու գլխավորությամբ ստեղծված Հատուկ կաասվաոԽն կոմիտեն: Աժճ-ն ադրբեջանական իշխանություններին մեղադրել է մարզը վերահսկողությունից դուրս թողնելու մեջ և պահանջել Հատուկ կառավարման կոմիտեի լուծարումը։ Քաղաքական իրադրության աման պայմաններում ԱՀ ղեկավարությունը, տեղի տալով Աժճ պահանջներին դիմել է որոշ գի2ոլմների։ 1989-ի սեպտեմբերի 15-ի Ադրբեջանի ԳԽ նստաշրջանի աշխատանքներին առաջին անգամ մասնակցել են Աժճ վարչության անդամները։ Վերջիններիս պահանջով ԼՂԻՄ-ի դրության վերաբերյալ նստաշրջանի ընդունած որոշման մեջ առաջարկվել է դիմել ԽՍՀՄ ԳԽ Նախագահությանը՝ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարելու խնդրանքով։

1988- ի աշնանն Աժճ կառավարել են արմատականները (առաջնորդներ՝ է. Մամեդով և Ն. Փանահով) և լիբերալները (առաջնորդներ՝ Ա. էլչիբեյ և Ի. Գամբար)։ Արմատականների նախաձեռնությամբ ստեղծվել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության կոմիտե (նախագահ՝ է. Մամեդով)։

Ղարաբաղյան հիմնահարցը լուծելու իշխանությունների կրավորական դիժոաշման և անվերահսկելի իրադրության պայմաններում Աժճ-ն աշխատել է դժգոհության ալիքն ուղղել Ադրբեջանի հայ բնակչության դեմ։ 1990-ի հունվարի 13-ին Բաքվում սկսվել են հայերի ջարդերը։ Միայն երեքօրյա ջարդերից ու բռնություններից հետո, հունվարի 18-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ոաշմամբ՝ Բաքվում մտցրել են արտակարգ դրություն, իսկ 2 օր անց քաղաք են մտել ԽՍՀՄՆԳՆ զորքերի և բանակի ստորաբաժանումները (տես Բաքվի ջադեր)։ Աժճ պառակտված ղեկավարությունը Բաքվի հունվարյան իրադարձությունների օրերին առաջարկել է միմյանց հակասող գործողություններ՝ սահմանադրական պայքարից մինչև ողջ ազգաբնակչության զինված դիմադրություն։ Խորհրդային ԶՍԻ ստորաբաժանումների հետ ընդհարման ժամանակ Աժճ ղեկավարներից շատերը և 200-ից ավել ակտիվիստներ ձերբակալվել են, եղել են զոհեր ու վիրավորներ։ Բաքվի դեպքերից հետո Աժճ անցել է ընդհատակ, բայց շուտով վերականգնել է իր դիրքերը և 1990-ի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում ունեցել 25 պատգամավոր։ Աժճ-ից դուրս եկած խմբավորումների հիմքի վրա ստեղծվել են նոր քաղաքական կուսակցություններ։

Աժճ-ի ճնշմամբ 1991-ի նոյեմբերի վերջին իշխանամետների և ընդդիմադիրների 25ական պատգամավորներից ստեղծվել է Միլի մեջլիս։ 1991-ի վերջերից իշխանությունն անցել է Միլի մեջլիսին, որտեղ գլխավոր դեր են խաղացել Աժճ-ից ընտրված պատգամավորները։ Նախագահական ընտրություններում (1992-ի հունիսի 7) Ադրբեջանի նախագահ է ընտրվել Ա. էլչիբեյը։ իրենց գործունեության ընթացքում չհասնելով որևէ էական առաջընթացի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ասպարեզում և չկարողանալով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ Աժճ հեղինակազրկվել է, իսկ 1993-ի հունիսին գնդապետ Ս. Հուսեյնովի զինված խռովության արդյունքում Ա. էլչիբեյը և կառավարող Աժճ հեռացել են իշխանությունից։ Իշխանությունները փակել են թերթերը, իշխանության բոլոր մարմիններից հեռացվել Աժճ-ի կողմնակիցները։ Այնուհանդերձ. 1995-ի նոյեմբերին Միլի մեջլիսի ընտրություններում Աժճ ստացել է 9,3 % ձայն (երկրորդ տեղը «Ենի Ազերբայջան» կուսակցությունից հետո) մեծամասնական և 2 մանդատ՝ համամասնական ցուցակով։

Հ. Դեմոյան

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ (ինքնանվանումը՝ ազյարբայջանլըլար), ազգ, Ադրբեջանի Հանրապետության հիմնական բնակչությունը (7,5 մլն, 2003)։ Բնակվում են նաև Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում։ Մինչև 1920-ական թթ. հայտնի էին թուրքեր կամ Կովկասի