Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թաթարներ անունով։ Հայկական աղբյուրներում նրանց հաճախ կոչել են «թարքմանք»։ Ա-ի, որպես ժողովրդի, ձևավորումը ընթացել է թյուրքալեզու և ի ոս նա լեզու տարրերի միավորման պայմաններում, տնտեսական և կրոնամշակութային ընդհանրությունների հիմքի վդս։ Թյուրքալեզու քոչվոր ցեղերի հոծ զանգվածների ներխուժումն Անդրկովկաս սկսվել է XI դ.։ Ներթափանցումն Անդրկովկաս շարունակվել է նաև հետագայում, հատկարդես թաթար-մոնղոլական տիրապետության շրջանում՝ ընդհուպ մինչև XVII դ.։ Թուրքական ցեղերն աստիճանաբար տարածվել են դեպի Կուր և Արաքս գետերի հովիտները (XI-XVII դդ.)։ Հավատացյալ Ա. մահմեդականներ են, գլխավորապես՝ շիաներ, մասամբ՝ սունիներ։ Լեզուն ադրբեջաներենն է, որը պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի հարավարևմտյան ճյուղին, ծագել է Միջին Ասիայի օղուզական ցեղերի լեզվից։ Գրական լեզուն ձևավորվել է միայն XIX դ. կեսերին։


ԱԶԱՏ, գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում՝ Գետաշենից 5 կմ հյուսիս՝ 1350 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 550 (1988)։ Զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ուներ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց։ Գյուղում կար քարաշեն եկեղեցի (XIII դ.), շրջակայքում՝ Ա. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Պանդալիոն մատուռը (XIX դ.), արևմտյան կողմում՝ վանքի ավերակներ։

1988-ին ԽՄՀՄ ՆԳ զորքերի օգնությամբ ադրբեջանական ՄՀՆՋ-ականները գոսվել են գյուղը։ Բնակիչները տեղահանվել են, մեծ մասը բնակություն է հաստատել ՀՀ-ում։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։

Կ. Ղահրամանյան

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ», ԼՂՀ Ազգային ժողովի և Կառավարության պաշտոնաթերթ 1998-ից (մինչև 1967-ը՝ շաբաթաթերթ, ապա՝ երկօրյա թերթ, այնուհետև՝ շաբաթական 3 համար՝ հայերեն, 1 ամփոփիչ համար՝ ռուսերեն)։ Տարբեր անուններով լույս է տեսնում 1923-ից՝ Շուշիում (1923-25), 1925-ից՝ Ստեփանակերտում (1923ին՝ «Ղարաբաղի գեղջուկ», 1923-40-ին և 1988- 92-ին՝ «Խորհրդային Ղարաբաղ», 1940-89-ին՝ «Աովետական Ղարաբաղ», 1992-ի ապրիլից - 1995-ին՝ «Արցախ», 1995-98-ին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»)։

1919-89-ին՝ Լեռնային Ղարաբաղի կուսակցության մարզկոմի և ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մապխահոլի, 1989-ի փետըրվարի 17-ից 1990-ի հունվարի 6-ը՝ ԼՂԻՄ Հատակ կառավաոԽն կոմիտեի, 1990-ի հունվարի 718-ը՝ ԼՂԻՄ Ազգային խոոԽդի, 1990-ի հունվարի 19-ից մարտի 29-ը՝ ԼՂԻՄ մարզային կուսակցական կազմակերպությունների և ժողպատգամավորների խորհրդի, 1990-ի մարտի 30ից 1991-ի հունվարի 29-ը՝ Լեռնային Ղարաբաղի մարզային կուսակցական կազմակերպության և ժողպատգամավորների ԼՂԻՄ խորհրդի, 1991-ի սեպտեմբերի 2-ից՝ ԼՂՀ ԳԽ պաշտոնաթերթ։ Հայրենական պատերազմի տարիներին, 50-ական թթ. և 1980-ից կրկնօրինակվել է ռուսերեն («Մովետսկի Կսաոբախ»)։ Խմբագխներ՝ Մ. Աանուցյան, Մ. Հախումյան, Ա. Ավագյան, Մ. Խաչյան, Ա. Բալայան, Գ. Ղազարյան, Գ. Հովհաննիսյան, Հ. Շահրամանյան, Ա. Ավագյան, Բ. Ուլուբաբյան, Լ. Գասպարյան, Հ. Արզումանյան, Ե. Մարգսյան, Մ. Հովհաննիսյան, Կ. Դանիելյան, Գ. Բաղդասարյան, Մ. Հաջյան, Հ. Ղահրիյան (2000ից)։ Լուսաբանել է մարգի առօրյան, հասարակական-քաղաքական, մշակութային և կրթական կյանքը, երիտասարդությանը հուզող հարցեր, ունեցել գրական և մշակութային էջեր, ներկայացրել նաև Հայաստանի կարևորագույն